Facebook   Twitter
 
Քաղաքապետարանում քննարկել են Սանիթեքի հարցը

Քաղաքապետարանում քննարկել են Սանիթեքի հարցը

15 Ապրիլի 2019 - 22:20
Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից բխող պարտավորությունները:

«Երբ ընկերությունը եկել է Երևան աղբահանություն կազմակերպելու համար, ինքը ամեն ինչ տեսել է և սկսել է աշխատանքներն ըստ պպայմանագրի: Ձեր որոշումն էր՝ մտնել այդ գործի մեջ, թե՝ ոչ: Որոշել եք գործառույթն իրականացնել՝ իրականացրեք: Եթե ինչ-որ ընդհատակյա պայմանավորվածություններ են եղել նախկին իշխանությունների հետ, դա ձեր խնդիրն է, մեր խնդիրը չէ: Ոչ Երևանը, ոչ բնակչությունը, ոչ էլ ներկա իշխանությունը ընդհանրապես կապ չունեն այդ պայմանավորվածությունների հետ: Եվ մեզ համար կա մի պայմանավորվածություն, դա պայմանագիրն է և այդ պայմանագրի ներքո մենք պետք է աշխատենք: Քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված բոլոր իր պարտականությունները կատարում է, դեռ ավելին»,- ընդգծելէ քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, համայնքը իրավասու է չկատարված կամ թերի կատարված աշխատանքների դեպքում ընկերությանը ենթարկել տույժ ու տուգանքների: Որոշումն արդեն կայացված է:

«Այս պահին խոսքը տույժի մասին է՝ թերացման և չկատարված աշխատանքների, ամեն ուշացված օրվա համար 0,5% պայմանագրի գումարից: Համաձայն խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, գումարային առումով տուգանքի գումարը կկազմի 12-13 մլն դրամ: Որոշումը կայացված է, տուգանքը փաստաթղթավորվում է, ընկերությանն իր մարտ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 13 մլն դրամով պակաս»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանն առնչվող ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք որքան կարող են մաքրում են այն աղբը, որը չի հասցնում տեղափոխել «Սանիթեքը»: Աղբահանության օպերատորը նաև ենթակապալառու ընկերությունների հանդեպ ֆինանսական պարտավորություններ ունի, ինչի հետևանքով վերջիններս հրաժարվել են կատարել իրենց գործառույթները:

«Եթե աղբը 4-5 օրով չի տեղափոխվում՝ պարզ է, թե քաղաքում ինչ կկատարվի: Ջերմաստիճանն էլ արդեն 20 աստիճանից բարձր է, և այդ պարագում օրական գոնե երկու անգամ պետք է աղբահանություն իրականացվի: Տանում ենք բոլոր աշխատանքները, որ քաղաքում հակասանիտարական վիճակ չստեղծվի»,- նշում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը:

«Կարող եմ հստակորեն ասել, որ առայսօր մենք չվճարումներ, թերի վճարումներ կամ որևէ այլ պահումներ չենք իրականացրել մեկ նպատակով, որպեսզի առանց այդ էլ խարխուլ և ֆինանսապես անկայուն վիճակում գտնվող ընկերությանը չկանգնեցնենք նոր խնդիրների առաջ, որի ուղղակի սպառողն ենք մենք:

Եվ եթե այս պատճառների կծիկը մենք էլ մեր կողմից մեծացնում ենք նշանակալիորեն, ապա դա բերում է ավելի վատ հետևանքների, իսկ սա այն ոլորտը չի, որտեղ օրերի և ժամերի ընթացքում լուծումներ կարող են ձևավորվել: Դրա համար պետք է ավելի հավասարակշված, համաչափ և զուգընթաց խնդիրները տանենք լուծման: Այս պահին քաղաքապետարանը թե ֆինանսական, թե իրավական բոլոր պարտավորությունները կատարում է»,- ասում է Հայկ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է հետևողական լինել, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս ըստ պայմանագրի համապատասխան վերաբերմունքի է արժանանալու: Հաճախ քաղաքում աղբահանության անբավարար վիճակի մասին լուսանկարներով տեղեկացնում են նաև բնակիչներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքն աղբից մաքրելու գործընթացին, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Սիրում եմ մոնրոյական ժամանակները։ Կարծես իմը լինեն». Լիլիթ Կարապետյան
30 Ապրիլի 2019 - 19:20
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որն, ըստ կատարված նշման, արվել է Ռուաստանում։
Դավիթ Սանասարյանի փաստաբանն ակնհայտորեն դուրս է եկել պատշաճության սահմաններից. Գոռ Աբրահամյան
30 Ապրիլի 2019 - 19:12
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի եւ նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Իննեսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության եւ էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլեւ բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի:
Երևանում խցանումներ չկան, ես կասեի՝ դա դանդաղ ընթացք է. Աշոտ Ահարոնյան
30 Ապրիլի 2019 - 19:00
Երևանում կայանատեղերի և երթևեկության խնդիր կա: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Նրա խոսքով՝ 2017թ. ՀՀ տրանսպորտային միջոցներն ավելացել են 38 260-ով, 2018-ին՝ 73 562-ով, իսկ 2019թ. ապրիլի 29-ի տվյալներով՝ 32 115 տրանսպորտային միջոցով: Նա նշեց, որ այդ տրանսպորտային միջոցների մոտ 50 տոկոսը շահագործում է Երևանում:
Արդարադատության նախարարությունում կայացել է ԵՄ- ՀՀ համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը
30 Ապրիլի 2019 - 18:49
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի որոշ դրույթներին առնչվող կառավարություն-քաղաքացիական հասարակություն ամփոփիչ քննարկմանը: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայիսի 5-ից ճանապարհային երթեւեկության կանոնների նոր փոփոխություններ են ուժի մեջ մտնելու. ՃՈ
30 Ապրիլի 2019 - 18:48
Ճանապարհային ոստիկանությունը առաջիկայում կշարունակի խնդրահարույց խաչմերուկները գծանշել «վաֆլիներով», իսկ վարորդները խախտման համար կտուգանվեն մոտ 5000 դրամով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը։
Արցախի հարցը համազգային է և ազգային-ազատագրական ոգուն հարիր…Արշավիր Ղարամյան
30 Ապրիլի 2019 - 18:34
Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Արշավիր Ղարամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տավուշում հակառակորդի կրակի հետևանքով զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
30 Ապրիլի 2019 - 18:31
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի հրազենային բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին HayNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Գործ չունեք հայերի հետ, նրանք պայքարում ու հասնում են իրենց ուզածին. Մաքգրեգոր
30 Ապրիլի 2019 - 18:23
Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Կոնոր Մաքգրեգորը «Թվիթերում» գրառում է կատարել հայերի մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 17888
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական