Facebook   Twitter
 
Ֆուտբոլ. Իսպանիայի հավաքականի հարձակվողը ցանկանում է փոխել ակումբը

Ֆուտբոլ. Իսպանիայի հավաքականի հարձակվողը ցանկանում է փոխել ակումբը

08 Օգոստոսի 2012 - 13:02
 
«Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, փոխանցում է Goal.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով` «Ատլետիկը» Լյորենտեին առաջարկում էր աշխատավարձ 4,5 մլն եվրոյի չափով, սակայն 27-ամյա հարձակվողը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել: Լյորենտեն իր որոշումը պատճառաբանել է Չեմպիոնների լիգայում խաղալու ցանկությամբ: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2013 թվականին:

Հայտնի է, որ Իսպանիայի հավաքականի անդամի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»: Բիանկոներոները պատրաստ են 20 մլն եվրո վճարել բասկ ֆուտբոլիստի տեղափոխության համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դիկս գոլֆ. Հայաստանում խաղադաշտ կբացվի
24 Մայիսի 2013 - 00:13
2013 թվականի մայիսի 26-ին ժամը 12:30-ին Երևան-Էջմիածին մայրուղուն հարակից` «Զվարթնոց» օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած հատվածում, կկայանա Հայաստանում «Իվանս Դիսկ Գոլֆ Քորս» ֆեդերացիայի կողմից Դիսկ Գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը:
Ֆուտբոլ. Մայիսի 25-ից սկսվում է Հայաստան-Մալթա հանդիպման տոմսերի վաճառքը
23 Մայիսի 2013 - 23:55
2013թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:
Ֆուտբոլ. Հայաստանի Մ17 հավաքականը նվազագույն հաշվով զիջեց «Ալաշկերտին»
23 Մայիսի 2013 - 23:54
Մայիսի 23-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն անցկացրեց առաջին ստուգողական հանդիպումը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում շարունակվող մարզական հավաքի շրջանակներում:
Ֆուտբոլ. Ֆերդինանդը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը «Յունայթեդի» հետ
23 Մայիսի 2013 - 17:53
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն Անգլիայի գործող չեմպիոնների հետ:
Շախմատ. Հայաստանի տարածաշրջանային առաջնությունն ավարտվեց
23 Մայիսի 2013 - 17:19
Ջերմուկում ավարտվեց Հայաստանի 74-րդ առաջնության ընտրական փուլ հանդիսացող երկրի տարածաշրջանային առաջնությունը:
Ֆուտբոլ. Իգուաինը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը
23 Մայիսի 2013 - 14:18
Մադրիդի «Ռեալի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը սկզբունքային համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ, փոխանցում են իտալական լրատվամիջոցները:
Ֆուտբոլ. Հայաստանի Մ19 հավաքականը կմրցի «Ալաշկերտի» հետ
23 Մայիսի 2013 - 13:29
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա ստուգողական հանդիպում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի և Հայաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Ալաշկերտի» միջև:
Ֆուտբոլ. Մխիթարյանը` Ուկրաինայի գավաթակիր (տեսանյութ)
23 Մայիսի 2013 - 12:18
Դոնեցկի «Շախտյորը» դարձավ նաև Ուկրաինայի գավաթի հաղթող:
Ֆուտբոլ. «ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2013» մրցաշարում կայացան 1/16 եզրափակչի հանդիպումները
23 Մայիսի 2013 - 11:56
Մայիսի 21-22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կայացան «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության 1/16 եզրափակչի հանդիպումները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 552
 
Լրահոս`