Facebook   Twitter
 
Մի դար է անցել ու էլի մի քիչ

Մի դար է անցել ու էլի մի քիչ

24 Ապրիլի 2019 - 10:39
Մի դար է անցել ու էլի մի քիչ,
Երբ անապատի ավազի վրա
Թողնվո՛ւմ էին արյունո՛տ հետքեր,
Երբ յաթաղանի զարկից ավերի՛չ
Կտրատվո՛ւմ էին գլո՛ւխ ու ձեռքե՛ր:
Լո՜ւռ ու վախեցա՛ծ բազմության աքսո՛ր,
Որ տեսավ դաժա՛ն արհավի՜րք ու սո՛վ,
Որ մորթվե՛ց, ինչպես մատաղին՝ զո՜հը,
Իսկ թո՞ւրքը…
Իսկ թուրքը հրճվո՜ւմ էր, իսկ թուրքը գո՜հ էր:
Խրախճա՜նք էր նա աղետից պոկո՛ւմ,
Բռնաբարելու մոլուցքո՛վ պատված՝
Որբերի միջից աղջիկնե՜ր ջոկում…

Մի դար է անցել ու էլի մի քիչ,
Երբ ամբողջ ազգին անողոքաբա՛ր խոշտանգո՛ւմ էին,
Սպանո՛ւմ ու մորթո՛ւմ,
Եվ ժողովուրդը՝ շիվա՛ր, սարսափա՛ծ,
«Հայր մեր»-ն էր հույսո՜վ լցված աղոթո՛ւմ…

Դիա՛կ դիակի վրա նետելով՝
Թո՛ւրքը ձեռքերը հայո՛վ արյունեց,
Եվ իր խելահե՜ղ խրախճանքի մեջ
Հայ ժողովրդին ի՛ր Հայրենիքում
Բնաջի՛նջ արեց:

Մի դար է անցել ու էլի մի քիչ,
Սակայն, չի՛ փոխվել կերպը՝ բորենուց,
Այսօ՛ր էլ հային կբնաջնջի՝
Վառվա՛ծ լինելով մեր հա՛յ լինելուց:

Նա իր երազած Մեծ Թրքստանի
Քարտե՛զն է մտքում թաքուն փայփայում
Ու ճանապարհին իր այդ բաղձալի՜
Հենց հա՛յն է, միա՛յն, որ ոսկորի՛ պես
Կանգնե՛լ է նրա լափո՛ղ կոկորդին ու կուլ չի՛ գնում:

Եվ, ահա՛, այսօ՛ր, երբ աշխա՜րհը մեծ
Ժողովրդավա՜ր ու զարգացա՜ծ է,
Թուրքը սպանո՛ւմ է համարձակ հային,
Ըմբո՛ստ, մտածո՛ղ, խելացի՛ հային,
Հայի՛ն, որ ուժե՛ղ ու կայացա՛ծ է,
Որ տաղանդավո՛ր ու զարգացա՛ծ է,
Քանզի իր ներսում բորենու ճի՜չ է.
Հայ առյուծի՛ց է իր հոգում կաղո՛ւմ,
Ու թեև ձեռքին թո՛ւղթ ու գրի՛չ է՝
Նա յաթաղա՜նն է իր մտքում պահում,
Վախկո՛տ ու նվա՛զ բորենու նման
Նենգությա՛մբ է իր գո՛յը պահպանում:

Սակայն, որտեղ, որ հայը մաքառե՛լ,
Որտեղ զենքո՛վ է իր կյանքը պահել,
Այնտեղ բորենին փախե՛լ է վախով,
Չի՛ եղել հայը այնտեղ սրախո՛ղ,
Միասնակա՛ն է եղել և ուժե՛ղ,
Ե՛վ եղել հաղթո՛ղ, և՛ եղել անպա՛րտ,
Ու իր հավատքո՛վ, իր ոգո՛վ արի
Դաժան թշնամուն պարտությա՛ն մատնել,
Դարձըրել ի՛ր իսկ դավերի պատա՛նդ:

Մի դար է անցել ու էլի մի քիչ,
Եղածի մասին ի՞նչ ենք հասկացել,
Իսկ հասկացել ենք մենք ահա՛, թե ինչ…

Թույլին կմորթե՛ն, կտանջե՛ն՝ ծաղրո՛վ,
Կքշե՛ն նրան որտեղ, որ ուզեն,
Կհրամայե՛ն տիրակա՛ն ձայնով,
Քանզի թո՜ւյլ է նա, անզո՜ր է, անզե՜ն…
Եվ, հակառա՛կը, թե ուժե՛ղ ես դու,
Հզո՛րն էլ հետդ նստում է հաշվի՛,
Հարգո՛ւմ է, պատվո՛ւմ ու գնահատո՛ւմ՝
Ո՛ւժըդ զգալով սեփական կաշվի՛ն,
Քանզի հենց ո՛ւժն է իրավո՛ւնք ծնում
Բորենիների այս մե՜ծ աշխարհում…

Եվ, ուրե՛մն, մե՛նք, այլևս երբե՛ք
Պարտվելու ո՛չ մի իրավունք չունենք՝
Թե՛ մարտի պահին, թե՛ խաղաղ կյանքում.
Հզո՛ր ու ուժե՛ղ երկիրն է միա՛յն
Թշնամուն պահում իր տեղում անքո՛ւն:

Մի դար է անցել ու էլի մի քիչ
Ու դեռ շա՛տ դարեր կապրե՛նք վեհորեն,
Հայ բանաձև՛ը՝ «Զե՛նք, խա՛չ ու գրի՛չ»
Թող որ մեզ լինի հո՛ւյս ու ապավե՛ն:

Հեղինակ՝

Առլեն Շահվերդյան

16-17.04.2019

 
Նմանատիպ նորություններ
«Քույրիկ, երջանիկ եղիր». «Մանկական ձայնի» ֆինալիստ Ռոբերտ Բագրատյանը շնորհավորել է Ալսուի դստերը
30 Ապրիլի 2019 - 20:14
Միկելա Աբրամովան ընդմիշտ կհիշի իր 11-ամյակը։ «Մանկական ձայնը» նախագծի վեցրերոդ եթերաշրջանի սկանդալային եզրափակչի հաղթողը դեռ չի կարողանում ուշքի գալ էստրադայի աստղերի եւ օգտատերերի հարձակումներից։
Գոհար Ավետիսյանը Մարոկոյում Dior-ի կրուիզային ցուցադրության պատվավոր հյուրն է
30 Ապրիլի 2019 - 19:49
Վիզաժիստ Գոհար Ավետիսյանը փայլուն կարիերա է կառուցել. նա ընդամենը 25 տարեկան է, սակայն նրան իրավացիորեն կարելի է անվանել ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում դիմահարդարման լավագույն փորձագետներից մեկը։
«Սիրում եմ մոնրոյական ժամանակները։ Կարծես իմը լինեն». Լիլիթ Կարապետյան
30 Ապրիլի 2019 - 19:20
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որն, ըստ կատարված նշման, արվել է Ռուաստանում։
Դիանա Գրիգորյանի հմայիչ լուսանկարը (Լուսանկար)
30 Ապրիլի 2019 - 15:56
Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Կիրկորովը նշում է ծննդյան 52-ամյակը
30 Ապրիլի 2019 - 13:53
Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից Ֆիլիպ Կիրկորովն ապրիլի 30-ին նշում է ծննդյան 52-ամյակը: Կիրկորովը ռուսական երգարվեստում է հայտնվել 1990-ական թվականներին և մինչև հիմա շարունակում է ամենավառ աստղերից մեկը մնալ:
ԶԼՄ-ները բացահայտել են Պուգաչովայի փակ երեկույթի մանրամասները
30 Ապրիլի 2019 - 12:11
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան իր 70-ամյակի կապակցությամբ ընկերների համար փակ երեկույթ է կազմակերպել, հաղորդում է Starhit-ը։
Մահացել է «Կրկնակի ֆորսաժ»-ի ռեժիսորը
30 Ապրիլի 2019 - 10:50
52 տարեկանում մահացել է ամերիկացի ռեժիսոր Ջոն Սինգլթոնը, հաղորդում է TMZ-ը։
Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը
30 Ապրիլի 2019 - 09:26
Ջազի միջազգային օրը (International Jazz Day) առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: Նոր օրը որպես տոն օրացույցի մեջ ներառելու եւ այն ապրիլի 30-ին նշելու մասին 2011 թվականի նոյեմբերին հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր գլխավոր համաժողովում, հայտնում է Calend.ru-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 814
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական