Facebook   Twitter
 
Բնապահպանության նախարարությունը հետաքրքրվա՞ծ չէ Ամուլսարի գործով. դատավորը՝ ներկայացուցչին

Բնապահպանության նախարարությունը հետաքրքրվա՞ծ չէ Ամուլսարի գործով. դատավորը՝ ներկայացուցչին

18 Ապրիլի 2019 - 12:35
Ապրիլի 17-ին Ամուլսարի գործով դատավարության ընթացքում դատավոր Կարեն Զարիկյանը չընդունեց «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբան Սայադ Բադալյանի միջնորդությունը դատական գործին փորձագետ Հարդներին ներգրավելու կապակցությամբ:
Այս մասին ԷկոLուրին հայտնեց գործով հայցվոր Թեհմինե Ենոքյանը: Այս դատական գործում Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դատարանից պահանջում են չեղյալ համարել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերը և նշանակել նոր բնապահպանական փորձաքննություն:

Նախորդ դատական նիստին դատարանը որոշել էր դատական գործի մեջ ներգրավել «ԼիդիանԱրմենիա» ընկերության փորձագետ Ռայկինին:

Գնդեվազցիների փաստաբան Հայկ Ալումյանը մինչ այդ առարկել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ –ի կողմից ներկայացված փորձագետների ներգրաման անաչառությամբ՝ ասելով, որ այդ անձինք գումար են ստանում «Լիդիան»-ից։

Դատական գործին հայցվոր կողմի միջնորդությամբ ներգրավված են անկախ փորձագետներ WWF-հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը և քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը։

Դատական նիստի ընթացքում Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին դատավոր Կարեն Զարիկյանը հարցրեց, թե ինչ կարծիք ունեն «Լիդիան»-ի կողմից փորձագետի ներգրավման առնչությամբ, նրանք էլ՝ թե ոչ մի կարծիք չունենք։

Դատավոր Կարեն Զարիկյան․

- Ինձ մի փոքր զարմացնում է նախարարության պասիվությունը: Այս գործի շրջանակներում քննում ենք ձեր կողմից տրված փորձաքննության իրավաչափությունը: Դուք ժամանակին եզրակացություն եք տվել, որ նախատեսված աշխատանքները համապատասխանում են մեր օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, հիմա դրանք լրջորեն կասկածի տակ են դրված այս գործի քննության ընթացքում, և դուք, ինչքան ժամանակ է` նախարարությունը ներգրավված է, ես ձեզանից մի փաստարկ չեմ լսել` հայցվորի փաստարկները հերքող կամ ընդունող: Նախարարությունն իսկապես հետաքրքրվա՞ծ չէ այս գործով, թե՞ դատարանը ինչ որոշում կկայացնի, թույլտվությունները կվերացնի, չի վերացնի, դա չի՞ հետաքրքրում բնապահպանության նախարարությանը: Իսկ եթե հետաքրքրում է, ինչո՞ւ ես դա չեմ տեսնում․․․

Լևոն Գևորգյան` Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ.

-Հարցը նրանում է, որ փորձաքննությունն այսօր վիճարկվում է ,նեղ մասնագիտական հարցեր են այնտեղ քննարկվել: Ես, օրինակ, երբեք չեմ փորձի այդտեղ գնահատականներ տալ` մեր փորձագետներն են ճիշտ եղե՞լ, թե ուրիշ փորձագետ կլինի, կոնկրետ սա կքննարկվի: Եթե կընդունվի, որ նա է ճիշտ լուծումը, դա էլ կընդունվի: Ուզում եմ ասել` նեղ մասնագիտական ես չեմ կարող ասել. ինձ որ տանեն, ցույց էլ տան, թե սա կարմիրգրքյան կենդանի է, ես չեմ ճանաչում ու չեմ հասկանում , որ ասեմ` կա, թե չկա։

Դատավոր Կարեն Զարիկյան

- Ձեր կարծիքով ես ե՞մ հասկանում ․․․

Լևոն Գևորգյան` Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ.

-Թող մասնագետներն իրենց դիրքորոշումները ներկայացնեն, տեսնենք` որն է ճիշտ:

Դատավոր Կարեն Զարիկյան.

- Դե մենք հիմա քննարկում ենք` պարոն Հարդները պետք է այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի, թե` ոչ։
Լևոն Գևորգյան` Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ.

- Մենք ոչ այս փորձագետի հետ կարող ենք չափվել ոչ մյուս։

Դատավոր Կարեն Զարիկյան.

- Ես շարունակում եմ զարմացած մնալ ձեր դիրքրոշումից։

Դատավորը ժամանակ տվեց պատասխանող կողմին նոր հարցեր առաջադրելու վերաբերյալ։ Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 20-ին` 14։30

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16196
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական