Facebook   Twitter
 
Արարատ Միրզոյանի նախագահությամբ ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել

Արարատ Միրզոյանի նախագահությամբ ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել

15 Ապրիլի 2019 - 18:54
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու կից օրենքներում լրացում և փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթների քննարկման համար կտրամադրվի մինչև 3 ժամ:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 22, ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 19 հարց:

Խորհրդի համաձայնությանն է արժանացել Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի և ՀՀ Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկությունը:

Լրացում է կատարվել «ԱԺ բարեկամական խմբեր ստեղծելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ. կձևավորվի Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խումբ:

Լրացում է կատարվել նաև «ԱԺ 7-րդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ: Ըստ այդ լրացման՝ Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը կղեկավարի Վարազդատ Կարապետյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
Սալմա Հայեկը գրավիչ սելֆիով ցույց է տվել «գաղտնի դաջվածքը»
25 Ապրիլի 2019 - 23:17
Դերասանուհի Սալմա Հայեկը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որը փոքր-ինչ պատկերացում է տալիս «Մարդասպանի կնոջ թիկնապահը» նոր ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ
25 Ապրիլի 2019 - 23:13
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին:
Քրիստինա Եղոյանի գրավիչ լուսանկարը
25 Ապրիլի 2019 - 23:04
Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գրավիչ կերպարում։
«Ես չէի գնա նման ստոր քայլի, մենք լավ ընկերներ ենք»․ Սարոն` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը տարածելու մասին
25 Ապրիլի 2019 - 22:54
Օրեր առաջ համացանցում տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ երգիչ սպիտակցի Հայկոն հայհոյում էր ու քաշքշուկի մեջ էր։
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»-ը, «ՎԱԶ-2107»-ը և «ԿամԱԶ»-ը. կան տուժածներ
25 Ապրիլի 2019 - 22:52
Ապրիլի 25-ին` ժամը 14:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17831
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական