Facebook   Twitter
 
Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման ենթարկեց քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Լուսանկարներ)

Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման ենթարկեց քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Լուսանկարներ)

13 Սեպտեմբերի 2017 - 22:31
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ Երևանում ԱԱԾ-ն մեծ շուքով, հատուկ օպերացիայով բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանևսկոյին:

Ինչն է պատճառը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Չի բացառվում, որ Ազգային անվտանգության ծառայության այս օպերացիան կապված է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սպանության հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդում տվեց այն մասին, որ վնասազերծվել է մի խումբ, որը նախապատրաստում էր հեղինակություն Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի սպանությունը: Ու միանգամից վարկած առաջ քաշվեց, թե պատվիրատուն Արտյոմ Կանևսկոյն է:

Ի դեպ, ուշագրավն այն էր, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, պահելով պետական մարմինների հետ հարաբերությունների սուբորդինացիան, իր կողմից բացահայտված խմբին, այսպես ասած, հանձնեց իրավապահներին:

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ խմբին ոչ թե ոստիկանությունն էր հայտնաբերել, այլ Դոն Պիպոյի մարդիկ: Իսկ ինչ արեցին իրավապահները: Մեծ հաշվով՝ ոչինչ: Բավարարվեցին միայն Կանեւսկոյի թիկնազորին «վնասազերծելով» և մեծ աղմուկ բարձրացնելուց հետո անհասկանալի պատճառաբանությամբ բաց թողնելով: Ասում էին, թե զենք-զինամթերք են հայտնաբերել մեքենաներում:

Հարուցված քրեական գործի քննության ընթացքում էլ, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի, ՀՀ Քննչական կոմիտեն շարունակ պահանջում էր բերման ենթարկել Արտյոմ Կանեւսկոյին, սակայն օպերատիվ աշխատակիցները անկարող էին գտնել նրան:

Մինչդեռ նա անարգել լողում էր երեւանյան լողավազաններում, մարզվում եւ այլն: Շատ չանցած` գործի քննությանը լրջություն հաղորդելու համար վարույթը տեղափոխվեց ԱԱԾ քննչական ծառայություն: Բայց այստեղ էլ ոչինչ չարվեց:

Անհայտ էր նաեւ, թե վնասազերծված խմբի անդամներն ինչու են ազատ արձակվել: Եւ հետեւանքը եղավ սեպտեմբերի 12-ի կեսգիշերյան սպանությունը՝ բնակելի թաղամասում, մարդկանց տների վրա կրակոցներով սպանվեց քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի` Արտյոմ Հարությունյանի ընկերը` Կարեն Դավթյանը (Տուպիկ Կարեն) և վերջինիս մտերիմներից Լևոն Ավետիսյանը:

Եվ միայն երկու հոգու սպանությունից հետո հայրենի իրավապահները որոշեցին տեղից շարժվել, եւ ԱԱԾ-ն հանդգնեց մեկուսացնել Կանեւսկոյին: Գուցե, եթե ժամանակին ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ակտիվ, համարձակ գործեին, կալանքի միջնորդություն ներկայացնեին և կալանավորեին Կանևսկոյին ու նրա թիմին, բանը նոր սպանություններին, վենդետային չէր հասնի:

Թեև մյուս կողմից էլ դժվար է ասել` սա հերթական շոո՞ւն է, թե՞ նա պատիժ կկրի: Փորձը ցույց է տալիս, որ ինչպես անսպասելի բերման են ենթարկվում, այնպես էլ անսպասելի ազատ են արձակվում:

Աղբյուր՝ ArmLur.am
 
Նմանատիպ նորություններ
Վիգեն Սարգսյան. «Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի պետություն կլինեինք մենք, եթե հակառակորդը չզգոնացներ մեզ»
19 Սեպտեմբերի 2017 - 22:45
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացած «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստի ընթացքում



Ես նրանց հավանեցի առաջին իսկ հայացքից. սերմնահեղուկի դոնորն առաջին անգամ հանդիպել է 19 կենսաբանական երեխաների հետ (Լուսանկարներ, տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:41
Սերմնահեղուկի 57-ամյա դոնոր Մայք Ռուբինոն առաջին անգամ հանդիպել է իր՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող 19 կենսաբանական երեխաների հետ, որոնց մեծ մասին նա նախկինում չէր տեսել: Բազմազավակ հայրը նկատել է, որ այս իրադարձությունն իր համար շատ հուզիչ ու մի քիչ անիրական է թվում:
Սերենա Ուիլյամսը պատմել է ծննդաբերությունից 2 շաբաթ անց նիհարելու մասին (Lուսանկարներ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:17
Ընդամենը երկու շաբաթ առաջ մայրիկ դարձած թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն արդեն «Snapchat»-ում ջինսե շորտերով լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Սերենան բարեկազմ տեսք ունի և գոհ է իր մարմնից: Կարելի է ասել, որ նա նույնիսկ չի դադարել սպորտով զբաղվել:
Աննա Հարությունյանը հիմա էլ Միքայել Պողոսյանի հե՞տ է
19 Սեպտեմբերի 2017 - 20:41
Դերասանուհի Աննա Հարությունյանի նախորդ չստաված սիրավեպի մասին կարծում եմ շատերն են հիշում, երբ դերասանուհին հանդիպում էր ամուսնացած տղամարդու հետ, դե իսկ վերջին արդյունքում ամուսնացավ մեկ այլ կնոջ հետ: Աննան էլ մնաց կոտրած տաշտակի առաջ:
Առեղծվածային դեպք՝ Երևանում. ամուսինը կնոջը SMS հաղորդագրություն է ուղարկել. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է».
19 Սեպտեմբերի 2017 - 20:22
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Օրնելլա Մուտին Երեւան է ժամանել
19 Սեպտեմբերի 2017 - 20:08
Օրնելլա Մուտին Երեւան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգին: Այն տեղի կունենա այսօր, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Էստոնիայում խոզերի աֆրիկյան ժանտախտ վիրուսի պատճառով կոչնչացվի 7 հազար խոզ
19 Սեպտեմբերի 2017 - 19:52
Էստոնիայի անասնաբուժա-սանիտարական բաժանմունքը խոզերի աֆրիկյան ժանտախտ է ախտորոշել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Օրո գյուղի ֆերմայի խոզերի մոտ։
Վրաերթ Երեւանում. տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն
19 Սեպտեմբերի 2017 - 19:21
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հ. Հակոբյան եւ Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:

ԵՊՀ ուսանողները սելֆի արեցին Կարո Փայլանի հետ
19 Սեպտեմբերի 2017 - 19:13
Այսօր Երևանի պետական համալսարանի արևելագիտության ամբիոնի ուսանողները հերթ էին կանգնել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հետ սելֆի անելու համար:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8072
 
Լրահոս`