Facebook   Twitter
 
«Հրապարակ». «Բանանի արքան» որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները

«Հրապարակ». «Բանանի արքան» որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները

14 Սեպտեմբերի 2017 - 09:14
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորներ կան, որոնց մեկ սենյակը չի բավարարում, երկուսն է պետք, մեկը՝ իրենց համար, մյուսը՝ օգնականի:

Բայց պատգամավոր էլ կա, որ երեքսենյականոց «բնակարան» է «կառուցել»․ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ԱԺ նոր մասնաշենքի 4-րդ հարկում 3 սենյակ է զբաղեցրել՝ գրավելով հարեւան 2 աշխատասենյակները։ Դրանք միացրել է իրար, եւ մինչեւ հիմա այնտեղ նորոգում է ընթանում, դեռ ցուցանակ էլ չկա:

«Բանանի արքան», փաստորեն, որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները: Նա թերեւս «3» թվի հանդեպ թուլություն ունի՝ միշտ 3 թիկնապահ-օգնականով է շրջում, 2 կամ 3 մեքենայով, մեքենաների համարներն էլ «3»-ներով են: Միայն ուղեկցող կարմիր Porsche Cayenne-ն է «խառը համարներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». Ազատագրված հողերը հենց այն­պես՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հանձնելը դիվանագիտա­կան ապաշնորհության դրսևորում կլինի
19 Սեպտեմբերի 2017 - 09:51
«Երեկ ռուսական, ապա ադրբե­ջանական մամուլում էյֆորիկ վիճակ էր՝ լուրեր էին հրապարակվում այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք ֆորումի ժամա­նակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարած­քների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ոչ Ղարաբաղի, ոչ հարցի կարգավոր­ման համար»: Ի
«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը ՏԻՄ ընտրություն­ներին մասնակցելու որոշում է կայացրել. Իսկ «Ե՞լքը»
19 Սեպտեմբերի 2017 - 09:36
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ծառուկյան» դաշինքը, պարզվում է, ՏԻՄ ընտրություն­ներին մասնակցելու որոշում կայացրել է:
«Հրապարակ». Արցախում կառուցվածքային և կադրային մեծ փոփոխություններ են սպասվում
19 Սեպտեմբերի 2017 - 09:32
«Մեր տեղեկություններով՝ Արցախում կառավարման համակարգի փոփոխություններից և կառավարության հրաժարականից հետո կառուցվածքային և կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։
«Ժողովուրդ». Ով է Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով հետախուզվողներից մեկը. նոր մանրամասներ
19 Սեպտեմբերի 2017 - 09:28
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 5 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռեւս իրավապահների կողմից հետախուզվում են:
«Ժողովուրդ». Ծիտն ու Բլդին իրականում «փառահեղ» կենսագրություն ունեն
19 Սեպտեմբերի 2017 - 09:16
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին՝ Արմեն Սահակյանն ու Հովհաննես Ավանեսյանը, որ ավագանու վերջին նիստում աչքի էին ընկել իրենց ոչ ադեկվատ պահվածքով, իրականում փառահեղ կենսագրություն ունեն:
«Ժամանակ». Իշխան Զաքարյանի ախորժակը. Ի՞նչ պաշտոնի է նա հավակնում
19 Սեպտեմբերի 2017 - 09:14
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալա¬տի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հավակնում է Ազ¬գային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը թափուր է այս տարվա մայի¬սի 2-ից, երբ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

«Հայկական ժամանակ». «Փարավոն»-ում քեֆ են արել, բայց Ծառուկյանին չե՞ն հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին
19 Սեպտեմբերի 2017 - 09:13
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները նախօրեին`սեպտեմբերի 17-ին շքեղ խնջույքի են մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող, Երեւան-Աբովյան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» ռեստորանային համալիրում:
«Հրապարակ». «Ռազբորկա» Վովայի Արշակի եւ բարձրաստիճան ոստիկանի որդիների միջեւ. խառնվում են գողականները
19 Սեպտեմբերի 2017 - 09:11
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի ռեստորաններից մեկում «ռազբորկա» է տեղի ունեցել՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանի եւ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի որդիների մասնակցությամբ։

«Ժամանակ». Ի՞նչ ուղերձ է հղում Սամվել Կարապետյանը Ծառուկյանին՝ ֆինանսավորելով Մոսկվայի «Արարատը»
19 Սեպտեմբերի 2017 - 09:10
«Ժամանակ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ մոսկվայաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 997
 
Լրահոս`