Facebook   Twitter
 
Xiaomi-ն դարձել է գլխավոր սմարթֆոն վաճառողը Հնդկաստանում

Xiaomi-ն դարձել է գլխավոր սմարթֆոն վաճառողը Հնդկաստանում

14 Նոյեմբերի 2017 - 23:31
Չինական Xiaomi ընկերությունն առաջատարն է դարձել Հնդկաստանի շուկա սմարթֆոն մատակարարողների շարքում:

Ինչպես հաղորդում է life.ru-ն, նախկին առաջատար Samsung-ը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Չինական ապրանքանիշի փոխնախագահ Մանու Ջեյնի խոսքով՝ 2017 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ընկերությունը 9.2 մլն գաջեթ է վաճառել Հնդկաստանում՝ 300 տոկոս աճ գրանցելով նախորդ տարվա համեմատ: Վիճակագրության համաձայն՝ չինացիներն ու կորեացիները գրեթե հավասար մասնաբաժին ունեն տեղի շուկայում՝ 23.5-ական տոկոս:

Փորձագետների կարծիքով՝ Xiaomi-ն աշխատում է քանակի վրա և ցածր գներ է առաջարկում. ըստ գնահատումների՝ Հնդկաստանում չինական սմարթֆոնների արժեքը տատանվում է 6000 -15 000 ռուպիի սահմանում:
 
Նմանատիպ նորություններ
Բաքուն կրկին թաղվել է խավարի մեջ
21 Հուլիսի 2018 - 17:33
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը,
ԶԼՄ-ները համեմատել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զենքերը
21 Հուլիսի 2018 - 16:14
ԿՀՎ նախկին աշխատակիցները և ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերը հանգել են եզրակացության, որ Ռուսաստանի միջուկային զենքն ամերիկյանից մի քանի անգամ ավելի հզոր է։ Այս մասին ասվում է SofRep պորտալում։
Թրամփի փաստաբանը գաղտնի ձայնագրել էր Playboy-ի նախկին մոդելին նախագահի հետ սեքսից հետո գումար վճարելու մասին զրույցը
21 Հուլիսի 2018 - 15:15
Այս ինչ տեսակի մարդիկ են այդ փաստաբանները։ Ոչ մի հարգանք))) Դոնալդ Թրամփի ու պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի շուրջ սկանդալի ամենաթեժ պահին ջրի երես են դուրս գալիս մեկ այլ սկանդալի մանրամասներ, որի մեջ դարձյալ Դոնալդ Թրամփն է ներգրավված, որը Playboy-ի նախկին մոդել Կարեն Մաքդուգալի հետ սեքսով զբաղվելուց հետո տհաճ պատմության մեջ է հայտնվել։
Էյմսբերիում թունավորված բրիտանացուն դուրս են գրել հիվանդանոցից
21 Հուլիսի 2018 - 13:26
Բրիտանական Էյմսբերիում նյարդային – պարալիտիկ նյութից տուժած Չարլի Ռոուլին դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է iz.ru –ն, վկայակոչելով Սոլսբերիի բուժհաստատության միջին անձնակազմի ղեկավար Լորն Ուիլքինսոնին։
ԱՄՆ-ում որոշել են աճուրդի դնել Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդու անձնական իրերը
21 Հուլիսի 2018 - 13:10
Heritage Auctions աճուրդում վաճառքի են դնելու Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդու՝ ամերիկացի տիեզերագնաց Նիլ Ամսթրոնգի անձնական հավաքածուն, հայտնում է ՌԲԿ-ն։
Քալիֆորնիայում չորսամյա երեխան պատահաբար սպանել է իր եղբորը
21 Հուլիսի 2018 - 12:24
Քալիֆորնիայում չորսամյա երեխան պատահաբար կրակել է ատրճանակից ու սպանել իր երկու տարեկան եղբորը։ Այս մասին ասվում է Սան Բերնանդինո օկրուգի շերիֆի Twitter-ում, փոխանցում է ՌԲԿ-ն։
Արգենտինայում 5․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
21 Հուլիսի 2018 - 11:52
Արգենտինայի հյուսիսում տեղի է ունեցել 5․6 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Թրամփը լրատվամիջոցներին «կեղծավոր» է անվանել՝ Պուտինի հետ «մեղմ» լինելու հետ կապված իրեն քննադատելու համար
21 Հուլիսի 2018 - 11:40
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան լրատվամիջոցներին մեղադրել է իր հանդեպ կողմնակալ վերաբերմունքի համար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «չափազանց մեղմ» լինելու համար լրատվամիջոցների հնչեցրած քննադատությանն ի պատասխան։
103-ամյա գերմանուհին ձեռնափայտով վտարել է կին գողերին իր տնից
21 Հուլիսի 2018 - 11:12
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի ծեր բնակչուհին ձեռնափայտով հարձակվել է կին հանցագործների վրա ու վտարել նրանց, հայտնում է lenta.ru-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3800
 
Լրահոս`