Facebook   Twitter
 
Գյումրու քաղաքապետը շնորհավորում է հայ մարզիկներին

Գյումրու քաղաքապետը շնորհավորում է հայ մարզիկներին

08 Օգոստոսի 2012 - 16:38
 
Գյուրմու քաղաքապետարանը շնորհավորում է լոնդոնյան օլիմպիադայում հաղթանակած հայ մարզիկներին։
Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում ենք մեր հայրենակիցներին, պանծալի հայորդիներին՝ փառապանծ հաղթանակների կապակցությամբ։

Ուրախություն և բերկրանք ապրեցինք Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերում մեր հայրենակիցների հաջողություններով, մասնավորապես գյումրեցիներ Արսեն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի և ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի հաղթանակներով։

Մեր ցնծությունն առավել մեծ է, քանզի արծաթե ու բրոնզե մեդակալիրներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը Գյումրու քաղաքապետարանի մարզադպրոցների սաներ են։ Յուրաքանչյուր մարզական ստուգատեսից հետո մենք վերլուծում ենք ձեռքբերումներն ու ակնկալիքները։

Հիշողության են գալիս 90-ականների ծանր տարիները , երբ մարզական դարբնոց Գյումրիում գործող մարզադպրոցները ավերված, անմխիթար վիճակում էին, իսկ մարզիկների նոր սերունդ պատրաստելու մասին մտածելն անգամ հերոսություն էր։

1999 թվականից, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարման առաջին իսկ օրերից, շեշտակի փոխվեց վերաբերմունքը մարզական բնագառավառի նկատմամբ։

Քաղաքապետարանի կողմից նախ գնվեցին մարզաբազաներ, ապա հերթականությամբ վերանորոգվեցին տարիներ շարունակ լքված և փաստացի պարապուրդի մեջ հայտնված մարզադպրոցները, այնուհետև սահմանվեցին ամսական պարգևավճարներ Աշխարհի և Եվրոպայի մեդալակիր մարզիկների համար։ Դա նպաստեց նրան, որ երիտասարդ մարզիկները և վաստակաշատ մարզիչները չհեռանան մարզական լավագույն ավանդույթներ և աշխարհահռչակ մարզիկներ կռող քաղաքից։ Բեկումնային աշխատաքնի շնորհիվ Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող սպորտդպրոցների թիվը 5-ից հասավ 17-ի։

Սրանք հայրենական սպորտի փրկության և վերածնման առաջին քայլերն էին։

Դեպի մարզական հաղթարշավ տանող հետագա ճանապարհը գյումրեցի մարզիկների այսօրվա ուղին է։

Վերջին 10 տարիներին նրանց շնորհիվ Հայաստանի օրհներգը հնչել է և դեռ հնչելու է տարբեր երկրներում։

Հայաստանի հավաքականների 65%-ը գյումրեցի մարզիկներն են կազմում, որոնք Գյումրու քաղաքապետարանի մարզդպրոցների սաներն են։

Այս մասին, ցավոք, որևէ պետական ատյանում և ոլորտի պատասխանատուների կողմից երբեք չի բարձրաձայնվել, չի կար—որվել փոխելու վերաբերմունքը մարզական Գյումրուն տրամադրվող պետական հատկացումների հարցում, քանզի մեդալներ բերելու և լավագույն մարզիկներ պատրաստելու գործում Գյումրի քաղաքի մարզադպրոցների ցուցանիշները ամենաբարձր են ՀՀ-ում։

Ավելորդ չէ նշել, որ պետական բյուջեից սպորտին տրամադրվող գումարների 90%-ը հատկացվում է Երևանի մարզադպրոցներին։ Մինչդեռ վերջիններիս ցույց տված մարզական արդյունքները հեռու են անգամ բավարար լինելուց։

Գյումրու քաղաքային բյուջեից սպորտի ոլորտին նպատակաուղղվող գումարը տարեկան կազմում է մոտ 300 մլն.դրամ։ Այս անհամամասնությունների մասին վերլուծությունները թողնում ենք առանց մեկնաբանության։

Եվ ուրեմն ճիշտ ժամանակն է, որ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու պատկան մյուս կառույցները առանձնահատուկ մոտեցում ցուցաբերեն և արդարացիորեն վերանայեն Գյումրու մարզադպորցների նկատմամբ իրենց մոտեցումները, այդպիսով ըստ արժանվույն գնահատելով մեր երկրի անունը բարձր պահող քաղաքն ու նրա մարզիկներին։

Վերստին շնորհավորւմ ենք մեր հայրենակիցներին, մեզ բոլորիս ու պատվախնդիր մեր մարզիկներին այս հաղթանակների կապակցությամբ»։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Յուրի Խաչատուրովի պաշտոնանկության մասին լուրերն անլուրջ են
20 Մայիսի 2013 - 13:00
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրաժարականի վերաբերյալ մամուլում շրջանառող լուրերն անլուրջ է համարում:
Գորիկ Հակոբյանը Րաֆֆի Հովհաննիսյանին. «Դուք ուզում էիք ինձ գործից հանել, հա՞, ժողովրդի հետ» (տեսանյութ)
20 Մայիսի 2013 - 12:58
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազա» հյուրանոցում պատմեց, թե ինչպես է Մայիսի 9-ին հանդիպել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին եւ ինչ են զրուցել.
Քննադատությունը երբեմն եղել է արդարացի, երբեմն՝ պոպուլիզմով լի, սակայն ընդունեք, որ մենք եղել ենք բաց
20 Մայիսի 2013 - 12:54
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության նոր ծրագիրը:
Արմավիրի մարզի 6 գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը. նրանք պահանջում են Սերժ Սարգսյանին
20 Մայիսի 2013 - 12:42
Արմավիրի մարզի 6 գյուղերի բնակիչներ, ովքեր տուժել են կարկտահարությունից, հերթական անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ սպառնալով փակել Արմավիրի մարզ տանող հիմնական ճանապարհահատվածը:
Ինձնից էլ հարցազրույց չվերցնեք
20 Մայիսի 2013 - 12:32
«Այս անգամ ինձ չե՞ք սպասում, ուրեմն ինձնից էլ հարցազրույց չվերցնեք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
ԱԺ-ն այսօր քննարկում է Կառավարության ծրագիրը (ուղիղ միացում)
20 Մայիսի 2013 - 12:23
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան:
Ֆուտբոլ. Հիանալի գոլ` Ա Սերիայից (տեսանյութ)
20 Մայիսի 2013 - 12:13
«Պարմայի» ֆուտբոլիստ Մասիմո Գոբին Ա Սերիայի 2012/2013 մրցաշրջանի վերջին տուրում հիանակի գոլի հեղինակ է դարձել:
Ծառուկյանն ԱԺ-ում է. ԲՀԿ-ն նիստ է հրավիրել
20 Մայիսի 2013 - 12:08
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, Ազգային ժողով է եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Տոնուս»-ից տուժածները` կրկին Կառավարության շենքի առջև
20 Մայիսի 2013 - 11:52
Այս պահին Կառավարության շենքի դիմաց հավաքվել են «Տոնուս» կազմակերպության գործունեությունից տուժած քաղաքացիները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2131
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Ինձնից էլ հարցազրույց չվերցնեք
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
Ծառուկյանն ԱԺ-ում է. ԲՀԿ-ն նիստ է հրավիրել
Հասարակություն, Քաղաքական