Facebook   Twitter
 
Կիրկորովը հայտնել է Պուգաչովայից բաժանման անսպասելի պատճառը

Կիրկորովը հայտնել է Պուգաչովայից բաժանման անսպասելի պատճառը

15 Ապրիլի 2019 - 16:24
Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը «Московский комсомолец» թերթի հետ զրույցում անկեղծորեն պատմել է, թե ինչու է փլուզվել իր եւ Ալլա Պուգաչովայի միությունը։
Արտիստի խոսքով՝ Պուգաչովայի հետ համատեղ կյանքը հարթ է եղել։ «Հնարավոր է՝ աչքով են տվել։ Մենք չափից շատ էինք ցուցադրում ամեն ինչ։ Չափից շատ էինք արդարանում, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Հարկավոր էր ապրել սեփական կյանքով»,- հայտարարել է նա։

Երբ Կիրկորովը կատարել է «Улетай, туча» երգը, բոլոր լրագրողները եւ աստղերի երկրպագուները կարծել են, որ դա նուրբ ակնարկ է, որ պրիմադոննայի հետ իր հարաբերություններն ավարտին են մոտեցել։ Ինչպես խոստովանել է Կիրկորովը, լրատվամիջոցները սկսել են գրել, որ Պուգաչովան նրան դուրս է արել։ Սակայն Կիրկորովը նշել է, որ երգը ոչ մի կերպ կապված չէ իրենց բաժանման հետ։ Այդ ժամանակ նրանք դեռ միասին են ապրել։

Կիրկորովի խոսքով՝ «Улетай, туча» երգն իր կատարմամբ մինչ այժմ շատ է դուր գալիս պրիմադոննային։ Նա երեկույթների ընթացքում, ուր ելույթ է ունենում երգիչը, պարում է դրա հնչյունների ներքո։

2019թ. ապրիլի 15-ին արտիստը դարձել է 70 տարեկան։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Պուգաչովան մոտավորապես 500 երգ է թսղարկել, որոնց շարքում են այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Миллион роз», «Не отрекаются любя», «Арлекино» եւ «Позови меня с собой»։ 1991թ.-ին երգչուհին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում է ստացել, իսկ 1999թ.-ին արդեն «Հայրենիքի հանդեպ վաստակի» երկրորդ աստիճանի պարգեւ ստացել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ինչու՞ են վրացու ընկերները հայեր»․ ինչպես են ընկերացել Սոսո Պավլիաշվիլին եւ Գարիկ Մարտիրոսյանը
28 Ապրիլի 2019 - 15:20
«Այնպիսի տպավորություն է, ասես ողջ կյանքս ճանաչել են նրան», - ասել է երգիչ, կոմպոզիտոր Սոսո Պավլիաշվիլին НТВ հեռուստաընկերության «Секрет на миллион» հաղորդման ժամանակ։
Աննա Գրիգորյանը հմայիչ լուսանկար է հրապարակել
28 Ապրիլի 2019 - 12:24
Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։
Քիմ Քարդաշյանը Բալիում շրջել է վարդագույն բիկինիով
28 Ապրիլի 2019 - 12:03
38-ամյա Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հետեւորդ-երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով։ Ռեալիթի շոուի աստղը հրապարակել է լուսանկարներ, որոնցում նա պատկերված է վարդագույն բիկինիով։ Կադրերն արվել են Բալիում։
«Նա կապույտ կոշիկներ ուներ, մինչ այդ մենք չէինք տեսել այդ գույնի կոշիկներ»․ Սեմյոն Սլեպակովը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Գարիկ Մարտիրոսյանի հետ
28 Ապրիլի 2019 - 10:27
«Comedy Club»-ի վերջին հաղորդումը նվիրված է եղել սցենարիստ, պրոդյուսեր, պոետ Սեմյոն Սլեպակովին։ Ներկա են եղել բազմաթիվ աստղային հյուրեր, որոնք Սլեպակովի հետ կապված տարբեր հետաքրքիր պատմություններ եւ իրավիճակներ են պատմել, նրան սեր եւ հարգանք են խոստովանել են։
Մարինկա Խաչատրյանը ներկայացրել է ոճային տեսքը
27 Ապրիլի 2019 - 20:54
Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ:
Կարմրահեր Սյուզի Մելիքյանը՝ գրավիչ կերպարում (Տեսանյութ, Լուսանկար)
27 Ապրիլի 2019 - 16:42
Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը
27 Ապրիլի 2019 - 10:49
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 814
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական