Facebook   Twitter
 
Ամերիկացին ցանկացել է ռոմանտիկ առաջարկություն անել, սակայն $3000 արժողությամբ մատանին պատահմամբ գցել է գետը (տեսանյութ)

Ամերիկացին ցանկացել է ռոմանտիկ առաջարկություն անել, սակայն $3000 արժողությամբ մատանին պատահմամբ գցել է գետը (տեսանյութ)

13 Սեպտեմբերի 2017 - 23:01
Uber տաքսի ծառայության վարորդ Սեթ Դիքսոնը որոշել էր իր սիրելիին ամուսնության առաջարկություն անել Կանզաս Սիթիի իրենց սիրած այգում:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, ամերիկացին սիրելիի՝ Ռութի հետ միասին բարձրացել է կամրջի վրա և ծնկի իջել, սակայն կարևոր պահին պատահաբար ձեռքից ցած է գցել մատանին, որը գնել էր 3000 դոլարով: Մատանին ընկել է գետը: Սեթի ընկերներից մեկը տեսագրել է «հիշարժան պահն» ու հրապարակել տեսանյութը:

Ի դեպ՝ նրա ընկերներն անմիջապես նետվել են ջուրը՝ որոնելու մատանին, սակայն դա նրանց չի հաջողվել: Դրանից հետո նրանք դրամահավաք են սկսել GoFundMe կայքում՝ նոր մատանի գնելու համար:

Չնայած պատահածին՝ Ռութը նշել է, որ շատ երջանիկ է և ուրախ, որ ամուսնանալու է իր սիրելիի հետ: Զույգը հանդիպում է արդեն 4 տարի, որից հետո տղամարդը վերջապես համարձակություն էր գտել առաջարկություն անելու: Հարսանիքը նշանակված է հոկտեմբերի 21-ին:
 
Նմանատիպ նորություններ
Երբ կուսազրկումը ցավոտ չէ, նույնիսկ ռոմանտիկ է. առաջին ամուսնական գիշեր. տեսանյութ, 16+
17 Նոյեմբերի 2017 - 23:24
Երբ կուսազրկումը ցավոտ չէ, նույնիսկ ռոմանտիկ է. առաջին ամուսնական գիշեր. տեսանյութ
Ռուսական կայքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի վայրի բնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17 Նոյեմբերի 2017 - 21:55
Ռուսական kovcheg.me կայքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի մասին, որում ներկայացնում է Լեռնային Հայաստանի վայրի բնության գաղտնիքները և անդրադարձ կատարում երկրի լեռնային անտառներում ապրող բեզոարյան այծերին:
Հորդանանում ռազմական ինքնաթիռ են սուզել՝ նոր մարջանի խութի առաջացմանը նպաստելու համար (Տեսանյութ)
17 Նոյեմբերի 2017 - 17:01
Հորդանանի ափերի մոտ՝ Ակաբա ծովածոցում, С-130 Hercules ռազմական ինքնաթիռ են սուզել՝ այդ վայրում նոր մարջանի խութի առաջացմանը նպաստելու համար, հայտնում է New York Post-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 280
 
Լրահոս`