Facebook   Twitter
 
Վեզիրյանը ոստիկանությունում նշել է, որ Հայրապետյանի դեմ բողոք չի ներկայացնելու

Վեզիրյանը ոստիկանությունում նշել է, որ Հայրապետյանի դեմ բողոք չի ներկայացնելու

09 Հուլիսի 2012 - 17:21
 
2012թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին:
Նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք է հրավիրվել Արման Վեզիրյանը, ով հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի: Միաժամանակ Արման Վեզիրյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալուց և դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց:
Նկատի ունենալով, որ լրատվամիջոցների հրապարակումներում վերը նկարագրված ենթադրյալ գործողությունները կարող են քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Բացի այդ, 2012թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ընթացքում հավաքի մասնակիցները փակել են Աճառյան փողոցի երթևեկելի մասը՝ շուրջ տասը րոպե նստելով և պառկելով ճանապարհի լայնությամբ: Նշված վայրում գտնվող ոստիկանության ուժերը փողոցի բանուկ մասից դուրս են հանել տրանսպորտի երթևեկությունը փակած անձանց:
Վերոգրյալ իրադարձությունների կապակցությամբ արվել են մի շարք հայտարարություններ, որոնցում ոստիկանության գործողությունները գնահատվել են որպես անօրինական, ներառյալ՝ բռնություն պարունակող: Ուստի, այդ հայտարարություններում տեղ գտած փաստերը և դրանց տրված գնահատականները ստուգելու, ինչպես նաև նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով պատշաճ ընթացակարգի շրջանակներում կիրականացվի համապատասխան ուսումնասիրություն:
Միաժամանակ 2012թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ՝ միջադեպի այլ մասնակիցների վարքագծին կամ նրանց առանձին գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:

ՀՀ ոստիկանություն


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իրինա Քոչարյանը քաղաքապետարանի փոխարեն նախընտրում է ԱԺ-ն
21 Մայիսի 2013 - 23:15
Օրերս Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ ընտրված Իրինա Քոչարյանին, ով Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրն է, այսօր «Առաջին լրատվական»-ի թղթակիցը հանդիպեց ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետների սենյակում:
Մուրացանի անվան մանկական հիվանդանոցում բարձիթողի իրավիճակ է
21 Մայիսի 2013 - 22:46
Այսօր shamshyan.com-ի թղթակցի հետ կապ հաստատեց Արթուր Գրիգորյանն և հայտնեց, որ իր 2.5 ամսական երեխան արդեն 12 օր շարունակ բուժում է ստանում Մուրացանի անվան մանկական հիվանդանոցում և 4 անգամ ռենտգենային հետազոտություն է անցել:
ՀԱԿ-ի՝ ՀՀԿ-ի մասին պաշտոնական գնահատականը
21 Մայիսի 2013 - 21:59
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վթարի է ենթարկվել վարչապետին ուղեկցող ավտոմեքենան
21 Մայիսի 2013 - 21:53
Քիչ առաջ Նոր Նորքի վարչական շրջանում, Գայի պողոտայում վթարի է ենթարկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը:
Հարազատին կորցնելուց հետո առաջացած սթրեսը կարող է նպաստել կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը
21 Մայիսի 2013 - 20:05
Երկար ժամանակ է գիտնականները խոսում են քաղցկեղի որոշ ձևերի` մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղի և սթրեսների կապի մասին, սակայն համապատասխան ուսումնասիրությունները հակասական արդյունքներ են տվել:
Հնդկաստանի անվան այգի` Մալաթիա-Սեբաստիայում
21 Մայիսի 2013 - 19:56
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հնդկաստանի անվան այգու կառուցման հետ կապված հարցեր Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ քննարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հնդկաստանի անվան այգու կառուցման հարցը:
Սուրենավանում եղբայրները ծեծել են 22-ամյա երիտասարդին
21 Մայիսի 2013 - 19:45
Մայիսի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1991 թ. ծնված Գագիկ Ղ.-ին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2929
 
Լրահոս`
 
 
 
«Եկել եմ, հարցեր տվեք» (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
 
ՀԱԿ-ի՝ ՀՀԿ-ի մասին պաշտոնական գնահատականը
Հասարակություն, Քաղաքական