Facebook   Twitter
 
Տոմսերը շատ արագ են սպառվում. Հայկ Մարության

Տոմսերը շատ արագ են սպառվում. Հայկ Մարության

12 Հոկտեմբերի 2017 - 22:41
Հոկտեմբերի 5-ից երկար սպասված «Սուպեր մամա 2»-ը մեծ էկրաններին է: Առաջին արձագանքների մասին Life.panorama.am-ը զրուցել է «Սուպեր մամայի» գլխավոր հերոս Հայկ Մարությանի հետ:
«Ֆիլմը սպասված էր, իսկ դա փաստում է այն, որ կինոթատրոններում արդեն հինգ օր է, ինչ դժվարությամբ են տոմսեր գտնվում: Այս օրերին հետաքրքիր աժիոտաժ է սկսվել թե համացանցում, թե իմ շրջապատում, բոլորն ասում են, որ տոմսեր չկան, դա նշանակում է, որ շատ արագ են դրանք սպառվում: Այս ամենը խոսում է ֆիլմի սպասվածության և գովազդային ճիշտ մարտավարության մասին: Սակայն այս ամենից ոչ պակաս կարևոր է, որ ֆիլմը դիտելուց հետո մարդիկ միևնույն ոգևորությունն ունենան: Հիմա մենք հույս ունենք, որ մեր ֆիլմի լավ արձագանքները կշարունակվեն մինչև վերջ, համենայն դեպս՝ դեռևս ինձ հասած բոլոր կարծիքները դրական են, իսկ դա շատ ոգևորող է»,- նշեց Հայկ Մարությանը:
Դիտարկմանը, որ անգամ համաշխարհային օրինակով, որևէ ֆիլմի երկրորդ մասը մեծամասամբ զիջում է առաջինին, և հարցին, թե այս իմաստով ի՞նչ սպասելիքներ ունեն ֆիլմի կազմակերպիչները, Հայկն ուրախությամբ ընդգծեց.
«Մինչ այս լսածս կարծիքներում ինձ ամենաշատն ուրախացնում է հենց այդ փաստը, որ մարդիկ նշում են, թե սա առաջինից լավն էր, և դա այն դեպքում, երբ առաջինը անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ ռեկորդային տոմսերի վաճառք ունեցավ: «Սուպեր մամա 2»-ի ստեղծման ընթացքում էլ, երբ նման հարցեր էին ծագում, ես ասում էի, որ ինչքան էլ համաշխարհային կինոասպարեզում կա այդ միտումը, բայց, միևնույն է, դրանց կողքին կան նաև բացառություններ: Ի վերջո, յուրաքանչյուր ֆիլմ նկարահանելիս փորձում ես մինչ այդ կատարածդ աշխատանքներից ավելի լավն անել, չէ որ դու այդ ընթացքում ավելի շատ ես փորձ ձեռք բերել, առավել շատ ես հմտացել և այլն: Մենք թե ռեժիսուրայի, թե դերասանական, թե տեխնիկական իմաստով փորձել ենք մեր նախորդ աշխատանքներից մեկ քայլ առաջ գնալ և փառք Աստծո, դա մեզ հաջողվեց»:
Այս թեման շարունակելով՝ Հ. Մարությանը նշեց նաև, որ որևէ բան ստեղծելիս՝ փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի նկարահանման ընթացքը թիմին հաճելի և հարմարավետ լինի.
«Մեզ համար սկզբունքի հարց է, որ մեր կատարած գործը լինի գերպրոֆեսիոնալ, որպեսզի այն համապատասխան լինի միջազգային չափանիշներին: Եթե ես ինձ իրավունք եմ վերապահում ինչ-որ մեկի արածը քննարկել, ապա իմ աշխատանքում ես պետք է շատ հաջողեմ, որպեսզի հաջորդ անգամ էլ տեղ ունենամ խոսելու: Մեր թիմիում հավաքված են մարդիկ, ովքեր արդեն 20 տարի է նվիրված են այս գործին, մենք կարող ենք կիսատ քնել, ընտանիքի հետ քիչ ժամանակ անցկացնել, բայց ժողովրդի համար լավ գործեր ստեղծել, իսկ սա ես համարում եմ հայրենասիրություն: Մենք անձնվեր աշխատանքով ենք պատկերացնում երկրի կառուցումը, որը պետք է սկսվի բոլոր ոլորտներից»,- շեշտեց դերասանը:
Life.panorama.am-ի զրուցակիցը նկատեց, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն առհասարակ զարգացած չէ և դժվար է ստեղծել մի բան, որը կշարժի մարդկանց հետաքրքրությունը.
 
Նմանատիպ նորություններ
Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Պատրիսիա Կաասը ժամանել է Բաքու
18 Հոկտեմբերի 2017 - 18:03
Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Պատրիսիա Կաասը ժամանել է Բաքու։ Այդ մասին Կաաս-ը հայտնել է Instagram-ի իր էջում։

Հայաստանում կանցկացվի ճապոնական կինոյի 12-րդ փառատոնը
18 Հոկտեմբերի 2017 - 11:29
Հայաստանում արդեն 12-րդ անգամ կանցկացվի ճապոնական կինոյի փառատոնը:


ՌեԱնիմանիա 2017 | Անիմացիոն կրթաթոշակ - 2017
17 Հոկտեմբերի 2017 - 22:54
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը ուրախ է հայտարարելու, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի (EMCA - École des Métiers du Cinéma d'Animation) հետ համագործակցության արդյունքում այս տարի ևս՝ արդեն 3-րդ անգամ 2 կրթաթոշակ է սահմանում երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։ Կրթաթոշակներից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս 2018թ. գարնանը վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացներից մեկի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, մյուսի շրջանակում՝ ավանդական 2D անիմացիա, ինչպես նաև CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։

Գերմանիայում լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի գիրքը
17 Հոկտեմբերի 2017 - 18:16
Գերմանիայում գործող «Այլ որոշում» («Другое решение») հրատարակչությունը տպագրել է արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի «Կյանքի ծարավը» (Жажда жизни) ռուսալեզու գիրքը, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների գրված վիպակներն ու պատմվածքները:


Երգս դրական լիցքեր կփոխանցի լսողին ու կարդնացնի սիրո մասնիկները յուրաքանչյուրի մեջ. Արման Մելիքյան (Լուսանկարներ)
17 Հոկտեմբերի 2017 - 17:27
HayNews.am-ը այս անգամ զրուցել է երիտասարդ երգիչ ու մոդել Արման Մելիքյանի հետ:
Սերժ Թանկյանը Հայաստանում ներկա է գտնվել իր հեղինակած սիմֆոնիայի փորձին (Տեսանյութ)
17 Հոկտեմբերի 2017 - 17:21
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, որը Հայաստանում ներկայացվելու է առաջին անգամ։

Մահացել է «Գահերի խաղի» դերասանը
17 Հոկտեմբերի 2017 - 11:10
Բրիտանացի դերասան Ռոյ Դոտրիսը մահացել է կյանքի 94-րդ տարում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Independent»-ին:
Հնագետները հայտնաբերել են Ռամզես II փարավոնին պատկանող տաճարի ավերակները
17 Հոկտեմբերի 2017 - 10:19
Կահիրեից հարավ-արեւմուտք հնագետները տաճարի ավերակներ են հայտնաբերել, որը պատկանել է Ռամզես II փարավոնին եւ կարող է լույս սփռել ավելի քան 3200 տարի առաջ իշխած 19-րդ դինաստիայի փարավոնի կյանքի վրա:
Օլեգ Գազմանովին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել
17 Հոկտեմբերի 2017 - 10:15
Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Օլեգ Գազմանովը տեղեկացրել է, որ Պերմ գնալու ճանապարհին վթարի է ենթարկվել իրեն տեղափոխող մեքենան:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 468
 
Լրահոս`