Facebook   Twitter
 
Վանաձորի սոցիալական ծառայությունների մասնագետը 28.000 կաշառք է ստացել եւ բերման ենթարկվել ոստիկանության բաժին

Վանաձորի սոցիալական ծառայությունների մասնագետը 28.000 կաշառք է ստացել եւ բերման ենթարկվել ոստիկանության բաժին

25 Ապրիլի 2019 - 20:29
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները Լոռու մարզային վարչության եւ Տարոնի բաժնի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացել, որ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետներից մեկը մի քաղաքացուց կաշառք է պահանջել։
Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 24-րդ շենքի մոտ քաղաքացուց 28.000 դրամ կաշառքը ստանալուց անմիջապես հետո սոցիալական ծառայության մասնագետին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հատուկ գունանյութով մշակված թղթադրամները, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։

Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ բերման ենթարկվածն այդ քաղաքացուն նպաստառուների ցուցակում ընդգրկելու եւ հաջորդող տարիներին նպաստի վճարը չդադարեցնելու, նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու, ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ինչպես եւ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց որպես ապօրինի վարձատրություն պահանջել է պետբյուջեից տրամադրվող նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը։ Այսպիսով, 2016-ից 2019 թվականի ապրիլի 23-ը պահանջել եւ ստացել է 112.000 դրամ ապօրինի վարձատրություն։

Փաստի առթիվ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական