Facebook   Twitter
 
Մոսկովիսին առաջարկում է հարկային օազիսների դեմ պատժամիջոցները խստացնել

Մոսկովիսին առաջարկում է հարկային օազիսների դեմ պատժամիջոցները խստացնել

14 Նոյեմբերի 2017 - 20:50
ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովիսին առաջարկում է խիստ պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք հրաժարվում են համագործակցել Եվրամիության ֆինանսական մարմինների հետ:
Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ին վերջերս հրապարակված «դրախտային դոսյեներ» անվանումով հետաքննությունների ֆոնին հայտարարել է Մոսկովիսին: Դրանցում ներկայացված էին քաղաքկան գործիչների, համաշխարհային հայտնի աստղերի եւ ընկերությունների կողմից հարկերից խուսափելու ուղիները:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ հենց գրպանին հարվածենք, ամեն ինչ միանգամից շարժման մեջ կընկնի», - Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստին ասել է նա, հաղորդում է DW-ն:

ԵՄ երկրներին նա կոչ է արել չհապաղել:

ԵՄ ֆինանսների նախարարները դեկտեմբերի 5-ի նիստի ժամանակ պետք է հրապարակեն հարկային օազիսների սեւ ցուցակը`երկրների եւ տարածքների, որոնք հրաժարվում են միջազգային մակարդակով համագործակցել հարկերից խուսափելու դեմ պայքարում, ասում է Պիեր Մոսկովիսին: Այս ցանկը, նրա կարծիքով, պետք է լինի «վստահելի» եւ պատժամիջոցների կիրառում նախատեսի:

Հարկավոր է վերջ դնել «գաղտնիքի մշակույթին (բանկային-խմբ.)» եւ հարկային վճարների թափանցիկություն ապահովել, ասել է նա:

Հարկային օազիսները, նրա խոսքով, «վամպիրների նման են՝ նրանց համար լույսից ավելի վտանգավոր ոչինչ չկա»:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Շարապովա. Ցանկանում եմ մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին
24 Ապրիլի 2018 - 11:39
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Շտուտգարտի մրցաշարի մեկնարկից առաջ խոստովանել է, որ կցանկանար մասնակցել Օլիմպիական խաղերին.
7 երկրների ԱԳ նախարարները Տորոնտոյում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը եւ ժողովրդավարության ամրապնդման ջանքերը
24 Ապրիլի 2018 - 11:25
«Մեծ յոթնյակի» (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա եւ ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Տորոնտում հանդիպման ժամանակ պայմանավորվել են համատեղ պաշտպանել աշխարհակարգը եւ պայքարել ահաբեկչության դեմ։ Այս մասին նշված է նրանց համատեղ հայտարարությունում, որը տարածել է Կանադայի ԱԳՆ–ն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
24 Ապրիլի 2018 - 10:17
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է.
Քիմ Քարդաշյանը՝ Հայաստանի իրադարձությունների մասին
24 Ապրիլի 2018 - 09:41
Հայաստանում բողոքի ակցիաները, ապա նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը առաջ են բերել հայկական արմատներ ունեցող հայտնի անձանց արձագանքը ողջ աշխարհում: Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել և գրառում արել:
Ջորջ Բուշ ավագը հիվանդանոց է տեղափոխվել
24 Ապրիլի 2018 - 09:37
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հիվադանոց է տեղափոխվել և վերակենդանացման բաժանմունքում է գտնվում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
24 Ապրիլի 2018 - 09:34
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Քանյե Ուեսթը ապագա է «տեղափոխվել» և սիրո խոստովանություն է արել Իլոն Մասկին
24 Ապրիլի 2018 - 09:19
Ամերիկյան հիպ-հոպ կատարող Քանյե Ուեսթն Twitter-ի իր էջում սեր է խոստովանել գործարար Իլոն Մասկին, նշելով, որ ինքը «ապագայում» է՝ Tesla մակնիշի սեփական մեքենայով:
Լեսբոս կղզում տեղացիների հետ բախումներից հետո 120 փախստականներ կալանավորել են
24 Ապրիլի 2018 - 09:00
Հունաստանի Լեսբոս կղզում ոստիկանությունը 120 ապաստան հայցողներին անօրինական քեմփինգի համար կալանավորել է այն բանից հետո, երբ բախումներ են եղել տեղաբնակների հետ, որոնք փորձել են դադարեցնել կղզու մայրաքաղաքի կենտրոնում նրանց հնգօրյա նստացույցը:
Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին. ԵԱՀԿ ԽՎ
23 Ապրիլի 2018 - 19:51
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հետեւում է Հայաստանի իրավիճակին երկրի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3505
 
Լրահոս`