Facebook   Twitter
 
Թուրքիան չեղյալ հայտարարեց Ֆրանսիայի դեմ բոլոր «պատժամիջոցները»

Թուրքիան չեղյալ հայտարարեց Ֆրանսիայի դեմ բոլոր «պատժամիջոցները»

21 Հունիսի 2012 - 17:12
 
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չեղյալ է հայտարարել բոլոր «պատժամիջոցները» Ֆրանսիայի դեմ, որոնք ընդունվել էին հունվար ամսին` կապված Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հետ:
Այս մասին տեղեկացնում է «Ակօս» պարբերականը:

Դավութօղլուն թուրքական հեռուստաընկերությունների եթերում հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց հետո «նոր էջ է բացվել թուրք-ֆրանսիական հարաբերություններում»:

Նա նաև հավելել է, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումից հետո պաշտոնական Անկարան որոշել է չեղյալ հայտարարել Ֆրանսիայի դեմ ուղղված բոլոր պատժամիջոցներն ու արգելքները:

Նշենք, որ Թուրքիայի կիրառած պատժամիջոցները ներառում էին տնտեսական, ռազմական, քաղաքական ոլորտները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը չեղյալ հայտարարվեց Սահմանադրական խորհրդի կողմից` «Ֆրանսիայի Սահմանադրությանը չհամապատասխանելու» պատճառով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եվրամիության նախագահը կայցելի Թուրքիա
22 Մայիսի 2013 - 11:03
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը պատրաստվում է Թուրքիա այցելել, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել
22 Մայիսի 2013 - 10:59
Թուրքիայի Անթալիա շրջանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել, փոխանցում են թուրքական աղբյուրները:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին
22 Մայիսի 2013 - 10:35
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 21-ին հավանություն է տվել Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելու վերաբերյալ օրինագծին:
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել ներգաղթյալների մասին օրինագծին
22 Մայիսի 2013 - 10:10
Մայիսի 21-ին ԱՄՆ Սենատի դատական հանձնաժողովը հավանություն է տվել ներգաղթյալների մասին օրինագծին:
Աթաթուրքն արգելել է հայությունը…
21 Մայիսի 2013 - 22:38
Թուրքական «Այքըրըդողրուլար» կայքում տեղ է գտել Մեհմեթ Ալի Բոզքուրթի հոդվածը, որում պատմվում է հայերի նկատմամբ Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գործադրած ճնշումների մասին:
Քեթրին Զետա Ջոնսն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից
21 Մայիսի 2013 - 22:15
Հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։
Դիարբեքիրում քրդերենով դասավանդող առաջին բուհը կբացեն. հետագայում նաև հայերեն կլինի
21 Մայիսի 2013 - 22:12
Դիարբեքիրում պատրաստվում են եռալեզու համալսարան բացել, որը Թուրքիայում առաջին անգամ քրդերենով դասավանդող բուհ կլինի:
Մայրը սառնարանում իր երկու նորածիններին սպանել է տարբեր տարիների
21 Մայիսի 2013 - 19:05
ՌԴ Ուրալի մարզի Վերին Պիշմա քաղաքի խանութներից մեկի սառնարանում նորածինների սպանությունն իրագործելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
ԱՄՆ-ն լքող արտասահմանցիներից մատնահետքեր կվերցնեն
21 Մայիսի 2013 - 18:04
ԱՄՆ Սենատը հաստատել է ներգաղթի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, համաձայն որոնց` բոլոր օտարերկրացիները ստիպված կլինեն օդանավակայաններում մատնահետք թողնելու գործընթաց անցնել ԱՄՆ-ն լքելու ժամանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1050
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սերժ Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն Զալցբուրգում
Մամուլ, Հասարակություն, Քաղաքական
 
 
Ազնավուրը թուրք երեխա որդեգրելու մտադրություն չունի
Մշակույթ, Հասարակություն, Քաղաքական