Facebook   Twitter
 
Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

15 Ապրիլի 2019 - 16:10
ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ է բավարարել «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ոստիկանության։ Նման բովանդակությամբ պարզաբանում է տարածել «Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանը։
«Քանի որ հoգուտ Լիդիանի ՀՀ վարչական դատարանի որոշումը տարբեր անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել, հարկ եմ համարում պարզաբանել:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել Լիդիանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները՝ տվյալ դեպքում Լիդիանի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժումը: Խոսքը ոչ միայն Լիդիանի տարածքում ցուցարարների կողմից տեղադրված տնակների, այլև Ամուլսարի ճանապարհները փակած անձանց և նրանց կողմից Լիդիանի սեփականության իրավունքի իրացման՝ այն է՝ Ամուլսարի տարածք մուտքի, ինչպես նաև որպես դրա հետևանք՝ աշխատանքների իրականացման խոչընդոտների վերացման մասին է:

Սա ավելի քան հստակ է, ինչը արտացոլված է նաև Դատարանի դիրքորոշման մեջ: Դատարանը եզրահանգել է.

«Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք»:

Դատարանն արձանագրում է, որ «...Անձանց կողմից հողամասի տարածք առանց թույլտվության մուտք գործելը եղել է ապօրինի և համարվում է ներխուժում»: Ոչ մի տարընթերցման տեղիք այս նախադասությունը չի տալիս:

Շարունակեմ մեջբերել դատական ակտից․

«Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկներին, որ վերոնշյալ անձանց կողմից տվյալ հողամասի տարածք մուտք գործելը հանդիսացել է վերջինններիս կողմից իրենց` խաղաղ հավաքների իրականացման իրավունքի իրացում, ապա Դատարանն արձանագրում է, որ անգամ նշված հիմքի առկայության դեպքում էլ վերջիններիս կողմից Ընկերությանը պատկանող տարածքից դուրս գալուց հրաժարվելը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ դրանով խախտվում են Ընկերությանը պատկանող սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը»: Այստեղ ևս ակնհայտ է, որ դատարանն արձանագրել է, որ Լիդիանն իրավունք ունի շարունակել իր գործունեությունը՝ իր տարածում և ցուցարարների կողմից դրա խոչընդոտումը ապօրինի է և համարվում է ներխուժում:

Հարկ է ուշադրություն դարձնել «սեփականությունից անարգել օգտվելու իրավունք» ձևակերպմանը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Դատարանը նաև հստակ անդրադարձել է «հավաքների անցկացման իրավունքի» փաստարկին, արձանագրելով. «Հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում` մասնավոր սեփականություն հանդիսացող վայրում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության»:

«Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից Ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի Ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման»: Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ միայն տնակների, ինչպես փորձում են մեկնաբանել ապօրինություն իրականացնող անձինք, այլ հենց մի խումբ անձանց այդ տարածքում՝ Ամուլսարի ճանապարհին գտնվելը ներխուժում համարելու մասին է:

Ամեն ինչ առավել քան պարզ և հստակ է: Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի և բավարարել է Լիդիանի հայցը: Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ: Խոսքը Լիդիանին պատկանող տարածք, այդ թվում՝ ճանապարհներ ներխուժում կատարած անձանց մասին է, ինչպես նաև շատ հստակ ու աներկբա՝ ընկերության սեփականությունից անարգել օգտվելու, տվյալ դեպքում՝ Ամուլսարի տարածք անարգել մուտք գործելու և այդ տարածքում անարգել աշխատելու մասին է:

Դատարանի որոշումն առկա է Datalex.am կայքում և ցանկացողները կարող են այն կարդալ ու համոզվել»,–ասված է պարզաբանման մեջ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բաքվում հայտնաբերվել է մուտանտ կրիա, որն ունի 2 գլուխ և 6 ոտք
12 Ապրիլի 2019 - 14:15
Բաքվից 25 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Ջեյրանբաթան բնակավայրում հայտնաբերվել է մուտանտ կրիա, որն ունի 2 գլուխ և 6 ոտք:
Կենդանաբանական այգու ապիտակ վագրի բերանի խոռոչում ուռուցք է հայտնաբերվել. գլխավոր կենդանաբույժ
12 Ապրիլի 2019 - 13:16
Մինչ այս պահը հայտնի չէ, թե վերջնական ինչ հիվանդություն է ախտորոշվել Երեւանի Կենդանաբանական այգու սպիտակ վագրի մոտ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին Երեւանի Կենդանաբանական այգում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը։
Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները ցույց են անում. պնդում են, որ վագրի մոտ սխալ հիվանդություն են ախտորոշել
12 Ապրիլի 2019 - 12:06
Երեւանի Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 12-ին այգու դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. նրանց պահանջը չի փոխվել՝ շարունակում են պնդել, որ Երեւանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնանկությունը պարտադիր է։
Հայ խորհրդարանականները ցանկանում են պարզել հանքարդյունահանման ընկերությունների իսկական տերերին
12 Ապրիլի 2019 - 11:34
Օրինագծերի փաթեթն ուղղված է բնական պաշարների արդյունահանման ընկերությունների իսկական սեփականատերերի ու դրանց հետագա գրանցման պարզմանը։
Ապրիլի 13-ին Երևանում շուրջ 7500 ծառ և թուփ կտնկվի
11 Ապրիլի 2019 - 16:32
Ապրիլի 13-ը մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկի օր է: Հասցեական և բացառապես ոռոգելի տարածքներում ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը ժամանել է Հայաստան՝ Բինգո վագրի բուժման նպատակով
09 Ապրիլի 2019 - 17:55
Երեւանի կենդանաբանական այգու Բինգո անունով վագրի բուժման աշխատանքներին աջակցելու համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին: Այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից:
Թեղուտը 3 ամսից կվերաբացվի. բնապահպանները դեմ են
09 Ապրիլի 2019 - 10:19
Ռուսական կապիտալով աշխատող ՎՏԲ բանկին պատկանող Թեղուտի հանքավայրն առաջիկայում կվերաշահագործվի։ 1200 աշխատակիցներից մի քանիսն արդեն ծանուցումներ են ստացել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Վանա կատուների թիվը տարեցտարի աճում է
08 Ապրիլի 2019 - 09:32
Թուրքիայում տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը վանա կատուների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 139
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական