Facebook   Twitter
 
Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

15 Ապրիլի 2019 - 16:10
ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ է բավարարել «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ոստիկանության։ Նման բովանդակությամբ պարզաբանում է տարածել «Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանը։
«Քանի որ հoգուտ Լիդիանի ՀՀ վարչական դատարանի որոշումը տարբեր անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել, հարկ եմ համարում պարզաբանել:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել Լիդիանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները՝ տվյալ դեպքում Լիդիանի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժումը: Խոսքը ոչ միայն Լիդիանի տարածքում ցուցարարների կողմից տեղադրված տնակների, այլև Ամուլսարի ճանապարհները փակած անձանց և նրանց կողմից Լիդիանի սեփականության իրավունքի իրացման՝ այն է՝ Ամուլսարի տարածք մուտքի, ինչպես նաև որպես դրա հետևանք՝ աշխատանքների իրականացման խոչընդոտների վերացման մասին է:

Սա ավելի քան հստակ է, ինչը արտացոլված է նաև Դատարանի դիրքորոշման մեջ: Դատարանը եզրահանգել է.

«Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք»:

Դատարանն արձանագրում է, որ «...Անձանց կողմից հողամասի տարածք առանց թույլտվության մուտք գործելը եղել է ապօրինի և համարվում է ներխուժում»: Ոչ մի տարընթերցման տեղիք այս նախադասությունը չի տալիս:

Շարունակեմ մեջբերել դատական ակտից․

«Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկներին, որ վերոնշյալ անձանց կողմից տվյալ հողամասի տարածք մուտք գործելը հանդիսացել է վերջինններիս կողմից իրենց` խաղաղ հավաքների իրականացման իրավունքի իրացում, ապա Դատարանն արձանագրում է, որ անգամ նշված հիմքի առկայության դեպքում էլ վերջիններիս կողմից Ընկերությանը պատկանող տարածքից դուրս գալուց հրաժարվելը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ դրանով խախտվում են Ընկերությանը պատկանող սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը»: Այստեղ ևս ակնհայտ է, որ դատարանն արձանագրել է, որ Լիդիանն իրավունք ունի շարունակել իր գործունեությունը՝ իր տարածում և ցուցարարների կողմից դրա խոչընդոտումը ապօրինի է և համարվում է ներխուժում:

Հարկ է ուշադրություն դարձնել «սեփականությունից անարգել օգտվելու իրավունք» ձևակերպմանը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Դատարանը նաև հստակ անդրադարձել է «հավաքների անցկացման իրավունքի» փաստարկին, արձանագրելով. «Հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում` մասնավոր սեփականություն հանդիսացող վայրում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության»:

«Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից Ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի Ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման»: Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ միայն տնակների, ինչպես փորձում են մեկնաբանել ապօրինություն իրականացնող անձինք, այլ հենց մի խումբ անձանց այդ տարածքում՝ Ամուլսարի ճանապարհին գտնվելը ներխուժում համարելու մասին է:

Ամեն ինչ առավել քան պարզ և հստակ է: Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի և բավարարել է Լիդիանի հայցը: Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ: Խոսքը Լիդիանին պատկանող տարածք, այդ թվում՝ ճանապարհներ ներխուժում կատարած անձանց մասին է, ինչպես նաև շատ հստակ ու աներկբա՝ ընկերության սեփականությունից անարգել օգտվելու, տվյալ դեպքում՝ Ամուլսարի տարածք անարգել մուտք գործելու և այդ տարածքում անարգել աշխատելու մասին է:

Դատարանի որոշումն առկա է Datalex.am կայքում և ցանկացողները կարող են այն կարդալ ու համոզվել»,–ասված է պարզաբանման մեջ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ի ազգային այգում ավելի քան 63 կգ կշռող պիթոն են հայտնաբերել
08 Ապրիլի 2019 - 09:29
ԱՄՆ-ի Բիգ Սայփրես ազգային այգում հսկայական պիթոն են հայտնաբերել, որի երկարությունը 5 մետր է։ Այս մասին ասվում է արգելոցի Facebook-յան էջում։
Ապօրինի ծառահատման դեպք Իջեւանում. «ԶԻԼ»-ի մեջ եղել է 15, իսկ մեքենայի մոտ եւս 23 ծառի գերան
06 Ապրիլի 2019 - 23:06
Ապրիլի 5-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախույզները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսության» մասնաճյուղի Իջեւանի անտառպետության «Ծառուտի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են 44-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող «ԶԻԼ» բեռնատարը՝ բարձված 13 հացենու եւ 2 լորենու տարբեր տրամաչափի գերաններով։
ՀՀ ոստիկանությունը հայտնում է Գյուլագարակում և «Սևան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների բացահայտման մասին
04 Ապրիլի 2019 - 23:12
ՀՀ ոստիկանությունը հայտնում է անցյալ նոյեմբերին Գյուլակարակի անտառպետությունում և «Սևան» ազգային պարկում ապրիլի 1-ին կատարված ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտմասին։
Բնությունը եւ մենք
04 Ապրիլի 2019 - 17:48
ԱՇՈՑՔՈՒՄ ԱՅՍ ԳԱՐՈՒՆ ԿԿԱՆԱՉԵՆ ՆՈՐ ԴԱՇՏԵՐ …
Այս տարվա մեջ առաջին անգամ Սևանա լիճ ջրբացթողում է կատարվել. լիճ տեղափոխվող ջրաքանակը կավելանա
03 Ապրիլի 2019 - 19:54
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սյունիքի անտառտնտեսության տնօրենին և ևս երկու աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
03 Ապրիլի 2019 - 14:55
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները, երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
Օդի աղտոտվածությունը մոտ 2 տարով կկրճատի երեխաների կյանքը. հետազոտություն
03 Ապրիլի 2019 - 11:37
Մեր օրերում ծնված երեխաների կյանքի տևողությունն աշխարհով մեկ տարածված թունավոր օդը շնչելու հետևանքով միջինը կկրճատվի 20 ամսով. վատագույն արդյունքը կգրանցվի հարավասիական երկրներում, որտեղ երեխաների կյանքի միջին տևողությունը կկրճատվի 30 ամսով:
Գերմանիայում փակել են ջրաքիսի վերջին ֆերման
02 Ապրիլի 2019 - 23:15
Գերմանիայում փակվել է երկրում վերջին ջրաքիսների բուծմամբ զբաղվող ֆերման, որը գտնվում էր Ռադեն քաղաքում: Դա տեղի է ունեցել կենդանիների պաշտպանների ճնշման ներքո:
10 օրում արձանագրվել է 199 ապօրինի հատված ծառ. «Հայանտառ»
02 Ապրիլի 2019 - 12:59
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում պահպանության աշխատանքներ իրականացնելիս պահախմբի աշխատակիցների կողմից գրանցվել են ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 139
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական