Facebook   Twitter
 
ՀԱԿ 3 ակտիվիստների քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀԱԿ 3 ակտիվիստների քրեական հետապնդումը դադարեցվել է

04 Օգոստոսի 2012 - 16:24
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի եւ Վահագն Գեւորգյանի քրեական հետապնդումը դադարեցնել:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, հետապնդումը դադարեցվել է «հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու» հիմքով:

Հիշեցնենք, որ 2011 թ. օգոստոսի 9-ին Երեւանի Տերյան փողոցում ոստիկանների եւ ՀԱԿ երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀԱԿ 7 երիտասարդ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին, հարուցվել էր քրեական գործ: 7 երիտասարդներից 4-ի՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի մասով գործն ուղարկվել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճռով նրանք դատապարտվել էին 6-2 տարվա ազատազրկման:

Իսկ Արեգ Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի եւ Վահագն Գեւորգյանի մասով գործն անջատվել էր առանձին վարույթ, որի նախաքննությունը շարունակվում էր Հատուկ քննչական ծառայությունում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Եթե մենք Կապելո չենք հրավիրելու, ճիշտ քաղաքականություն է ներսից կադր ընտրելը»
19 Հունիսի 2013 - 16:40
«Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի հավաքականի վերջին մրցելույթներին, որոնցից առաջինում հավաքականը Երևանում պարտվել էր Մալթային, իսկ օրեր հետո հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթանակ է տարել Դանիայի նկատմամբ:
«Անպայման պետք է մինիստր ձերբակալվի, որ ասենք բացահայտո՞ւմ…»
19 Հունիսի 2013 - 16:40
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ իշխանությունը փորձում է բացահայտել կնճռոտ խնդիրները` հիշեցնելով ՎՊ-ի զեկույցի շուրջ խորհրդարանական իրարանցումը:
«Փափուկ մսի հետ մի տասը կիլո էլ ոսկոր եք կոխելու մեջը և ասելու եք՝ տարեք, կերեք»
19 Հունիսի 2013 - 16:35
Կառավարությունը մոտ վեց ամիս առաջ մերժեց ՀՅԴ խմբակցության ներկայացրած նվազագույն աշխատավարձերի բարձրացման մասին օրինագիծը:
Սուքիաս Ավետիսյանը` եղբոր ազատման մասին
19 Հունիսի 2013 - 16:28
«Եվ իմ եղբայրը, և ես այդ ինֆորմացիան լրատվամիջոցներից ենք ստացել:
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում
19 Հունիսի 2013 - 16:18
Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն« ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»:
Արմեն Մովսիսյանը հիշեց, թե երբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը
19 Հունիսի 2013 - 16:15
Երկու շաբաթից ավելի է, ինչ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի կարողանում հիշել, թե երբ է կնքվել գազի սակագնի բարձրացման պայմանագիրը:
«Մեկ-երկու շիշ նետելը բան չի նշանակում»
19 Հունիսի 2013 - 16:13
Հունիսի 17-ին «Դինամո»(Թբիլիսի)–«Շիրակ»(Գյումրի) ընկերական հանդիպումից հետո վրացի ֆուտբոլասերները հարձակվել են Հայաստանից ժամանած երկրպագուների վրա:
Human Rights Watch-ը Իլհամ Ալիևից պահանջել է հետևել մարդու իրավունքների պահպանմանը
19 Հունիսի 2013 - 16:08
Human Rights Watch` HRW, իրավապաշտպան կազմակերպությունը Եվրահանձնաժողովի նախագահին կոչ է անում Իլհամ Ալիևից պահանջել հետևել մարդու իրավունքների պահպանմանը:
Աշխատավարձերի համակարգային բարձրացում տեղի է ունենալու 2014 թվականի հունվարի 1-ից
19 Հունիսի 2013 - 16:05
«Բարձրացվելու են մինչև 45 հազար դրամ ստացողների աշխատավարձերը»,- այս պարզաբանումը այսօր ԱԺ–ի արտահերթ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3861
 
Լրահոս`
 
 
 
Սուքիաս Ավետիսյանը` եղբոր ազատման մասին
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
ԱԳ նախարարը կայցելի Ուկրաինա
Միջազգային, Քաղաքական
 
 
 
Օբամա, Պուտին, Օլլանդ` OPO Minsk style
Հասարակություն, Քաղաքական