Facebook   Twitter
 
Ֆուտբոլ. Հայաստանի ազգային հավաքականի կազմը հայտնի է

Ֆուտբոլ. Հայաստանի ազգային հավաքականի կազմը հայտնի է

08 Օգոստոսի 2012 - 12:07
 
Օգոստոսի 13-ից Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը:
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան, «Կուբան», Ռուսաստան
Արաս Օզբիլիս, «Այաքս», Հոլանդիա
Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ Էդգար Մանուչարյանն ու Գևորգ Կասպարովը չեն հրավիրվել վնասվածք ունենալու պատճառով: Վարդան Մինասյանը չի բացառել նաև հավաքականի կազմում նոր ֆուտբոլիտներ ընդգրկելու հնարավորությունը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Եվրոպական առաջնությունների հերթական տուրերից հետո:

Ավելացնենք նաև որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը կկայանա օգոստոսի 14-ին, ժամը 13:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շախմատ. Հայաստանի տարածաշրջանային առաջնությունն ավարտվեց
23 Մայիսի 2013 - 17:19
Ջերմուկում ավարտվեց Հայաստանի 74-րդ առաջնության ընտրական փուլ հանդիսացող երկրի տարածաշրջանային առաջնությունը:
Ֆուտբոլ. Իգուաինը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը
23 Մայիսի 2013 - 14:18
Մադրիդի «Ռեալի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը սկզբունքային համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ, փոխանցում են իտալական լրատվամիջոցները:
Ֆուտբոլ. Հայաստանի Մ19 հավաքականը կմրցի «Ալաշկերտի» հետ
23 Մայիսի 2013 - 13:29
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա ստուգողական հանդիպում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի և Հայաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Ալաշկերտի» միջև:
Ֆուտբոլ. Մխիթարյանը` Ուկրաինայի գավաթակիր (տեսանյութ)
23 Մայիսի 2013 - 12:18
Դոնեցկի «Շախտյորը» դարձավ նաև Ուկրաինայի գավաթի հաղթող:
Ֆուտբոլ. «ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2013» մրցաշարում կայացան 1/16 եզրափակչի հանդիպումները
23 Մայիսի 2013 - 11:56
Մայիսի 21-22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կայացան «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության 1/16 եզրափակչի հանդիպումները:
Ֆուտբոլ. «Ռեալի» ակումբային ավտոբուսը` երթուղային (տեսանյութ)
23 Մայիսի 2013 - 11:46
Մադրիդի «Ռեալի» ակումբային ավտոբուսը մեկ օրով դարձել է երթուղային:
Ֆուտբոլ. Հռոմեական դերբիից առաջ` սոցիալական հոլովակ (տեսանյութ)
23 Մայիսի 2013 - 11:39
Իտալիայում հատուկ տեսահոլովակ են պատրաստել, որով փորձ է արվում մեղմել «Ռոմայի» և «Լացիոյի» երկրպագուների միջև լարվածությունը:
Ֆուտբոլ. Զեեդորֆը հեշտությամբ շրջանցում է մրցակցին (տեսանյութ)
23 Մայիսի 2013 - 11:03
37-ամյա Կլարենս Զեեդորֆը շարունակում է զարմացնել իր հիանալի խաղով:
Ֆուտբոլ. Լուիս Սուարեսը` փայլուն դարպասապահ (տեսանյութ)
22 Մայիսի 2013 - 21:48
«Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ոչ միայն փայլուն է գործում հարձակման գծում, այլ նաև հիանալի դարպասապահ է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 551
 
Լրահոս`
 
 
Maroon 5-ի նոր տեսահոլովակը
Մշակույթ, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 7–8 դրամով
Տնտեսություն, Հասարակություն