Facebook   Twitter
 
Քաղաքապետարանում քննարկել են Սանիթեքի հարցը

Քաղաքապետարանում քննարկել են Սանիթեքի հարցը

15 Ապրիլի 2019 - 22:20
Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից բխող պարտավորությունները:

«Երբ ընկերությունը եկել է Երևան աղբահանություն կազմակերպելու համար, ինքը ամեն ինչ տեսել է և սկսել է աշխատանքներն ըստ պպայմանագրի: Ձեր որոշումն էր՝ մտնել այդ գործի մեջ, թե՝ ոչ: Որոշել եք գործառույթն իրականացնել՝ իրականացրեք: Եթե ինչ-որ ընդհատակյա պայմանավորվածություններ են եղել նախկին իշխանությունների հետ, դա ձեր խնդիրն է, մեր խնդիրը չէ: Ոչ Երևանը, ոչ բնակչությունը, ոչ էլ ներկա իշխանությունը ընդհանրապես կապ չունեն այդ պայմանավորվածությունների հետ: Եվ մեզ համար կա մի պայմանավորվածություն, դա պայմանագիրն է և այդ պայմանագրի ներքո մենք պետք է աշխատենք: Քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված բոլոր իր պարտականությունները կատարում է, դեռ ավելին»,- ընդգծելէ քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, համայնքը իրավասու է չկատարված կամ թերի կատարված աշխատանքների դեպքում ընկերությանը ենթարկել տույժ ու տուգանքների: Որոշումն արդեն կայացված է:

«Այս պահին խոսքը տույժի մասին է՝ թերացման և չկատարված աշխատանքների, ամեն ուշացված օրվա համար 0,5% պայմանագրի գումարից: Համաձայն խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, գումարային առումով տուգանքի գումարը կկազմի 12-13 մլն դրամ: Որոշումը կայացված է, տուգանքը փաստաթղթավորվում է, ընկերությանն իր մարտ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 13 մլն դրամով պակաս»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանն առնչվող ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք որքան կարող են մաքրում են այն աղբը, որը չի հասցնում տեղափոխել «Սանիթեքը»: Աղբահանության օպերատորը նաև ենթակապալառու ընկերությունների հանդեպ ֆինանսական պարտավորություններ ունի, ինչի հետևանքով վերջիններս հրաժարվել են կատարել իրենց գործառույթները:

«Եթե աղբը 4-5 օրով չի տեղափոխվում՝ պարզ է, թե քաղաքում ինչ կկատարվի: Ջերմաստիճանն էլ արդեն 20 աստիճանից բարձր է, և այդ պարագում օրական գոնե երկու անգամ պետք է աղբահանություն իրականացվի: Տանում ենք բոլոր աշխատանքները, որ քաղաքում հակասանիտարական վիճակ չստեղծվի»,- նշում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը:

«Կարող եմ հստակորեն ասել, որ առայսօր մենք չվճարումներ, թերի վճարումներ կամ որևէ այլ պահումներ չենք իրականացրել մեկ նպատակով, որպեսզի առանց այդ էլ խարխուլ և ֆինանսապես անկայուն վիճակում գտնվող ընկերությանը չկանգնեցնենք նոր խնդիրների առաջ, որի ուղղակի սպառողն ենք մենք:

Եվ եթե այս պատճառների կծիկը մենք էլ մեր կողմից մեծացնում ենք նշանակալիորեն, ապա դա բերում է ավելի վատ հետևանքների, իսկ սա այն ոլորտը չի, որտեղ օրերի և ժամերի ընթացքում լուծումներ կարող են ձևավորվել: Դրա համար պետք է ավելի հավասարակշված, համաչափ և զուգընթաց խնդիրները տանենք լուծման: Այս պահին քաղաքապետարանը թե ֆինանսական, թե իրավական բոլոր պարտավորությունները կատարում է»,- ասում է Հայկ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է հետևողական լինել, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս ըստ պայմանագրի համապատասխան վերաբերմունքի է արժանանալու: Հաճախ քաղաքում աղբահանության անբավարար վիճակի մասին լուսանկարներով տեղեկացնում են նաև բնակիչներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքն աղբից մաքրելու գործընթացին, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինքնասպանության փորձ՝ քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
30 Ապրիլի 2019 - 18:13
Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:
Արտակ Բեգլարյանը մի շարք հարցեր է քննարկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 18:11
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 30-ին հանդիպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին:
Ունենք բոլոր նախադրյալները լավ բերք ստանալու համար. պետնախարարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
30 Ապրիլի 2019 - 18:08
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 30-ին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի ընթացքում հակահրդեհային և հակակարկտային կանխարգելիչ միջոցառումների անվտանգ կազմակերպման հարցերը:
Էդգար Ծատինյանին ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու հիմքով հարուցված քրեական գործի մասին տուժող կողմը պաշտոնական տեղեկատվություն չունի
30 Ապրիլի 2019 - 18:07
Ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվելուց հետո 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործի մասին տուժող կողմը դեռևս պաշտոնական տեղեկություն չունի։
Գիտության նկատմամբ հետաքրքությունը սկսվում է դպրոցից
30 Ապրիլի 2019 - 18:05
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ:
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 5 (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 17:26
Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Հռոմի պապը քրիստոնյա վարսահարդարներին կոչ է արել հաճախորդներին սպասարկելու ժամանակ չբամբասել
30 Ապրիլի 2019 - 17:06
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քրիստոնյա վարսահարդարներին կոչ է արել իրենց հաճախորդների մազերը հարդարելու ժամանակ բամբասանքով չզբաղվել՝ նկատելով, որ բամբասելու գայթակղությունը հեշտորեն ներթափանցում է նրանց աշխատանքային միջավայր:
2019 թվականին գրանցվել է 937 ՃՏՊ, 63 զոհ, 1400 վիրավոր. ՃՈ
30 Ապրիլի 2019 - 16:57
2018 թվականի առաջին եռամսյակում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 510 հազար 727 որոշում, 2019 թվականին 422 հազար 466 որոշում, այդ թվում՝ խախտումների արձանագրման կենտրոնի կողմից արձանագրվել է 2018 թվականին՝ 431 հազար 563, 2019-ին՝ 323 հազար 107 որոշում։
Վթար «Կովկաս» ռեստորանի մոտ. Բախումից հետո «ՎԱԶ-21010»-ը բախվել է գազի բաշխիչ կայանին, առաջացել է վառելիքի արտահոսք
30 Ապրիլի 2019 - 16:55
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 29-ին, ժամը 15:30-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Կովկաս» ռեստորանային համալիրից դեպի Վանահովիտ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 17888
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական