Facebook   Twitter
 
«Հայաստանի Փոքրիկ Երգիչները» հիացրել են ճապոնացի հանդիսատեսին

«Հայաստանի Փոքրիկ Երգիչները» հիացրել են ճապոնացի հանդիսատեսին

01 Օգոստոսի 2012 - 11:27
Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային 40-նօրյա շրջագայությունը Ճապոնիայի քաղաքներում:
2001թ. Եվրոպական Երգչախմբային Ֆեդերացիայի կողմից Մշակույթի Դեսպանի տիտղոսին, ապա 2002–ին Աշխարհի լավագույն մանկական երգչախմբի կոչմանն արժանացած հայ մանուկների խումբն այս անգամ Ծագող արեւի երկրում է կատարում հայ արվեստը տարածելու իր առաքելությունը:

Նախատեսված 18 համերգների մեծ մասն արդեն կայացել է: Դահլիճները լեփ-լեցուն են, իսկ զուսպ ճապոնացիները հայ երգչախմբին ծափահարում են ոտընկայս, արցունքն` աչքերին:

Դասական, ժամանակակից, հայ հոգեւոր, ժողովրդական, ջազային ստեղծագործություններից զատ Տիգրան Հեքեքյանը երգչախմբի երգացանկում ընդգրկել է մեծ թվով ճապոնական գործեր, որոնք առավելագույն ոգեւորությամբ են ընդունվում: «Ձեր կատարմամբ «Ֆուրուսատո» (Հայրենիք) երգն անկրկնելի էր, նման մեկնաբանություն ես երբեւէ չեմ լսել», - ճապոնացի դիրիժոր Տանակա Հիդեյուկին:

Երգչախմբին անհամբեր սպասում են մյուս քաղաքներում: Նագոյա քաղաքի Աիչի Մշակութային կենտրոնի եւ Օսակայի Սիմֆոնիկ համերգասրահներում տոմսեր արդեն վաղուց չկան:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի համբավն այնքան մեծ է, որ ճապոնացի ընտանիքները, սեփական քաղաքում համերգի տոմս չկարողանալով ձեռք բերել, ճանապարհ են կտրում, հասնում այլ քաղաք` հայ երեխաներին ունկնդրելու համար:

Օգոստոսի 10–ին «Հայաստանի Փոքրիկ Երգիչները» ելույթ կունենան Ճապոնիայի ամենահայտնի աշխարհահռչակ Տոկիոյի Opera City դահլիճում: Տոմսերը սպառվել են ամիսներ առաջ, երբ խումբը դեռ Հայաստանում էր:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Յանուկովիչը հիվանդանոցում է հայտնվել
18 Նոյեմբերի 2018 - 17:46
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շուրջ երեք ամիս կգտնվի հիվանդանոցում եւ պետական դավաճանության գործով դատարանում վերջին խոսք չի ասի, հայտնել է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով նրա փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկոյին։
Նազենի Հովհաննիսյանի եւ Խորեն Լեւոնյանի ջերմ լուսանկարը
18 Նոյեմբերի 2018 - 17:38
Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը:
Հրդեհ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարանում, կա տուժած. փրկարարները դեպքի վայրում են
18 Նոյեմբերի 2018 - 17:32
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի շենքերից մեկի 6-րդ հարկից կրակ է նկատվում:
Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել
18 Նոյեմբերի 2018 - 17:12
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինքն ընդամենը ցանկացել էր պաշտպանել ինձ՝ հեռացնելով դահլիճից. Մարինա Խաչատրյանը սիրով ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ հաշտվելով նրա հետ
18 Նոյեմբերի 2018 - 17:11
«Երկիր Ծիրանի» կուսակցության արդեն նախկին անդամ և «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Մարինա Խաչատրյանը հայտնի ծեծկռտուքի միջադեպից հետո հաշտվել է սպորտսմեն, դերասան, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդական Գոռ Վարդանյանի հետ:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային
18 Նոյեմբերի 2018 - 17:06
Սույն թվականի նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեան, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ:
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ, Ադրբեջանում գերեվարվածի հարազատները սպասում են Կառավարության ներկայացուցչին
18 Նոյեմբերի 2018 - 17:04
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ. Այս մասին Tert.am-ին ասաց Նոյեմբերյանի տարածաշրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:
Քեթրին Զետա Ջոնսը՝ երկնագույն, խորը դեկոլտեով զգեստով
18 Նոյեմբերի 2018 - 17:02
Դատելով ամեն ինչից տարիքը Քեթրին Զետա Ջոնսի վրա չի ազդում։ Նոր՝ «Ամերիկայի թագուհին» հումորային ժանրի սերիալի պրեմիերայի ժամանակ լրագրողները նրանից աչք չէին կտրում։
Ձորաղբյուրում բախված մեքենաները ջարդոնի են վերածվել
18 Նոյեմբերի 2018 - 16:52
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14352
 
Լրահոս`