Facebook   Twitter
 
Գագիկ Հարությունյանը Իտալիայի պատվիրակներին ներկայացրել է թվային արդարադատության ներդրման խնդիրները

Գագիկ Հարությունյանը Իտալիայի պատվիրակներին ներկայացրել է թվային արդարադատության ներդրման խնդիրները

15 Ապրիլի 2019 - 17:31
2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից եւ Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման եւ զարգացման նպատակով:
Պատվիրակությանը, Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ, այսօր ընդունեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը։

Խորհրդի նախագահը, ողջունելով հյուրերին, հատուկ կարեւորեց դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը՝ երկու երկրների դատական իշխանությունների միջեւ սերտ կապերի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ իտալական իրավական դպրոցի հետ ակտիվ շփումները միշտ են եղել, եւ այսօր ուրախ է, որ կարող են հարաբերություններ հաստատել երկու երկրների Բարձրագույն դատական խորհուրդների մակարդակով եւս, ինչը կարեւոր է Խորհրդի գործունեության միջազգային համագործակցության տեսանկյունից։

Գ․ Հարությունյանն ընդհանուր գծերով ներկայացրեց նաեւ Խորհրդի գործունեության հիմնական առաքելությունն ու լիազորությունների շրջանակը, համակարգային բարեփոխումների իրականացման համար Խորհրդի կողմից մշակված մոտեցումները։ Խոսեց թվային արդարադատության ներդրման, արխիվների թվայնացման, դատարանների ծախսատարության կրճատման հետ կապված խնդիրների, դրանց լուծման ռազմավարական առաջնահերթություններին մասին։

Դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն իր հերթին շնորհակալություն հայտնեց Խորհրդին՝ ժամանակ գտնելու, պատվիրակությանն ընդունելու, ինչպես նաեւ դատավորների հետ հանդիպելու հնարավորություն ստեղծելու համար։ Դեսպանի խոսքով՝ այսօր այստեղ է Իտալիայի եւ Հայաստանի միջեւ փորձի փոխանակման նպատակով, եւ այս հանդիպումը կարեւոր խթան կլինի երկու երկրների դատաիրավական համակարգը լավագույնս զարգացնելու նպատակով։

Պատվիրակության անդամներից Դոնաթելլա Դոնատին նկատեց, որ Խորհրդի գործունեության ներկայացված փորձը հետաքրքիր է եւ մեծ արժեք ունի։ Այն արդյունավետ կարող է լինել հետագա համագործակցության համար։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պետք է ներդնել խնամատար ընտանիքի ինստիտուտը. Տիգրան Սարգսյան
23 Դեկտեմբերի 2011 - 12:17
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մանյա Հենրիյեթ Ահրենսին:
Մասիսում 25-ամյա երիտասարդի են սպանել
23 Դեկտեմբերի 2011 - 11:38
Դեկտեմբերի 23-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իր տնից հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Թալաշյանի դիակը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքների հետքերով:
Թմրանյութ, ծալովի դանակ, կանացի զուգագուլպաներ..
23 Դեկտեմբերի 2011 - 11:35
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Մայիսի 9-ի փողոցից բերման են ենթարկել երեք երիտասարդի.
Ակտիվ աշխատանքի, նոր ձեռքբերումների և հին խնդիրների տարի էր. Աշոտյան
23 Դեկտեմբերի 2011 - 11:26
«Ընդհանուր առմամբ ակտիվ աշխատանքի, նոր ձեռքբերումների և հին խնդիրների տարի էր»,- ամփոփելով անցնող տարին` հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում խոսքերով` չնայած ձեռքբերումներին ու հաջողություններին, մի շարք հիմնարար խնդիրներ դեռևս իրենց լուծմանն են սպասում:
Առանց թույլտվության ընդերք են շահագործել
23 Դեկտեմբերի 2011 - 11:11
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս ընդերքի շահագործում իրականացնելու դեպքի առթիվ:
Լոռվա մարզում 7 հա տարածք է այրվել
23 Դեկտեմբերի 2011 - 11:04
Դեկտեմբերի 22-ին`ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վահագն-Անտառամուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից սարալանջին այրվում է խոտածածկ տարածք:
Քանաքեռն անկախությո՞ւն է հռչակել
23 Դեկտեմբերի 2011 - 10:42
Ուշանում եմ աշխատանքից: Զգալի ուշանում:
Մինչև հարսիս համոզեցի հետս խոսել...
23 Դեկտեմբերի 2011 - 09:26
Եվս մի քանի օր, և մենք կշրջենք ևս մեկ տարի` 2012….մինչդեռ եզդիների գալիք տարին կլինի 6762 -ը…
Կեցցե հնդկահավ (Թուրքիա)
23 Դեկտեմբերի 2011 - 09:20
Ըստ Badu.am-ի
1 | 16076 | 16077 | 16078 | 16079 | 16080 | 16081 | 16082 | 16083 | 16084 | 16085 | 16086 | 16087 | 16088 | 16089 | 16090 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական