Facebook   Twitter
 
Կիրկորովը հայտնել է Պուգաչովայից բաժանման անսպասելի պատճառը

Կիրկորովը հայտնել է Պուգաչովայից բաժանման անսպասելի պատճառը

15 Ապրիլի 2019 - 16:24
Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը «Московский комсомолец» թերթի հետ զրույցում անկեղծորեն պատմել է, թե ինչու է փլուզվել իր եւ Ալլա Պուգաչովայի միությունը։
Արտիստի խոսքով՝ Պուգաչովայի հետ համատեղ կյանքը հարթ է եղել։ «Հնարավոր է՝ աչքով են տվել։ Մենք չափից շատ էինք ցուցադրում ամեն ինչ։ Չափից շատ էինք արդարանում, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Հարկավոր էր ապրել սեփական կյանքով»,- հայտարարել է նա։

Երբ Կիրկորովը կատարել է «Улетай, туча» երգը, բոլոր լրագրողները եւ աստղերի երկրպագուները կարծել են, որ դա նուրբ ակնարկ է, որ պրիմադոննայի հետ իր հարաբերություններն ավարտին են մոտեցել։ Ինչպես խոստովանել է Կիրկորովը, լրատվամիջոցները սկսել են գրել, որ Պուգաչովան նրան դուրս է արել։ Սակայն Կիրկորովը նշել է, որ երգը ոչ մի կերպ կապված չէ իրենց բաժանման հետ։ Այդ ժամանակ նրանք դեռ միասին են ապրել։

Կիրկորովի խոսքով՝ «Улетай, туча» երգն իր կատարմամբ մինչ այժմ շատ է դուր գալիս պրիմադոննային։ Նա երեկույթների ընթացքում, ուր ելույթ է ունենում երգիչը, պարում է դրա հնչյունների ներքո։

2019թ. ապրիլի 15-ին արտիստը դարձել է 70 տարեկան։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Պուգաչովան մոտավորապես 500 երգ է թսղարկել, որոնց շարքում են այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Миллион роз», «Не отрекаются любя», «Арлекино» եւ «Позови меня с собой»։ 1991թ.-ին երգչուհին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում է ստացել, իսկ 1999թ.-ին արդեն «Հայրենիքի հանդեպ վաստակի» երկրորդ աստիճանի պարգեւ ստացել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Սիրում եմ քեզ, Շեր»․ հոլիվուդի հայազգի աստղ Անժելա Սարաֆյանը Շերի հետ լուսանկար է հրապարակել
21 Ապրիլի 2019 - 15:31
35-ամյա դերասանուհին Անժելա Սարաֆյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան, շքեղ զգեստով։
Լերա Կուդրյավցեւան կոշտ պատասխանել է Ալլա Պուգաչովայի վիրավորանքին
21 Ապրիլի 2019 - 12:38
НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդումը, որը նվիրված է եղել պրիմաոննայի անձնական կյանքին, մեծ ռեզոնանս է առաջացրել։ Հիշեցնենք, որ Լերա Կուդրյավցեւան տաղավար էր հրավիրել Սերգեյ Չելոբանովին եւ հարցեր ուղղել երգչուհու հետ ինտիմ հարաբերությունների մասին։
Ադելը բաժանվել է ամուսնուց, որի պատճառով կարիերայում դադար էր վերցրել
20 Ապրիլի 2019 - 23:17
30-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը բաժանվել է 45-ամյա գործարար Սայմոն Քոնեքիից։ Զույգը պաշտոնապես ամուսնացած է եղել երկու տարի։
Պուգաչովային հիշեցրին «պլեբեյների թագուհու» մասին նրա խոսքերը
20 Ապրիլի 2019 - 19:33
Ռուս երգչուհի Վիկտորյա Ցիգանովան խոսեց Ալլա Պուգաչովայի վերաբերմունքը հանրության հանդեպ, հաղորդում է FAN-ը:
Համերգ` նվիրված Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին
20 Ապրիլի 2019 - 17:39
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական համերգով: Համերգային երեկոն կանցկացվի ապրիլի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Փորձարարական ինքնատիպ ձևաչափի համադրություն. աննախադեպ համերգ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում
20 Ապրիլի 2019 - 17:37
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և 5th Season խումբն աննախադեպ համերգային երեկո նվիրեցին ունկնդրին: Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը կրող երեկոն:
Հայն ու Հոլիվուդը. հանրահայտ Գոլումին հնչունավորած եւ Մաուգլիի մասին նոր ֆիլմը ստեղծած Էնդի Սերքիսը նշում է 55-ամյակը
20 Ապրիլի 2019 - 15:52
Ունենալ տաղանդավոր հայրենակից Հոլիվուդում խոստովանեք՝ հաճելի է, հատկապես, երբ նրա ֆիլմերն ու կերպարները ուրույն տեղ ունեն ամերիկյան կինոարտադրության մեջ:
Հանդիպում Ալլա Սերոբյանի հետ, տիկնիկային ներկայացում և էլեկտրոնային ծանոթացում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
19 Ապրիլի 2019 - 18:54
Ապրիլի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մանկագիր, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանի հետ:
«Քսենիա Սոբչակը նախանձում է գեղեցիկ կանանց». Վիկտորյա Բոնյան անկեղծացել է
19 Ապրիլի 2019 - 18:23
39-ամյա Վիկտորյա Բոնյան եւ 37-ամյա Քսենիա Սոբչակն արդեն մի քանի տարի է՝ չեն շփվում։ Ընկերուհիները վիճել են դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյի ցուցադրության պատճառվ, որին լրագրողը չէր հրավիրել «Դոմ 2»-ի նախկին մասնակցին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 814
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական