Facebook   Twitter
 
Սուլշեր․ Եթե Բարսելոնայում գործը հասնի լրացուցիչ ժամանակին, մենք լավ մարզավիճակում ենք

Սուլշեր․ Եթե Բարսելոնայում գործը հասնի լրացուցիչ ժամանակին, մենք լավ մարզավիճակում ենք

15 Ապրիլի 2019 - 21:55
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստներին կօգնի հիշողությունները Փարիզում ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ տարած 3։1 հաշվով հաղթանակից։
1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 0։2 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին։

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Մանչեսթերում հաղթել է 1։0 հաշվով։

«Այդ հիշողությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք փոխել պայքարի ընթացքը։ Իհարկե, «Բարսելոնան» տանը բարդ մրցակից է, բայց հիմա իրադրությունը մեկ գոլով ավելի լավ է, քան ՊՍԺ-ի հետ։

Պետք է լինենք կենտրոնացած եւ վստահ մեր ուժերին, երբ ունենանք գոլային պահեր, իսկ մենք դրանք կստեղծենք։ Տնային խաղում մենք չհաստատեցինք մենք հեղինակությունը։ Հենց դա պետք է անել «Բարսելոնայի» դեմ։

Գիտենք, որ պետք է ավելի լավ խաղանք, գնդակ խլենք, ցուցադրենք մեր խաղը։ Ես դեմ չեմ լինի, եթե գոլ խփենք 93-րդ րոպեին։ Եթե գործը հասնի լրացուցիչ ժամանակին, մենք լավ մարզավիճակում ենք»,- Սուլշերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Skype + հոգեբան
15 Դեկտեմբերի 2011 - 19:09
2013 թվականից Skype-ն իր ռուսաստանցի օգտատերերի համար հանդես կգա հատուկ առաջարկով:
Ինչպես էր դաժան սկեսուրը տանջում իր հարսին. (տեսանյութ)
15 Դեկտեմբերի 2011 - 18:41
Տեսանյութը պատրաստել է Hetq.am-ը.
Մանդելային լրատվական գործակալությունները շարունակաբար հետևել են
15 Դեկտեմբերի 2011 - 17:53
Միջազգային լրատվական գործակալությունները` Reuters-ը և Associated Press-ը, 6 տարի շարունակ հետևել են ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելային:
«Ես զրուցում եմ քեզ հետ. Մարդ» (լուսանկարներ)
15 Դեկտեմբերի 2011 - 17:49
Այսօր դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ. Մարդ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին դատապարտյալի ընտանիքի անդամները և շատ ճանաչված մարդիկ: Եկել էր նաև Ենոքյանի առողջական խնդիրներ ունեցող հայրը:
Վիլյան կոտրել է ոտքը
15 Դեկտեմբերի 2011 - 17:35
«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան կոտրել է ձախ ոտքը «ալ Սադ» ակումբի հետ հանդիպման ժամանակ:
«Բարսա»-«Սանթոս» եզրափակիչ
15 Դեկտեմբերի 2011 - 17:00
«Բարսելոնան» աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում է:
Թուրքական թիմերից մեկ մյուսի դարպասը գրավել է 2 րոպեն 1 անգամ
15 Դեկտեմբերի 2011 - 15:59
Թուրքիայի Ալեքսադնրեթ (Հաթայ) նահանգում Քըրըքհանսփոր-Հասասփոր թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 37:0 հաշվով:
Վճարովի սովորող 600 ուսանողների կրթաթոշակ կհատկացվի
15 Դեկտեմբերի 2011 - 14:44
Գործադիրը 2011 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 60 մլն դրամ։
Ասել են Նարե’կ, քո գլխուն էլի բաներ կսարքենք.
15 Դեկտեմբերի 2011 - 14:39
Հարթունյանը նշեց, որ կատարվածը չի կարող ընկճել կամ հիասթափեցնել իրեն
1 | 18114 | 18115 | 18116 | 18117 | 18118 | 18119 | 18120 | 18121 | 18122 | 18123 | 18124 | 18125 | 18126 | 18127 | 18128 | 18178
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական