Facebook   Twitter
 
Եղբայրը թալանել է եղբորը․ գողություն Երեւանում

Եղբայրը թալանել է եղբորը․ գողություն Երեւանում

15 Մարտի 2019 - 22:09
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են բնակարանային գողություն. հայտնում է Shamshyan.com-ը:
2018 թ.-ի սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 33-ամյա Լևոն Տաքսիլդարյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք իր բնակարանից գողացել են 2 ոսկյա թանկարժեք մատանի:

Ըստ աղբյուրի՝ մարտի 13-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանները Սունդուկյան փողոցից բերման են ենթարկել նշված փողոցի բնակիչ, 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանին:

Ոստիկանները պարզել են նաեւ, որ Մ. Տաքսիլդարյանը մարտ ամսին Ա. Ավետիսյան փողոցի տներից մեկից գողացել է կենցաղային տեխնիկա, կահույք, տարբեր տեսակի ապրանքներ: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են ամբողջ գողոնը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մ. Տաքսիլդարյանը ձերբակալվել է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ են տվել. կասկածյալի անձը հայտնի է
23 Մարտի 2019 - 14:50
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։
Կառավարությունում հանդիպել են գրավատան ու տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ. եզրահանգման դեռևս չեն եկել
23 Մարտի 2019 - 14:26
Կառավարությունում մարտի 22-ին քննարկում է տեղի ունեցել գրավատների և տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ:
Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել
23 Մարտի 2019 - 14:22
Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի ժամանակ, Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ
23 Մարտի 2019 - 14:20
Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ին այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Թուրքիայի հարավում նոր երկրաշարժ է գրանցվել
23 Մարտի 2019 - 14:19
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթապ-tert.am) նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հաղորդում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին
23 Մարտի 2019 - 14:17
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։
Հարկադիր կատարման ծառայությունը միացել է համապետական շաբաթօրյակին
23 Մարտի 2019 - 14:16
Մարտի 23-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվել է շաբաթօրյակ, որին մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի ու Երևան քաղաքի բաժինների բոլոր աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ:
Բալիում ռուս զբոսաշրջիկի ուղեբեռում քնած օրանգուտան է հայտնաբերվել
23 Մարտի 2019 - 13:58
Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Մեսին չի փրկել Արգենտինային պարտությունից
23 Մարտի 2019 - 13:47
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը Մադրիդում ընկերական հանդիպում է անցկացրել Վենեսուելայի թիմի հետ եւ պարտվել է 1։3 հաշվով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15632
 
Լրահոս`