Facebook   Twitter
 
Մյանմարում ռոհինջա մուսուլմանների հանդեպ բռնությունները էթնիկ զտումներ են. Գուտերեշ

Մյանմարում ռոհինջա մուսուլմանների հանդեպ բռնությունները էթնիկ զտումներ են. Գուտերեշ

14 Սեպտեմբերի 2017 - 08:35
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱԽ որոշումը՝ քննարկել Մյանմարում ռոհինջա մուսուլմանների դեմ բռնությունների հետ կապված ճգնաժամը։ Ելույթ ունենալով Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ նա պատմել է, որ նամակ է գրել ԱԽ անդամներին ու իր մտահոգությունը հայտնել ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է ՄԱԿ-ի ռադիոն։

ՄԱԿ ղեկավարի խոսքով՝ խնդիրները , որոնք առկա են եղել տասնամյակներ շարունակ, հիմա դուրս են եկել Մյանմարի սահմաններից ու ապակայունացնում են տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը։ «Ես նորից կոչ եմ անում մշակել արդյունավետ ծրագիր՝ այդ ճգնաժամի պատճառ դարձած խորքային պատճառները վերացնելու համար։ Ռակհայն նահանգի մուսուլմաններին պետք է քաղաքացիություն տրամադրվի, կամ առնվազն իրավական կարգավիճակ, որը նրանց թույլ կտա նորմալ կյանք վարել, այդ թվում ապահովելով տեղաշարժի ազատություն, աշխատանքի հասանելիություն եւ այլն»։

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին հայտարարությունն այն մասին, որ ռոհինջա ազգի ներկայացուցիչների դեմ բռնությունները էթնիկ զտումներ են, ՄԱԿ- ի ղեկավարն ասել է «Եթե դրանք էթնիկ զտումներ չեն, ապա ուրիշ ինչպե՞ս կարելի է դրանք անվանել»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան
19 Սեպտեմբերի 2017 - 22:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան, եթե Փհենյանը մի կողմ չդնի իր միջուկային մարտահրավերները:

Իսպանիայում սկսել են մուսուլմանների համար նախատեսված խոզապուխտ վաճառել
19 Սեպտեմբերի 2017 - 18:59
Արաբական ծագմամբ բելգիացի ձեռնարկատեր Ֆայսալ Մրադ Դալին իսպանական Անդալուսիայում ոչխարի մսից խամոնի (խոզապուխտ) արտադրություն է սկսել, որը կարող են օգտագործել մուսուլմանները:
Իրաքի կամ Սիրիայի մասնատումը նոր հակամարտություն կստեղծի. Թուրքիայի ՊՆ
19 Սեպտեմբերի 2017 - 18:44
Իրաքի կամ Սիրիայի մասնատումը կարող է նոր հակամարտություն ստեղծել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին, մինչ թուրքական տանկերը քրդական անկախության հարցով հանրաքվեից առաջ տեղակայվում են Իրաքի հետ սահմանին, հայտնում է Reuters գործակալությունը:
Թուրքական ԶՈւ-ն նոր զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
19 Սեպտեմբերի 2017 - 18:22
Թուրքիան նոր զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

Էլբրուսի վրա գտել են տարբեր տարիների մահացած վեց լեռնագնացների մարմիններ
19 Սեպտեմբերի 2017 - 17:53
Էլբրուսում փրկարարները վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնաբերել են ավելի քան 10 տարի առաջ տարբեր ժամանակներում մահացած վեց լեռնագնացների մարմինները, «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձրլեռնային որոնողական եւ փրկարարական ջոկատի ղեկավար Աբդուլլահ Գուլիեւը:
Կազմակերպության ծառայողներն ավելի շատ են սեռական հանցագործություններ կատարում, քան՝ նրա խաղաղապահները. Անտոնիու Գուտերիշ
19 Սեպտեմբերի 2017 - 17:44
ՄԱԿ-ի քաղաքացիական աշխատակիցներն ավելի հաճախ են սեռական բնույթի հանցագործություններ կատարում, քան՝ նրա խաղաղապահները, խոստովանել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով բռնության այս տեսակի կանխարգելմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը:

Որսորդը ողջ է մնացել արջի հարձակումից հետո
19 Սեպտեմբերի 2017 - 17:37
ՌԴ Հրեական ինքնավար մարզի բնակիչը տայգայում արջի հարձակումից հետո վնասվածնքերով հոսպիտալացվել է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է ՌԴ Ներքին գործերի նախարարության վարչության ներկայացուցիչը։
Իսրայելի ՌՕՈՒ հարվածներ են հասցրել լիբանանա-սիրիական սահմանի շրջանում
19 Սեպտեմբերի 2017 - 17:30
Երեքշաբթի իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի և Սիրիայի սահմանին գտնվող Թելեթ Ռաշահի բարձունքը, հաղորդում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով «Ալ Վատանիա» գործակալությանը։
Շվեյցարիայում գտել են զուգարանները 500 եվրո արժողությամբ եվրոներով խցանած կանանց
19 Սեպտեմբերի 2017 - 17:23
Շվեյցարիայի Ժնև քաղաքի մի քանի ռեստորանների զուգարանները մոտ 100 հազար եվրո արժողությամբ թղթադրամներով կարող էին խցանել երկու իսպանուհի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2711
 
Լրահոս`