Facebook   Twitter
 
Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռիգայում

Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռիգայում

24 Ապրիլի 2019 - 12:32
Ապրիլի 22-ին Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։
Միջոցառմանը ներկա էին Լատվիայում հավատարմագրված դեսպաներ, Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ, Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, լրատվամիջոցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկաներին ուղղված իր ելույթում նշեց, որ այս տարի ամբողջ աշխարհում տոնվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակը, և այս միջոցառումն առանձնահատուկ է նրանով, որ Կոմիտասի տարեդարձը նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համատեքստում։ Դեսպանը շեշտեց, որ Կոմիտասը նույնպես ցեղասպանության զոհ է՝ դառնալով միգուցե ամենախորհրդանշական զոհը, ով չլինելով 1915թ․ սպանված 1,5 միլիոն հայերի շարքում, ընդմիշտ կորցրեց ստեղծագործելու և արարելու արվեսը և 20 տարի անց կնքեց մահկանացուն Փարիզի հոգեբուժարանում։ Դեսպան Մկրտչյանը իր ելույթում նաև նշեց, որ աշխարհասփյուռ հայությունը դեռ սպասում է արդարության, իսկ արդարությունը միայն կմեկնարկի տեղի ունեցած ողբերգությունն իր իսկական անունով՝ ցեղասպանություն կոչելով։

Եզրափակելով իր խոսքը՝ Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանին և մյուս գործընկերներին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։

Համերգային ծրագրի ավարտից հետո «Սևագլուխների տանը» վերաբացվեց 2005թ․ տեղադրված քանդակագործ և նկարիչ Վարուժան Կարապետյանի կողմից հեղինակած ստեղծագործությունը՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի 90 ապակյա ծաղիկները խորհրդանշում են ցեղասպանությունից անց 90 տարիները (1915-2005)։

Ապրիլի 23-ին Լատվիայի համալսարանի գրադարանում համալսարանի ղեկավարության և Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ նաև Հայաստանի մասին պատմող գրքերի ցուցադրության բացման արարողությունը՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցի։

Համալսարանի պրոռեկտոր Ինա Դրուվիետեն (Ina Druviete) ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությանը սերտ համագործակցության համար և նշեց, որ ցուցադրվող գրքերը շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի պատմության, արվեստի, մշակույթի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և պատմական իրադարձություններին ճիշտ գնահատական տալու տեսակյունից։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական