Facebook   Twitter
 
Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

15 Ապրիլի 2019 - 16:10
ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ է բավարարել «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ոստիկանության։ Նման բովանդակությամբ պարզաբանում է տարածել «Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանը։
«Քանի որ հoգուտ Լիդիանի ՀՀ վարչական դատարանի որոշումը տարբեր անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել, հարկ եմ համարում պարզաբանել:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել Լիդիանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները՝ տվյալ դեպքում Լիդիանի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժումը: Խոսքը ոչ միայն Լիդիանի տարածքում ցուցարարների կողմից տեղադրված տնակների, այլև Ամուլսարի ճանապարհները փակած անձանց և նրանց կողմից Լիդիանի սեփականության իրավունքի իրացման՝ այն է՝ Ամուլսարի տարածք մուտքի, ինչպես նաև որպես դրա հետևանք՝ աշխատանքների իրականացման խոչընդոտների վերացման մասին է:

Սա ավելի քան հստակ է, ինչը արտացոլված է նաև Դատարանի դիրքորոշման մեջ: Դատարանը եզրահանգել է.

«Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք»:

Դատարանն արձանագրում է, որ «...Անձանց կողմից հողամասի տարածք առանց թույլտվության մուտք գործելը եղել է ապօրինի և համարվում է ներխուժում»: Ոչ մի տարընթերցման տեղիք այս նախադասությունը չի տալիս:

Շարունակեմ մեջբերել դատական ակտից․

«Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկներին, որ վերոնշյալ անձանց կողմից տվյալ հողամասի տարածք մուտք գործելը հանդիսացել է վերջինններիս կողմից իրենց` խաղաղ հավաքների իրականացման իրավունքի իրացում, ապա Դատարանն արձանագրում է, որ անգամ նշված հիմքի առկայության դեպքում էլ վերջիններիս կողմից Ընկերությանը պատկանող տարածքից դուրս գալուց հրաժարվելը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ դրանով խախտվում են Ընկերությանը պատկանող սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը»: Այստեղ ևս ակնհայտ է, որ դատարանն արձանագրել է, որ Լիդիանն իրավունք ունի շարունակել իր գործունեությունը՝ իր տարածում և ցուցարարների կողմից դրա խոչընդոտումը ապօրինի է և համարվում է ներխուժում:

Հարկ է ուշադրություն դարձնել «սեփականությունից անարգել օգտվելու իրավունք» ձևակերպմանը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Դատարանը նաև հստակ անդրադարձել է «հավաքների անցկացման իրավունքի» փաստարկին, արձանագրելով. «Հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում` մասնավոր սեփականություն հանդիսացող վայրում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության»:

«Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից Ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի Ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման»: Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ միայն տնակների, ինչպես փորձում են մեկնաբանել ապօրինություն իրականացնող անձինք, այլ հենց մի խումբ անձանց այդ տարածքում՝ Ամուլսարի ճանապարհին գտնվելը ներխուժում համարելու մասին է:

Ամեն ինչ առավել քան պարզ և հստակ է: Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի և բավարարել է Լիդիանի հայցը: Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ: Խոսքը Լիդիանին պատկանող տարածք, այդ թվում՝ ճանապարհներ ներխուժում կատարած անձանց մասին է, ինչպես նաև շատ հստակ ու աներկբա՝ ընկերության սեփականությունից անարգել օգտվելու, տվյալ դեպքում՝ Ամուլսարի տարածք անարգել մուտք գործելու և այդ տարածքում անարգել աշխատելու մասին է:

Դատարանի որոշումն առկա է Datalex.am կայքում և ցանկացողները կարող են այն կարդալ ու համոզվել»,–ասված է պարզաբանման մեջ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին անտառային հրդեհների մարմանն աջակցելու համար
18 Մարտի 2019 - 11:56
Երկու տարի առաջ «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում ծագած հրդեհի մարման գործում իրենց զգալի ավանդն են ներդրել ինչպես արգելոցի աշխատակիցները, այնպես էլ համայնքների բնակիչները, Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաեւ Ռուսաստանից ուղարկված Իլ-76 ինքնաթիռը։
Ամուլսարի հանքի հետագա ճակատագրի հետ կապված հստակություն կարող է լինել մայիս-հունիսին. Կառավարությունը չի շտապում
18 Մարտի 2019 - 11:24
Թեեւ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը օրերս հայտարարել է, որ Ամուլսարի հանքի հարցով կդիմեն միջազգային արբիտրաժային դատարան, սակայն ՀՀ կառավարությունը դեռեւս չի շտապում այս հարցի առնչությամբ հստակեցնել իր դիրքորոշումը:
«Իդայ» արևադարձային ցիկլոնը մեծ վնաս է հասցրել Աֆրիկայում. տասնյակ զոհեր և կորածներ (Տեսանյութ)
17 Մարտի 2019 - 23:44
«Իդայ» արևադարձային ցիկլոնը Մոզամբիկում մեծ ավիրածությունների պատճառ է դարձել. մարտի 14-15-ին բնական աղետը խլել է առնվազն 21 մարդու կյանք, ավելի քան 300 հոգի վնասվածքներ է ստացել:
Ծառագողերը ոչ միայն թքած ունեն անտառների վրա, այլև փնթի են. Բնապահպանի տուն
17 Մարտի 2019 - 21:38
Խոր անտառներում ամենուրեք աղբ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Բնապահպանի տուն բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը` կից հրապարակելով լուսանկարներ։
Հրդեհ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհին. այրվել է մոտ 9000 քմ խոտածածկույթ և տնակ
16 Մարտի 2019 - 19:24
Մարտի 16-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք:
Եղեգիս գետի վրա ջրամբարի կառուցումը կլուծի բոլոր խնդիրները. Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա
16 Մարտի 2019 - 15:29
Մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ հայտնի դարձավ, որ Ջրային կոմիտեն նախաձեռնել է 220 մլն ընդհանուր ծրագրի նախնական արժեքով 127 մլն խմ ընդհանուր ծավալով թվով 22 փոքր ջրամբարի կառուցման ծրագիր մշակել, որը, ըստ կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանի, արդեն պատրաստ է, որի իրականացման համար պետությունն ակնկալում է մասնավոր հատվածի մասնակցությունը ներդրումների տեսքով:
Ինդոնեզիայում բուժել օդաձիգ հրացանի 74 փամփուշտից վիրավորված օրանգուտանին
16 Մարտի 2019 - 14:51
Ինդոնեզիայում օդաձիգ հրացանի 74 փամփուշտից վիրավորված օրանգուտանը ապաքինվում է, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Աղտոտված օդը կարող է դիաբետի զարգացման պատճառ դառնալ
16 Մարտի 2019 - 10:57
Գիտնականներն օդի աղտոտման եւ դիաբետի զարգացման միջեւ կապ են գտել:
«Ուխտաքարի» տարածքում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են որսացել
14 Մարտի 2019 - 17:53
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մարտի 2-ին՝ ժամը 18:30-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրել 1966 թ. ծնված Սամսոն Գ.-ին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 139
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական