Facebook   Twitter
 
ԱՄՆ գեներալը՝ հայ զինվորների բարձր որակների մասին

ԱՄՆ գեներալը՝ հայ զինվորների բարձր որակների մասին

12 Հոկտեմբերի 2017 - 22:39
ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլին ասել է, որ Հայ զինվորները անձնվեր են և վարժված: Այս մասին գրում է PanArmenian.am-ը:
«Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ և կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ», ասել է նա «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:
Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին. «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին հզորացնել պաշտպանությունը մի շարք ոլորտներում, այդ թվում և արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում»։
Գեներալ Տաֆանելլիի խոսքով, Միացյալ Նահանգներն օգնում է հայ զինվորներին համապատասխանել ՆԱՏՕ-ի զորքերի բարձր չափանիշներին.«ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև ժողովրդավարության և ազատ շուկայական հարաբերությունների հաստատում»:
Ամերիկացի գեներալը նշել է, որ ՀայաստանիանդամակցությունըՀԱՊԿ-ինորևէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ.«Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին, իսկ մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»:
Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որևէ կերպ կաշկանդված չէ նաև Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ, նշում է Լի Տաֆանելլին.«Կանզասի Ազգային գվարդիայի համար Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը որևէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի հետ մեր գործընկերության համար»:
Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով, առաջիկայում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ.«Իրոք շատ հետաքրքիր է հետևել այս գործնական և անձնական սերտ հարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը և կարծում եմ, համագործակցության ծրագրերի հաջողության գաղտնիքը հենց այստեղ է: Հենց դա է ամենակարևոր ապագայի ներդրումը»:
 
Նմանատիպ նորություններ
4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն
18 Սեպտեմբերի 2018 - 15:55
Ստորաբաժանման կազմում անձնակազմի մարտական խնդիրներ կատարելու, զենքի ու մարտական տեխնիկայի հմուտ կիրառման, տարբեր մարտատեսակներում առաջադրանքների կատարման և խնդիրների լուծման, վճռական ու հմուտ գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկություններն ստուգելու նպատակով սեպտեմբերի 17-ից 19-ը 4-րդ զորամիավորումում, գեներալ-մայոր Վ. Քոչարյանի հրամանատարությամբ, անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է FAST հիմնադիր տնօրենի հետ
18 Սեպտեմբերի 2018 - 12:57
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին
18 Սեպտեմբերի 2018 - 12:53
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ:
Մի՛ սպասիր էլ ինձ, հայրենական իմ տուն. Աղվան Մինասյանը այսօր կդառնար 48 տարեկան
18 Սեպտեմբերի 2018 - 10:12
«Իշխանասարի վառվող թագը եւ Որոտանի խուլ հառաչը ուղեկցում է ինձ, որպես այս հողակտորին կապող անքակտելի կարոտ ու մինչ մահ ինձ ուղեկցող երազ, որը հասկանում եմ այն ժամանակ, երբ հողի ու քո միասնությունը հեռու չէ, երբ հասկանում եմ, որ այդ երազը կրկնվել չի կարող, եւ որ դու վաղվա հողն ես…»,- այս տողերի հեղինակը արցախյան ազատարամրտի մասնակից, վաղամեռիկ բանաստեղծ Աղվան Մինասյանն է:
Կոթի գյուղում հակառակորդի կողմից քաղաքացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
17 Սեպտեմբերի 2018 - 17:48
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ:
Այդ աստիճանի լարում չկա, որ անհրաժեշտ լինի դիմել այլ կառույցների. Իրավիճակը վերահսկվում է. ՊՆ խոսնակ
17 Սեպտեմբերի 2018 - 10:45
Ադրբեջանի զինված ուժերը այս գիշեր կրկին կրակ են բացել Հայաստանի տարածքի՝ Տավուշի մարզի ուղղությամբ, սակայն դրանք նախորդ օրերից ավելի քիչ է եղել:
Ադրբեջանի զինուժը կրակել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ, հայկական կողմը լռեցրել է հակառակորդին
16 Սեպտեմբերի 2018 - 13:05
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։
Մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ՝ ՊԲ-ի զորահավաքային մարդկային ռեսուրսի ներգրավմամբ
15 Սեպտեմբերի 2018 - 11:02
Նպատակ ունենալով պահեստազորայիններին նախապատրաստել մարտական հերթապահության կրմանն ու հավանական մարտական գործողությունների ժամանակ համապատասխան խնդիրների կատարմանը, ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ՝ ՊԲ-ի զորահավաքային մարդկային ռեսուրսի ներգրավմամբ:
Չինարին գնդակոծվել է. հայկական կողմը պատասխան կրակ է բացել
14 Սեպտեմբերի 2018 - 23:57
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղն այսօր՝ սեպտեմբերի 14-ին գնդակոծվել է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 185
 
Լրահոս`