Facebook   Twitter
 
Քաղաքապետարանում քննարկել են Սանիթեքի հարցը

Քաղաքապետարանում քննարկել են Սանիթեքի հարցը

15 Ապրիլի 2019 - 22:20
Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից բխող պարտավորությունները:

«Երբ ընկերությունը եկել է Երևան աղբահանություն կազմակերպելու համար, ինքը ամեն ինչ տեսել է և սկսել է աշխատանքներն ըստ պպայմանագրի: Ձեր որոշումն էր՝ մտնել այդ գործի մեջ, թե՝ ոչ: Որոշել եք գործառույթն իրականացնել՝ իրականացրեք: Եթե ինչ-որ ընդհատակյա պայմանավորվածություններ են եղել նախկին իշխանությունների հետ, դա ձեր խնդիրն է, մեր խնդիրը չէ: Ոչ Երևանը, ոչ բնակչությունը, ոչ էլ ներկա իշխանությունը ընդհանրապես կապ չունեն այդ պայմանավորվածությունների հետ: Եվ մեզ համար կա մի պայմանավորվածություն, դա պայմանագիրն է և այդ պայմանագրի ներքո մենք պետք է աշխատենք: Քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված բոլոր իր պարտականությունները կատարում է, դեռ ավելին»,- ընդգծելէ քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, համայնքը իրավասու է չկատարված կամ թերի կատարված աշխատանքների դեպքում ընկերությանը ենթարկել տույժ ու տուգանքների: Որոշումն արդեն կայացված է:

«Այս պահին խոսքը տույժի մասին է՝ թերացման և չկատարված աշխատանքների, ամեն ուշացված օրվա համար 0,5% պայմանագրի գումարից: Համաձայն խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, գումարային առումով տուգանքի գումարը կկազմի 12-13 մլն դրամ: Որոշումը կայացված է, տուգանքը փաստաթղթավորվում է, ընկերությանն իր մարտ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 13 մլն դրամով պակաս»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանն առնչվող ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք որքան կարող են մաքրում են այն աղբը, որը չի հասցնում տեղափոխել «Սանիթեքը»: Աղբահանության օպերատորը նաև ենթակապալառու ընկերությունների հանդեպ ֆինանսական պարտավորություններ ունի, ինչի հետևանքով վերջիններս հրաժարվել են կատարել իրենց գործառույթները:

«Եթե աղբը 4-5 օրով չի տեղափոխվում՝ պարզ է, թե քաղաքում ինչ կկատարվի: Ջերմաստիճանն էլ արդեն 20 աստիճանից բարձր է, և այդ պարագում օրական գոնե երկու անգամ պետք է աղբահանություն իրականացվի: Տանում ենք բոլոր աշխատանքները, որ քաղաքում հակասանիտարական վիճակ չստեղծվի»,- նշում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը:

«Կարող եմ հստակորեն ասել, որ առայսօր մենք չվճարումներ, թերի վճարումներ կամ որևէ այլ պահումներ չենք իրականացրել մեկ նպատակով, որպեսզի առանց այդ էլ խարխուլ և ֆինանսապես անկայուն վիճակում գտնվող ընկերությանը չկանգնեցնենք նոր խնդիրների առաջ, որի ուղղակի սպառողն ենք մենք:

Եվ եթե այս պատճառների կծիկը մենք էլ մեր կողմից մեծացնում ենք նշանակալիորեն, ապա դա բերում է ավելի վատ հետևանքների, իսկ սա այն ոլորտը չի, որտեղ օրերի և ժամերի ընթացքում լուծումներ կարող են ձևավորվել: Դրա համար պետք է ավելի հավասարակշված, համաչափ և զուգընթաց խնդիրները տանենք լուծման: Այս պահին քաղաքապետարանը թե ֆինանսական, թե իրավական բոլոր պարտավորությունները կատարում է»,- ասում է Հայկ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է հետևողական լինել, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս ըստ պայմանագրի համապատասխան վերաբերմունքի է արժանանալու: Հաճախ քաղաքում աղբահանության անբավարար վիճակի մասին լուսանկարներով տեղեկացնում են նաև բնակիչներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքն աղբից մաքրելու գործընթացին, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվայաբնակ գյումրեցի կինը օգնում է իր համաքաղաքացի երեխաներին (տեսանյութ)
13 Դեկտեմբերի 2011 - 18:04
«Շիրակ կենտրոնի» տեսանյութերը շարունակում են արձագանք գտնել.
Որոշ թուրք պաշտոնյաներ Օսմանյան կայսրության մարդատյաց մտածելակերպի ժառանգորդն են. Շավարշ Քոչարյան
13 Դեկտեմբերի 2011 - 17:52
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին.
Միջադեպ ՄԻՊ գրասենյակում. կինը պերեօքսիդի լուծույթ է խմել
13 Դեկտեմբերի 2011 - 17:40
Սույն թվականի դեկտեմերի 13-ին ժամը 1.30 –ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է այցելել մի կին, որն առաջին անգամ էր դիմում գրասենյակ, ներկայացրել է գրավոր դիմում, որից հետո խմել է պերեօքսիդի լուծույթ և ուշագնաց է եղել։
Զուրաբյանը հանդիպել Միձույոյին
13 Դեկտեմբերի 2011 - 17:30
Դեկտեմբերի 13-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանության (նստավայրը` Մոսկվա) քաղաքական բաժնի առաջին քարտուղար Կուվակո Միձույոյի հետ:

Կրակոցներ Վանաձորում. վիրավորվել է «Բեկորի» տնօրենը
13 Դեկտեմբերի 2011 - 17:24
Հանգամանքները պարզվում են.
Կադաստրն ուղղեց անգրագետ ցուցանակը (լուսանկարներ)
13 Դեկտեմբերի 2011 - 17:19
Կադաստրի Զեյթունի ստորաբաժանման ցուցանակը, որը լի էր ռուսերեն և անգլերեն տառասխալներով, ուղղվել է, տեղեկացնում է BaDu.am-ը:
Վայքի ծննդատանը մահացած երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը
13 Դեկտեմբերի 2011 - 15:28
Ամիսներ առաջ մեծ աղմուկ հանած Վայքի ծննդաբերկան բաժանմունքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են:
Իրավապաշտպանն ու փաստաբանը՝ Հովհաննես Շահինյանի քրոջորդու հետ կապված գործի մասին
13 Դեկտեմբերի 2011 - 15:14
Ի դեպ, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին հենց այս գործի շրջանակում պաշտոնազրկեցին և կալանավորեցին.
Դալայ Լաման Հայաստանի մասին չգիտեր
13 Դեկտեմբերի 2011 - 14:42
Հայաստա՞ն։ Ես մտածում եմ Ձեզ բավարարող պատասխան տալու համար.
1 | 17825 | 17826 | 17827 | 17828 | 17829 | 17830 | 17831 | 17832 | 17833 | 17834 | 17835 | 17836 | 17837 | 17838 | 17839 | 17888
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական