Facebook   Twitter
 

Warning: file_put_contents(cache/news/46735.dat): failed to open stream: Permission denied in /home/haynews/public_html/news.php on line 35
ՏՏ ոլորտի բիզնես ֆորումի մասնակիցների թիվը 48 տոկոսով աճել է

ՏՏ ոլորտի բիզնես ֆորումի մասնակիցների թիվը 48 տոկոսով աճել է

15 Հունիսի 2012 - 11:50
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում այսօր տեղի ունեցավ «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա ֆորումի պաշտոնական բացումը:
Ֆորումին բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Վարչապետն իր ելույթում նշեց. «Այս ավանդական ֆորումն իր ուրույն տեղն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, քանի որ ստեղծում է հարթակ, որտեղ հավաքվում են ոլորտի գիտակները` մի կողմից հաշվետվություն տալու իրենց արած աշխատանքի համար և մյուս կողմից արտասահմանյան ընկերությունների հետ փորձի փոխանակում»:

Ֆորումին ներկա ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարծիք հայտնեց, որ այսօր հայաստանյան ՏՏ համայնքն էականորեն համախմբված է, ինչը թույլ է տալիս Հայաստանը դարձնել ավելի առաջադեմ, բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող, օգտագործող և զարգացման տեղեկատվական հասարակություն ունեցող երկիր. «Առաջնային նպատակ համարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման (ՏՀՏ) տեխնոլոգիաների ներդնումը տնտեսության այլ ոլորտներում դեռևս 2008 թվականին ԻՏՁՄ-ն կազմակերպում է «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը»:

Ֆորումի ընթացքում «Արմենտել» ընկերությունը և ներկայացրեց բջջային և ֆիքսված կապի, ինչպես նաև տվյալների փոխանցման բազմաթիվ բիզնես լուծումներ: Ֆորումը կազմակերպել էր ԻՏՁՄ-ի կողմից, որի գլխավոր գործընկերը «Արմենտել» ընկերությունը: Այն անցկացվում էր վարչապետի բարձր հովանու ներքո:

Այս տարի բիզնես ֆորումի շրջանականերում գրանցվել է մասնակից կազմակերպությունների մոտ 48 տոկոս աճ` անցյալ տարի մասնակցում էր 40 կազմակերպություն, իսկ այս տարի 59, որից 38-ը տեղական, 21-ը արտասահմանյան։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոս Ջանիբեկյանի զուգընկերուհին դերասանի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել
22 Օգոստոսի 2017 - 14:39
Սոս Ջանիբեկյանի զուգընկերուհին՝ Մադոննան, դերասանի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որն ուղեկցել է ոչ պակաս ռոմանտիկ գրառմամբ.
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (22.08.2017թ. դրությամբ)
22 Օգոստոսի 2017 - 14:19
Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 21-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Երևանում օպերլիազորը ծեծել է, հետո կրակոցներ արձակել
22 Օգոստոսի 2017 - 14:07
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Աբխազիայում ծեծի են ենթարկել ազգությամբ հայ ոստիկանին
22 Օգոստոսի 2017 - 14:00
Օգոստոսի 20-ի երեկոյան Սուխումիի Տուրբազի շրջանում պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան, որի վարորդը 1992 թվականին ծնված Ավիձբա Այնար Անզորովիչն էր, փոխանցում է «Նաշա Աբխազիա»-ն։
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Խաչատրյանն ու Մաքսիմ Մանուկյանը հաղթել են մեկնարկային գոտեմարտերում
22 Օգոստոսի 2017 - 13:49
Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական 59,66,80,130 կգ քաշային կարգերի ըմբիշները:
Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն
22 Օգոստոսի 2017 - 13:38
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Վարդենիսում անչափահաս աղջիկը ինքնասպանության փորձ է արել
22 Օգոստոսի 2017 - 13:34
Վարդենիսում անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է արել:Այսօր՝ օգոստոսի 22-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են: Նշենք, որ աղջիկը փորձել է նետվել շենքի 5-րդ հարկից:
Վարչապետը ցավակցական խոսք է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ
22 Օգոստոսի 2017 - 13:18
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական խոսք է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ։
Վեց պրակտիկ խորհուրդ արձակուրդները լիարժեք վայլելու համար
22 Օգոստոսի 2017 - 13:15
Ըստ մասնագետների՝ հանգիստը դա ոչ թե շքեղություն ու շռայլություն է, այլ անհրաժեշտություն է, ցանկացած աշխատող կամ սովորող մարդ ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է հանուն իր հոգեկան և ֆիզկական հանգստի համար տարին առնվազն երկու անգամ արձակուրդ ունենալ, և լիիրավ վայելել այդ արձակուրդը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8169
 
Լրահոս`