Facebook   Twitter
 
Ես վստահ եմ, որ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանից չի տվել. Սամվել Բաբայան

Ես վստահ եմ, որ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանից չի տվել. Սամվել Բաբայան

19 Ապրիլի 2019 - 16:09
Ես վստահ եմ, որ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանից չի տվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։
«Մարտի 1-ին եղել է 10 սպանություն, մեզ պետք է իմանալ՝ ո՞վ է հրահանգ տվել, ո՞վ է կատարել: Կա՞ որեւիցե բան, որ բացահայտվել է այդ մասով, չկա: Ո՞վ է հրաման տվել, որ ժողովրդի վրա կրակեն, չի երեւում: Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից եք խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ, ուզում եմ հասկանալ: Մինչեւ դա չլինի, ես մնացածը համարում եմ ձեւական ու վերջ»,–ասաց նա։

Սամվել Բաբայանը շեշտեց՝ Քոչարյանը իշխանությունը փոխանցելու փուլում էր. «Ընտրություն էր եղել այդ ժամանակ, Քոչարյանը իշխանությունը հանձնելու փուլում էր, 10 օր էլ անցել էր։ Քննություն է գնում, ես հո՞ չեմ ուղղորդում, ասեմ՝ գնացեք, սրան քննեք։ Որպես քաղաքացի ինձ հետաքրքրում է, թե ով է սպանել 10 հոգուն։ Քննչական խումբը հայտարարում է՝ էս մարդը գործ չունի, կապ չունի, բա որ կապ չունի, ինչու եք դատում, ասում են սահմանադրական կարգն է տապալել։ Գործը դատարaնում քննվում է, կբացահայտվի, կնայենք»։

Նրա խոսքով՝ Քոչարյանի շահը չի տեսնում. «Նոր նախագահ էր ընտրված, Սահմանադրական դատարանում քննվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը։ Այդտեղ Քոչարյանի շահը ո՞րն էր: Լավ, աջակցում էր Սերժ Սարգսյանին, բայց եթե նկատում եք, ամբողջ քննությունը որ գնում է, բոլորը խոսում են կառավարության շենքից, մեկը չասեց՝ Բաղրամյան 26 են կանչել, բոլորը կառավարության շենքից են խոսում, իսկ այնտեղ ո՞վ էր նստած: Վերցրեք քննությունը, նայեք, մեկը չկա, որ ասի՝ Բաղրամյան 26 ինձ հրավիրեցին՝ այս հարցի շուրջ։ Ես չեմ ուզում անւններ տալ։ Քոչարյանը կառավարության շենքում նստած չի եղել»:

0038 հրամանի մասով նա նշեց, որ պաշտպանության նախարարն էր այս հրամանը իջեցրել. «0038 հրամանը պաշտպանության նախարարն էր պարտավոր հրաման գրել իջեցնել ներքեւ, եթե երկրում արտակարգ իրավիճակ էր հայտարարված»։

Բաբայանը բնական է համարում, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը խոչընդոտել եւ չեն ցանկացել, որպեսզի «Մարտի 1»-ը բացահայտվի. «Մարդիկ իրենց ղեկին նստած՝ ինչ-որ քայլեր են արել, իրենք իրենց դատելո՞ւ էին: Իհարկե, խոչընդոտել են, իհարկե, չեն ուզել բացահայտել, փամփուշտ են թաքցրել, ամեն ինչ էլ արել են, հիմա եկել է նոր իշխանություն՝ ասում է, որ պետք է բացահայտենք: Ընդունում եմ, բայց բացահայտելու համար Կառավարության շենք ով գնացել-եկել է՝ հավաքեք պադվալ, երեք օրում իրար վրա գրելու են»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17888
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական