Facebook   Twitter
 
Կոչ հայաստանյան լրատվամիջոցներին

Կոչ հայաստանյան լրատվամիջոցներին

09 Հուլիսի 2012 - 18:33
 
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները։
Միջազգային ճանաչման ձգտող երկրի համար ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրությունները շատ կարևոր են հետագա զարգացման և բոլոր ոլորտներում բարեփոխումների համար։
Ըստ այդմ էլ երիցս կարևորվում է, որպեսզի նախընտրական պայքարն անցնի կառուցողական քաղաքական բանավեճերի մթնոլորտում և հայտնվի հասարակության հետաքրքրության և ուշադրության կենտրոնում: Իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է նաև Հայաստանի հանրության, տեղեկատվական դաշտի ներգրավվածությունը։ Մինչդեռ վերջիններիս անդրադարձը ԼՂՀ հասարակական-քաղաքական զարգացումներին չի կարելի համարժեք համարել:

Այս բացը լրացնելու համար Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում հետեւողական, շահագրգիռ ու պրոֆեսիոնալ լուսաբանում ապահովել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրապայքարի գոնե վերջին փուլում։ Նկատի ունենալով ԼՂՀ-ում և ՀՀ-ում առկա գործընթացների շաղկապվածությունը՝ սա չափազանց կարևոր է երկու հանրապետությունների և նրանց հանրությունների համար:

Հուլիսի 9, 2012

Բորիս Նավասարդան - ԵՄԱ նախագահ

Գևորգ Տեր-Գաբրիելյան - Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն

Ստեփան Գրիգորյան - Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

Նունե Սարգսյան - Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ նախագահ

Մանվել Սարգսյան - Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն

Հովսեփ Խուրշուդյան - «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ ներկայացուցիչ

Աշոտ Մելիքյան - «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ

Արմեն Գրիգորյան - «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ

Արթուր Պապյան - «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ նախագահ

Հայկազն Ղահրիյան - «Լրագիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր

Էդիկ Բաղդասարյան - «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր

Թաթուլ Հակոբյան - Լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ

Միքայել Զոլյան - Անկախ փորձագետ

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վիրահատությունից հետո արված Անջելինա Ջոլիի դիմանկարը աճուրդի կհանվի
25 Մայիսի 2013 - 23:25
Կաթնագեղձի արմատական հեռացման վիրահատությունից հետո արված դերասանուհի Անջելինա Ջոլիի դիմանկարը համացանցային աճուրդի կհանվի։
Լոռին կարկտահարվեց
25 Մայիսի 2013 - 23:13
Մայիսի 25-ի երեկոյան Լոռու մարզում տեղացած կարկուտը վնասել է մարզի Ագարակ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները:
Երևանում ամուսինը գողությունը կատարում էր կնոջ և 6 ամսական երեխայի հետ
25 Մայիսի 2013 - 18:04
Այսօր՝ մայիսի 25-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքում վարձակալական հիմունքներով բնակվող 28-ամյա Դավիթ Ասատրյանին:
Քաղաքապետն ու նախարարը մասնակցել են շրջանավարտների տոնին (լուսանկարներ)
25 Մայիսի 2013 - 17:55
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Կրթության գիտության նախարարար Արմեն Աշոտյանը մասնակցել են շրջանավարտների բացօթյա երեկույթին:
Մեծ Բրիտանիայում հաճախացել է մուսուլմանների և մզկիթների վրա հարձակումները
25 Մայիսի 2013 - 17:48
Մեծ Բրիտանիայում հաճախացել է մուսուլմանների և մզկիթների վրա հարձակումներն այն բանից հետո, երբ օրեր առաջ Լոնդոնում իսլամիստները սպանել են բրիտանացի զինծառայող Լի Ռիգբիին:
Էմմիի դպրոցական բարի ու անկեղծ հուշերը
25 Մայիսի 2013 - 17:44
Իր «ոսկե բանալիով» հայ երգարվեստում նոր հարթություն «կերտեց» Հայյեր.com-ի զրուցակիցը՝ Էմմին, մարդ, որն իր աշխատասիրության, առաջ գնալու մեծ ցանկության ու տաղանդի շնորհիվ իր ուրույն տեղը հաստատեց հայրենական շոու-բիզնեսում: Եվ ահա, ուշադրության է արժանի նրա՝ մեր կայքին անցյալ տարի տված անկեղծ ու հետաքրքիր բացառիկ հարցազրույցն իր դպրոցական տարիների մասին, որն էլ և ներկայացնում ենք ՔԵԶ:
Աստղիկն ու Սոնան հյուրընկալվել և տանտիրուհու զարդատուփից գողություն են կատարել
25 Մայիսի 2013 - 17:35
Մայիսի 24-ին, ժամը 21.00-ին, 1974 թ. ծնված Էլինա Մ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 21-ին իր ծանոթներ Աստղիկ և Սոնա Հ.-երը հյուրընկալվելով իր բնակարանում՝ հյուրասենյակի զգեստապահարանի զարդատուփից գողացել են ոսկյա շղթա` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Կրակող զինվորն անգամ լավ կրակող էլ չի եղել. ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդն ու ռազմական հոգեբանը վերջին միջադեպի և բանակում տիրող իրավիճակի մասին
25 Մայիսի 2013 - 17:12
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, թե 8 տարի լինելով հոգևոր կառույցի ղեկավար, իսկ դրանից առաջ` պատերազմական տարիներին, նույնքան էլ ծառայելով Արցախի թեմում, լավ գիտի բանակի ներսն ու դուրսը` բանակում օրենք կա և ամեն ինչ այնքան բարձիթողի վիճակում չէ, ինչպես ներկայացվում է:
Վրաստանի գազի գնի հետ մեր գազի գինը համամատելը սխալ է
25 Մայիսի 2013 - 17:04
«ՀայՌուսգազարդ» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված ֆեյսբուքյան ասուլիսում նշեց, որ սահմանին գնված և բնակչին հասանելի գազի գների տարբերությունը հիմնված է գազի փոխադրման վրա կատարված ծախսերի վրա։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3617
 
Լրահոս`
 
Լոռին կարկտահարվեց
Հասարակություն
 
 
 
 
 
Էմմիի դպրոցական բարի ու անկեղծ հուշերը
Մշակույթ, Հասարակություն
 
 
 
 
 
 
Այսօր Խաչիկ Դաշտենցի ծննդյան օրն է
Մշակույթ, Հասարակություն