Facebook   Twitter
 
Քաղաքակրթության հիվանդություն՝ ողնաշարի ճողվածք

Քաղաքակրթության հիվանդություն՝ ողնաշարի ճողվածք

12 Հոկտեմբերի 2017 - 21:56
Ըստ հետազոտությունների ողնաշարի ճողվածքի ներկայիս տարածվածության «մեղավորը» քաղաքակրթությունն է:
Մարդիկ սկսել են քիչ շարժվել, շատ ուտել, քայլելը մոռացել են և ավտոմեքենաներից դուրս չեն գալիս, այս ամենին գումարվում է նաև մարմնամարզությամբ չզբաղվելը, ինչպես նաև՝ ամենուրեք մեզ շրջապատող սթրեսները, որոնք առաջացնում են մկանային կծկումներ:

Ըստ բժշկի դիմելու հաճախականության, մեջքի ցավերը գրավում են երկրորդ տեղը՝ մրսածությունից ու ՍՇՀ-ից հետո (սուր շնչառական հիվանդություններ):

Խնդրի մասին մանրամասներ իմանալու նպատակով HayNews.am-ը զրուցել է «ԴԻԱՄԵԴ» ԲԿ կինեզոլոգ-մանուալիստ Գևորգ Բաղդասարյանի հետ:

«Մինչ հասկանալը թե ինչ է իրենից ներկայացնում միջողնային սկավառակի ճողվածքը, պետք է պատկերացում կազմենք ողնաշարի կառուցվածքի մասին: Ողնաշարը կազմված է 33-34 ողերից: Ողնաշարի միջով է անցնում ողնուղեղը և նրանից է դուրս գալիս ողերի արանքով նյարդարմատները: Ողերի արանքում է գտնվում միջողնային սկավառակը: Միջողնային սկավառակը բաղկացած է աճառային սկավառակից (ֆիբրոզ օղակ) և դոնդողանման միջուկից (պուլպոզ միջուկից) և ինչ-ինչ պատճառներով վնասվում է միջողնային սկավառակը և նրա միջից դուրս է գալիս դոնդողանման միջուկը՝ դա միջողնային սկավառակի ճողվածքն է»,-մանրմասնեց մասնագետը:

Բժշկի խոսքով՝ առաջացման պատճառներրց ամենատարածվածը քիչ շարժունակությունն է (հիպոդինամիա), որի հետևանքով առաջանում է միջողնային սկավառակի և ողերի դեֆորմացիա (օստեոխոնդրոզ) ինչի հետևանքով կորում է միջողային սկավառակի ճկունությունը և առաջանում է ճողվածք:

«Խնդրի առաջացման այլ պատճառներից են՝ ծանր ֆիզիկական աշխատանքը, որոշակի պրոֆեսիոնալ սպորտաձևերը, նյութափոխականության խանգարումները, ոչ ճիշտ շարժվելու էրգոնոմիկան»,-ընդգծեց Գևորգ Բաղդասարյանը:

Անրադառնալով ախտանիշներին, կինեզոլոգ-մանուալիստն ասաց. «Հիվանդը գանգատվում է ոտքին ճառագայթող ցավերից, թմրածությունից, սառչելու կամ այրելու զգացողությունից, մկանային արտրոֆիայից, վերջույթների թուլությունիվ և այլն»:

Բուժման տեսակներն, ըստ մասնագետի, բազմազան են՝ դեղորայքային, վիրահատական, լազերային, լաբարասկոպիկ, բաց վիրահատություն, ֆիզիոթերապևտիկ (տրակցիոն, ուլտրաձայնային և այլ ֆիզիոթերապևտիկ միջամտություններ), հարկ է նշել նաև որ մեր երկրում արդեն խնդիրը բուժվում է նաև ոչ վիրահատական մեթոդով:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19 Փետրվարի 2018 - 10:00
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 19-ը նշվում է որպես Գիրք նվիրելու օր
19 Փետրվարի 2018 - 09:57
Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու համար հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Բարեկենդանի տոնի ժամանակ Դաղստանյան Կիզլյար քաղաքում հրաձգության հետևանքով հայուհի է զոհվել (Տեսանյութ)
19 Փետրվարի 2018 - 09:53
Ռուսաստանի հարավային Կիզլյար քաղաքում (Դաղստան) կիրակի՝ Բարեկենդանի տոնակատարության ժամանակ, տեղի է ունեցել մասնակիցների դեմ ուղղված զանգվածային հրաձգություն։ Զոհերի թվում կա հայուհի՝ Նադեժդա Թերլիյանը։ Այս մասին է վկայում զոհերի հրապարակված ցուցակը։ Ընդհանուր առմամբ զոհվել է 5, վիրավորվել՝ 5 մարդ, որից 2-ը՝ իրավապահներ։
Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրական գործ
19 Փետրվարի 2018 - 09:51
Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կովը, փրկվելով սպանդանոցից, լողալով անցել է լիճը
19 Փետրվարի 2018 - 09:48
Վերջերս հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Լեհաստանում, որտեղ ֆերմերը փորձել է կովին հանձնել սպանդանոց, վերջինս փախել է և անցել լիճը՝ հույս ունենալով փրկվել։ Ջրամբարի մոտ, անուամենայնիվ, ֆերմերն ու նրա օգնականը կարողացել են հասնել կովի ետևից։
Աստղագուշակ՝ փետրվարի 19-ի համար
19 Փետրվարի 2018 - 09:45
Խոյ. Այսօր գործնական հանդիպումները ժողովները, գրագրությունը եւ ուղեւորությունները կարող են նոր հորիզոններ բացել ձեր առաջ: Փորձեք չանհանգստանալ մանրուքների պատճառով:Ֆիզիկական պարապմունքները կամ մարզումը կարող են վերականգնել ձեր ուժերը, հոգեկան հանգստությունն ու կենսական տոնուսը: Կարող եք ապավինել հարազատների աջակցությանը:
Իսլանդիան պատրաստվում է արգելել թլպատումը
19 Փետրվարի 2018 - 09:41
Իսլանդիան կարող է դառնալ առաջին եվրոպական երկիրը, որն օրենսդրորեն կարգելի տղամարդկանց թլպատումը։ Ռեյկյավիկում համապատասխան օրինագիծը ներկայացվել է խորհրդարանին։
Օրվա խորհուրդը
19 Փետրվարի 2018 - 09:39
«Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին... Հանձնեցե՛ք ձեզ՝ ի ծառայություն Աստծո... իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարության գործիքներ...» (Հռոմ. 6:12-13):
Քիմ Քարդաշյանը հիացրել է նոր անկեղծ լուսանկարով (Լուսանկար)
19 Փետրվարի 2018 - 09:21
Դեռ երեկ էր Քիմ Քարդաշյանը 1 միլիոն 3 հարյուր լայք հավաքել Instagram-ում, տեղադրելով կոստյումով լուսանկարը, որի պիջակի տակից նա բացարձակ մերկ էր։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9930
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Իսլանդիան պատրաստվում է արգելել թլպատումը
Միջազգային, Հասարակություն
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն