Facebook   Twitter
 
Ողբերգական դեպք Վանաձորում. մահացել է 3-ամյա տղան

Ողբերգական դեպք Վանաձորում. մահացել է 3-ամյա տղան

12 Հոկտեմբերի 2017 - 22:58
Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել:
Հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ Խաչատրյանը մահացել է: Այս պահին նրա մորը՝ 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու փրկարարները:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի երեխան ծխախեղդ լինելուց է մահացել, թե այրվածքներից:
Դեպքի վայրում հավաքված հարևանները ասում էին, որ Ն. Խաչատրյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, զբաղվում է մուրացկանությամբ ու հաճախակի է երեխային թողել տանը միայնակ ու ինքը դուրս է եկել տանից ՝ գումար վաստակելու համար, որպեզի կարողանան ընտանիքի գոյությունը պահպանել:
 
Նմանատիպ նորություններ
Ըմբշամարտիկ Մ.Ամոյանը հաղթեց մրցակցին և դուրս եկավ ԱԱ եզրափակիչ
18 Սեպտեմբերի 2018 - 21:02
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության շրջանակում մինչև 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ:
Վրաերթի են ենթարկել 5-ամյա խուլ-համր երեխային. Վարորդն ինքնակամ ներկայացել է
18 Սեպտեմբերի 2018 - 20:56
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Երեւանի «Խուլ-համրերի» դպրոցի մոտ՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի են ենթարկել իր 5-ամյա խուլ-համր երեխային:
Դադարեցնե՛լ վարկաբեկիչ նյութերի տարածումը. Արտակ Զեյնալյանը կոչով դիմեց համակիրներին
18 Սեպտեմբերի 2018 - 20:26
Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր համակիրներին կոչ է անում հակաքարոզչություն չիրականացնել մրցակից ուժերի նկատմամբ։
«Վարչապետը նախ թող ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից, ապա նրանց հրավիրի անկախության տոնը միասին նշելու»․ Շարմազանով. factor.am
18 Սեպտեմբերի 2018 - 20:22
«Նոր իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնանում են իրենց հակասական գործունեությամբ»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ կհրավիրվեն անկախության տոնին՝ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մենք պատրաստ ենք նաեւ պատերազմի. Նիկոլ Փաշինյան
18 Սեպտեմբերի 2018 - 20:20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Արցախ:
«Ուզում եմ ձեզ մի գաղտնիք ասել». Նիկոլ Փաշինյան
18 Սեպտեմբերի 2018 - 20:17
Րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ դիմելով ընտրողներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ուզում եմ ձեզ մի գաղտնիք ասել:
Պարացետամոլը կարող է երեխաների մոտ ասթմայի զարգացման պատճառ դառնալ
18 Սեպտեմբերի 2018 - 20:15
Երեխաներին կանոնավորապես պարացետամոլի հիմքով դեղորայքով բուժելը մեծացնում է ասթմայի հետագա զարգացման վտանգը: Այս մասին է վկայում Մելբուռնի համալսարանի գիտնականների հետազոտությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13302
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարչապետն ուղիղ եթերում է.
Քաղաքական, Տեսանյութեր