Facebook   Twitter
 
Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

15 Ապրիլի 2019 - 16:10
ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ է բավարարել «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ոստիկանության։ Նման բովանդակությամբ պարզաբանում է տարածել «Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանը։
«Քանի որ հoգուտ Լիդիանի ՀՀ վարչական դատարանի որոշումը տարբեր անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել, հարկ եմ համարում պարզաբանել:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել Լիդիանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները՝ տվյալ դեպքում Լիդիանի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժումը: Խոսքը ոչ միայն Լիդիանի տարածքում ցուցարարների կողմից տեղադրված տնակների, այլև Ամուլսարի ճանապարհները փակած անձանց և նրանց կողմից Լիդիանի սեփականության իրավունքի իրացման՝ այն է՝ Ամուլսարի տարածք մուտքի, ինչպես նաև որպես դրա հետևանք՝ աշխատանքների իրականացման խոչընդոտների վերացման մասին է:

Սա ավելի քան հստակ է, ինչը արտացոլված է նաև Դատարանի դիրքորոշման մեջ: Դատարանը եզրահանգել է.

«Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք»:

Դատարանն արձանագրում է, որ «...Անձանց կողմից հողամասի տարածք առանց թույլտվության մուտք գործելը եղել է ապօրինի և համարվում է ներխուժում»: Ոչ մի տարընթերցման տեղիք այս նախադասությունը չի տալիս:

Շարունակեմ մեջբերել դատական ակտից․

«Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկներին, որ վերոնշյալ անձանց կողմից տվյալ հողամասի տարածք մուտք գործելը հանդիսացել է վերջինններիս կողմից իրենց` խաղաղ հավաքների իրականացման իրավունքի իրացում, ապա Դատարանն արձանագրում է, որ անգամ նշված հիմքի առկայության դեպքում էլ վերջիններիս կողմից Ընկերությանը պատկանող տարածքից դուրս գալուց հրաժարվելը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ դրանով խախտվում են Ընկերությանը պատկանող սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը»: Այստեղ ևս ակնհայտ է, որ դատարանն արձանագրել է, որ Լիդիանն իրավունք ունի շարունակել իր գործունեությունը՝ իր տարածում և ցուցարարների կողմից դրա խոչընդոտումը ապօրինի է և համարվում է ներխուժում:

Հարկ է ուշադրություն դարձնել «սեփականությունից անարգել օգտվելու իրավունք» ձևակերպմանը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Դատարանը նաև հստակ անդրադարձել է «հավաքների անցկացման իրավունքի» փաստարկին, արձանագրելով. «Հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում` մասնավոր սեփականություն հանդիսացող վայրում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության»:

«Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից Ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի Ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման»: Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ միայն տնակների, ինչպես փորձում են մեկնաբանել ապօրինություն իրականացնող անձինք, այլ հենց մի խումբ անձանց այդ տարածքում՝ Ամուլսարի ճանապարհին գտնվելը ներխուժում համարելու մասին է:

Ամեն ինչ առավել քան պարզ և հստակ է: Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի և բավարարել է Լիդիանի հայցը: Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ: Խոսքը Լիդիանին պատկանող տարածք, այդ թվում՝ ճանապարհներ ներխուժում կատարած անձանց մասին է, ինչպես նաև շատ հստակ ու աներկբա՝ ընկերության սեփականությունից անարգել օգտվելու, տվյալ դեպքում՝ Ամուլսարի տարածք անարգել մուտք գործելու և այդ տարածքում անարգել աշխատելու մասին է:

Դատարանի որոշումն առկա է Datalex.am կայքում և ցանկացողները կարող են այն կարդալ ու համոզվել»,–ասված է պարզաբանման մեջ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ընձառյուծի որսագողության համար տուգանքի չափը կսահմանվի 100 մլն դրամ. օրենքի նախագիծը շրջանառության մեջ է
25 Մարտի 2019 - 16:17
Հայաստանում որսագողության համար սահմանված տուգանքները խստացվում են: ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել որսագողության համար սահմանված տուգանքի չափը:
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
24 Մարտի 2019 - 14:12
Մարտի 23-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Էվերեստի հալչող սառույցների տակ հայտնաբերվել են շատ տարիներ առաջ զոհված ալպինիստների մարմիններ
23 Մարտի 2019 - 11:58
Էվերեստ լեռան հալչող սառույցների տակ հայտնաբերվել են շատ տարիներ առաջ զոհված ալպինիստների մարմիններ, հայտնում է BBC News-ը:
Համապետական շաբաթօրյակի ընթացքում նախատեսվում է 5000 ծառ տնկել. Խաչիկ Հակոբյան
23 Մարտի 2019 - 11:52
Այսօր կունենանք համաքաղաքային մեծ ծառատունկ, կտնկվի 5000 ծառ. այս մասին լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
Այսօր նշվում է Օդերեւութաբանական համաշխարհային օրը
23 Մարտի 2019 - 09:12
Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ВМО) նախաձեռնությամբ ՄԱԿ հովանու ներքո ամեն տարի մարտի 23-ին նշվում է Օդերեւութաբանական համաշխարհային օրը (World Meteorological Day): Օրը նշվում է 191 երկրում եւ ВМО տարածքում:
Լիդիան. Կառավարության գործողությունները եւ անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են
20 Մարտի 2019 - 15:21
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ Ընկերությունը (LYD.TO) տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը սկսել է Ամուլսարի ծրագրի երրորդ աուդիտը՝ Ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների, երկրաբանության, կենսաբազմազանության եւ ջրի որակի վրա գնահատելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա 2-3 աստիճանով
20 Մարտի 2019 - 14:16
Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Շրջակա միջավայրին հասցվել է 653.6 մլն դրամի վնաս
20 Մարտի 2019 - 13:17
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 38 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 653.607.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 4-ի վերաբերյալ նշանակվել է 570.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
19 Մարտի 2019 - 09:09
Հանրապետության տարածքում՝ մարտի 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 139
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական