Facebook   Twitter
 
Թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ եւ հեռացել. Հրազդանում մայրը մեղադրվում է նորածնին դաժանաբար սպանելու մեջ

Թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ եւ հեռացել. Հրազդանում մայրը մեղադրվում է նորածնին դաժանաբար սպանելու մեջ

14 Նոյեմբերի 2017 - 21:35
Հրազդանում նորածին երեխային սպանելու գործով մեղադրանք է առաջադրվել նրա մորը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մայիսի 15-ին Հրազդանի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա թղթե արկղի մեջ հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:

Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածինը մահացել է շնչահեղձության հետեւանքով, պարզվել մոր ինքնությունը։ Այսպես՝ ըստ քննության տվյալների՝ 40-ամյա կինը մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում, առանց բժշկական միջամտության եւ որեւէ մեկի օգնության, ծննդաբերել է արական սեռի երեխա: Այնուհետեւ նորածնին մեկ ժամից ավել թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ, որի հետեւանքով մեխանիկական շնչահեղձության՝ շնչառական ուղիները օտար մարմիններով՝ հեղուկով, այդ թվում եւ պտղաջրերով փակվելու հետեւանքով վերջինս մահացել է: Մի քանի օր անց նորածնի դին՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, տեղափոխվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք, որտեղ էլ դին հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
 
Նմանատիպ նորություններ
Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում
21 Հուլիսի 2018 - 17:28
Մեղրաբլիթ, թանապուր, լոբով, ոսպով և բրնձով ու ոսպով բուսական պահածոներ, հուլիսից- սեպտեմբեր ամիսներին վարունգ և լոլիկ. ՀՀ զինված ուժերի սննդակարգում փոփոխություններ են իրականացվում:
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի իրավասու անձանց կողմից պատճառված ավելի քան 3 մլն դրամ վնասը վերականգնվել է
21 Հուլիսի 2018 - 17:24
ննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Արարատում բախվել են «Օպել»-ը, «Մերսեդես»-ն ու «ԳԱԶել»-ը. վերջինը շրջվել է ու ընկել է երկաթե արգելապատնեշի վրա
21 Հուլիսի 2018 - 17:20
Արարատի մարզում, այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։30-ի սահմաններում Վահանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերոկում բախվել են 54-ամյա Ռուզաննա Խ.-ի վարած Opel Omega մակնիշի 17 ՏՕ 832 համարանիշի, 45-ամյա Մարտին Գ.-ի վարած Mercedes մակնիշի 29 ՕՍ 449 համարանիշի եւ 32-ամյա Գեղամ Զ.-ի վարած Газель մակնիշի 34 CA 436 համարանիշի ավտոմեքենաները։
Արցախում ամփոփվել են 2018–ի բանակային ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքները
21 Հուլիսի 2018 - 17:18
Հուլիսի 21-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:
Պասիվ ծխելը կարող է վիժումների ու պտղի մոտ արատների առաջացման հանգեցնել ․ հետազոտություն
21 Հուլիսի 2018 - 17:01
Հղիության ժամանակ ծխախոտի ծուխ շնչելը շատ վտանգավոր է ու կարող է հանգեցնել վիժումների, ինչպես նաև դառնալ պտղի մոտ արատների առաջացման պատճառ, այս մասին հայտնում են University of York համալսարանի գիտնականները։
Հրդեհ Գյումրիի «Վանատուր» ռեստորանում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
21 Հուլիսի 2018 - 16:49
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 13:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 70 հասցեում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքում:
«Գանձասար-Կապանը» ևս պաշտոպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը
21 Հուլիսի 2018 - 16:44
«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է արել: Հայտարարության մեջ նշվում է.
Երեւանում 29-ամյա երիտասարդն իր հարսանիքի նախորդ օրը Chrysler-ով բախվել է Volkswagen Golf-ին. կան վիրավորները (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2018 - 16:38
Երեւանում, այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի եւ Օգանովի փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 29-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած Chrysler մակնիշի 16 ԼՍ 947 համարանիշի եւ 63-ամյա Հարություն Հ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի 33 OP 640 համարանիշի ավտոմեքենաները։
Բաքուն կրկին հոսանքազրկվել է
21 Հուլիսի 2018 - 16:32
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12473
 
Լրահոս`