Facebook   Twitter
 
ՀՀ ԿԳՆ-ն կմասնակցի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմնի ձևավորմանը

ՀՀ ԿԳՆ-ն կմասնակցի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմնի ձևավորմանը

14 Նոյեմբերի 2017 - 22:32
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «ESPAQ Տեմպուս» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ Տեմպուս, իսկ ներկայումս Էրազմուս ծրագրերը շատ կարևոր են կրթության ոլորտի համար, հետևաբար պետք է արժևորել ձեռքբերված արդյունքները:

«Վերոնշյալ ծրագրերի լավագույն փորձին ծանոթանալը, ուսանողների և դասախոսների շարժունությունը մեզ համար ինքնանպատակ չեն, դրանք միտված են երկու ուղղությամբ որակական փոփոխության ենթարկել ՀՀ կրթական ոլորտը` արտաքին և ներքին: Արտաքին ուղղվածությունը ենթադրում է, որ ոլորտն ամբողջությամբ պետք է ներառվի քաղաքակրթական այն գործընթացներում, որոնք այսօր ընթանում են ԵՄ և շրջակա հարևանության ծրագրերում, իսկ ներքինի արդյունքում անհրաժեշտ են որոշակի կառուցվածքային լուծումներ:

Իհարկե, այսօր ունենք բավականին հաջողություններ` շարժունություն, եռաստիճան բարձրագույն կրթական համակարգ, կրեդիտային համակարգ և այլն, սակայն առկա է նաև մեծ մարտահրավեր՝ ձևը լցնել բովանդակությամբ, որը ենթադրում է բավականին հետևողական աշխատանք: Մեր խնդիրն է` շարժունության կառուցվածքային փոփոխության տարածում երկրի ներսում:

Դրա համար բուհերը նախ պետք է բացեն իրենց դռները, համագործակցության նոր մթնոլորտ ձևավորեն, որի արդյունքում ուսանողը կրեդիտիներ հավաքելու ժամանակահատվածում հնարավորություն ունենա ազատ պտտվել մեկից ավելի ուսհաստատություններում և տարբեր ոլորտներում ձևավորել իր գիտելիքների պաշարը:

Սա նշանակում է, որ պետք է իսկապես ՀՀ-ում ձևավորենք անհրաժեշտ եռանկյունի՝ ուսհաստատություն, գիտական հաստատություն և բիզնես ներկայություն, որտեղ ուսանողի համար պետք է ապահովել որակյալ շրջապտույտ: Իսկ սա ենթադրում է բարձրագույն կրթության ոլորտի ամբողջ տրամաբանության փոփոխություն: «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն իր մեջ ունի հեղափոխական և լուրջ որակական փոփոխությունների պոտենցիալ:

Սույն նախագծով նախատեսվում է ավանդական կրթական համակարգը փոխարինել շարժունության վրա հիմնված կրեդիտների ավելացման և ձևավորման համակարգով»,- նշել է Լևոն Մկրտչյանը` Ուսանողների ազգային ասոցիացիային և առհասարակ ուսանողներին կոչ անելով ծանոթանալ օրենքի նախագծին և իրենց առաջարկություններն ու դիտողությունները հայտնել:

«Օրենքի նախագիծը բաց է բոլոր առաջարկությունների համար: Ներկայումս ձևավորում ենք հարթակ, որը հնարավորություն կտա հետագայում կատարել լուրջ կառուցվածքային փոփոխություններ»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերի հետևանքով ձևավորվել է հանրույթ, որը տիրապետում է եվրոպական առաջավոր կրթական արժեքներին:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Եվրոպական Ուսանողական Միության փոխնախագահ Ադամ Գայեկը: ESPAQ ծրագրի ձեռքբերումները և արդյունքները ներկայացրել են Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչները:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության ընդլայնումը որակի ապահովմանը» ծրագրի կոնսորցիումի անդամների միջև կնքվել է փոխհամաձայնության հուշագիր, համաձայն որի՝ կստեղծվի ՀՈՒԱԱ-ին կից գործող Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին:

Համագործակցության նպատակն է որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերի ակտիվացման մեխանիզմների մշակումը, ուսանողների կողմից որակի գնահատումը և ապահովումը, համագործակցության շարունակական զարգացումը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Գանձասար-Կապանը» ևս պաշտոպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը
21 Հուլիսի 2018 - 16:44
«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է արել: Հայտարարության մեջ նշվում է.
Ի՞նչ հետևություններ է արել Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսի արդյունքներով
21 Հուլիսի 2018 - 15:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևություն՝ երեկվա ասուլիսի արդյունքներով.
«Նաիրիտ»-ում կատարված հանցագործությունների գլխին նստած է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը․ Աշոտ Գրիգորյան
21 Հուլիսի 2018 - 15:04
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարեց՝ լիահույս է, որ առաջիկայում «Նաիրիտ»-ը կվերագործարկվի։
Որո՞նք են Սևանա լճի ճահճացման պատճառները և ինչպես փրկել Սևանա լիճը. Պարզաբանում է բնապահպանը
21 Հուլիսի 2018 - 15:00
«Շատ լուրջ ահազանգ էր բոլորիս համար, որ Սևանա լիճը մամռակալում է, ճիշտ է, 1964 թվականից լիճը պարբերաբար մամռակալել է, բայց այս չափ ես չէի տեսել»,- այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ իր անհանգստությունը հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը, ով ասաց, որ սա նշանակում է, որ լիճը շատ անբարվոք վիճակում է, և ի վերջո, եթե ոչ մի միջոց չձեռնարկվի, մենք կունենանք ճահիճ:
Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ¸ ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը հանդես եկավ ամփոփիչ զեկույցով
21 Հուլիսի 2018 - 12:07
2018 թվականի հուլիսի 20-ին Արցախի հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2018թ 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
ԱՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
20 Հուլիսի 2018 - 23:43
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն` մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ
20 Հուլիսի 2018 - 22:17
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունիցլ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4384
 
Լրահոս`