Facebook   Twitter
 
Վարչապետ Փաշինյանը գործարարների հետ քննարկել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետ Փաշինյանը գործարարների հետ քննարկել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

15 Մարտի 2019 - 21:24
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր:

Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների կարևորությունը: Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ, ազատ շուկայական հարաբերություններ, նախկինում եղած տնտեսական մենաշնորհները վերացվել են և դրանցով դրվել է տնտեսական հեղափոխության սկիզբը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ստեղծված պայմանները կնպաստեն տնտեսական ակտիվության ապահովմանն ու երկրի առաջընթացին:

Կողմերը ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման և տնտեսական զարգացման առումով կարևորել են կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսությունն ու հետադարձ կապի ապահովումը:

Աշխատանքային ընթրիքի ընթացքում տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն՝ տնտեսական զարգացման փիլիսոփայության, բարեփոխումների մոդելների և ռազմավարության շուրջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին
23 Մարտի 2019 - 14:17
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։
Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել նիստի ժամանակ շոկոլադ ուտելու համար
22 Մարտի 2019 - 23:58
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել խորհրդարանի կանոնները խախտելու համար:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի վարչապետին
22 Մարտի 2019 - 22:46
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:
Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը. ԱՀ ԱԳՆ
22 Մարտի 2019 - 20:20
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել են Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը:
Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է գործունեության առաջին փուլը
22 Մարտի 2019 - 20:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը:
ԱՄՆ նորանշանակ դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-ին
22 Մարտի 2019 - 19:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԵՄ-ի հետ համաձայնագիրը կարող է վավերացվել մոտ ապագայում. ԱԳՆ
22 Մարտի 2019 - 19:27
Ներկայումս Եվրամիության 10 անդամ երկրներ վավերացրել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Աշխարհագրության և մաթեմատիկայի դասավանդման նոր մեթոդ. քննարկում ԿԳՆ-ում
22 Մարտի 2019 - 18:22
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցներում «Աշխարհատեղեկատվական համակարգեր» գործիքի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Երևանի և մարզերի մոտ չորս տասնյակ դպրոցների տնօրեններ, աշխարհագրության և մաթեմատիկայի ուսուցիչներ:
ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
22 Մարտի 2019 - 18:13
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5239
 
Լրահոս`