Facebook   Twitter
 
Թավջութակ նվագելը ուղեղի վրա բարենպաստ է ներգործում

Թավջութակ նվագելը ուղեղի վրա բարենպաստ է ներգործում

14 Հունիսի 2018 - 21:10
Կանադացի գիտնականները կատարել են երկարաժամկետ ֆՄՌՏ հետազոտություններ, որոնց ընթացքում սքաների վրա պառկած կամավորներին սովորեցրել են թավջութակ նվագել:
Նրանք պարզել են, որ ուսումնառության ընթացքում բարելավվում են գլխուղեղի լսողական եւ շարժողական հատվածների ֆունկցիոնալ կապերը: Նրանք հայտնում են, որ նման պլաստիկությունը կախված չէ սովորելու հաջողություններից, պայմանավորված է հենց մարզումներով:

Երաժշտական գործիքներ նվագելը պահանջում է լսողական եւ շարժողական համակարգերի արդյունավետ աշխատանք, որը լավանում է ժամանակի եւ փորձի ընթացքում, սակայն մինչեւ հիմա վերջնականապես պարզ չէ, թե հատկապես ինչպես:

Այն, թե լսողական եւ շարժողական բաժինների միջեւ կապերի պլաստիկությունն ինչպես է կարգավորվում թավջութակ նվագել սովորելիս, որոշել է պարզել Մաքգիլի համալսարանի Մոնրեալի նեւրոլոգիական ինստիտուտի գիտնականների խումբը՝ Ռոբերտ Զատորեի ղեկավարությամբ: Նրանց հետազոտությանը մասնակցել է 13 կամավոր, որոնց մեկ ամիս շաբաթական երկու անգամ սովորեցրել են ՄՌՏ-թավջութակ նվագել՝ երաժշտական գործիք, որը ստեղծվել է ոչ մագնիսական եւ չհաղորդակցող նյութերից (ապակեթելից, փայտից, պլաստիկից եւ աղելարից), որի հնչյունը գրանցվում է լարերին ամրացված 2 օպտիկական սենսորներով եւ միաժամանակ հաղորդվում է նվագողի ականջակալներին:

Ուսումնառության ժամանակ մասնակիցները պառկած էին հատուկ ստվարաթղթե կառուցվածքի վրա, որը նմանակում է իսկական ՄՌՏ-սքաները: Բուն սքանավորումը կատարվել է 3 անգամ՝ մինչեւ սկսելը, սկսելուց մեկ շաբաթ հետո եւ ուսումնառությունն ավարտելիս: Կամավորները ֆՄՌՏ փորձի ժամանակ պետք է կա՛մ ինքնուրույն նվագեին գործիքի վրա, կա՛մ պարզապես լսեին սովորած մեղեդիները:

Թավջութակ նվագել սովորելու արդյունվետությունը գնահատել են՝ հաշվելով կատարած սխալների քանակությունը:

Ուսումնառության արդյունքում մասնակիցները սկսել են ավելի քիչ սխալներ անել ինչպես տեմպի, այնպես էլ բարձրության առումով։ Սովորած մեղեդիների պասիվ ունկնդրման ժամանակ շարժողական եւ ձախ գագաթային գոտիների ակտիվությունը նկատելիորեն մեծացել է (p < 0,004)՝ ուսումնառության ընթացքում փորձի առաջին օրվա համեմատությամբ։ Ժամանակի ընթացքում եւ թավջութակ նվագելու փորձի ձեռքբերմանը զուգահեռ ֆունկցիոնալ կապերի զգալի աճ (p = 0,06) է նկատվել թիկնային լսողական-շարժողական ուղիների հատվածների միջեւ՝ լրացուցիչ շարժողական գոտու, լսողական կեղեւի եւ ձախ գագաթնային գոտու։

Հետաքրքիր է, որ ֆունկցիոնալ կապերի բարելավումը կապված չէր նվագի ճշգրտության հետ եւ տեղի է ունեցել բացառապես ուսման ակտիվ գործընթացի շնորհիվ։ Ուսումնառության անհատական հաջողություններից, սակայն, կախված է, օրինակ, հիպոկամպի ակտիվությունը, որը պատասխանատու է հիշողության եւ շարժողական վերահսկողության համար։

Անցկացված հետազոտությունը հերթական անգամ ցույց է տվել փորձի ազդեցությամբ ուղեղի փոխվելու հնարավորությունը։ Նման փորձի ձեռքբերման տարատեսակ բաղադրիչներն, այնուամենայնիվ, ուղեղի վրա տարբեր կերպ են ազդում. ինչ վերաբերում է թավջութակին, ապա լսողական-շարժողական նեյրոնային ուղիները լավացնում է հենց ուսման հանգամանքը, այլ ոչ թե դրա որակն ու անհատական հաջողությունները։ Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքները կարող են օգտակար լինել մանկավարժության եւ վերականգնման դեպքում։

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԺ չանցնելու դեպքում կնախապատրաստենք երկրորդ հեղափոխություն. Քրիստոնյա Ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խումբ
15 Օգոստոսի 2018 - 12:45
Հայաստանի Քրիստոնյա Ժողովրդավարական կուսակցության հիմնադրման համար ստեղծված նախաձեռնող խումբն այսօր ներկայացրեց կուսակցության ստեղծման նպատակը:
Չհայտարարված այցեր՝ ՔԿՀ-ներ. դատապարտյալները մի շարք խնդիրներ են բարձրացրել
15 Օգոստոսի 2018 - 12:35
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:
Պավլիկ Մանուկյանը վատառողջ է. դատական նիստն ընդմիջվեց
15 Օգոստոսի 2018 - 12:24
«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ օգոստոսի 15-ին, դեռ չմեկնարկած ընդմիջվեց:
Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ջրամատակարարումը դադարեցվել է:
15 Օգոստոսի 2018 - 12:21
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 06.00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Գրասենյակային աշխատանք․ սովորություններ, որոնք վատ են անդրադառնում առողջության վրա
15 Օգոստոսի 2018 - 12:12
Գրասենյակում աշխատելիս բացի աշխատավարձից և կարիերայի աճից կարելի է նաև վնասակար սովորություններ ձեռք բերել։
Փոխարժեքները օգոստոսի 15 -ի դրությամբ
15 Օգոստոսի 2018 - 11:59
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 480.50 դրամ նվազագույն և 479.25 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 484.25 դրամ նվազագույն և 485 դրամ առավելագույն փոխարժեքով` ըստ rate.am-ի:
ԱՄԷ-ն շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել ՀՀ-ում
15 Օգոստոսի 2018 - 11:56
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան ՆԳ Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին էմիրաթական Կարմիր Մահիկ բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում հերթական ծրագիրն է իրականացրել այս անգամ ՀՀ Գյումրի քաղաքում։
Արտակարգ դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
15 Օգոստոսի 2018 - 11:53
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 14-ին միջադեպ է տեղի ունեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12805
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Փոխարժեքները օգոստոսի 15 -ի դրությամբ
Տնտեսություն, Հասարակություն