Facebook   Twitter
 
Ավտոբուսի ուղևորը վայր է ընկնել ու մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի

Ավտոբուսի ուղևորը վայր է ընկնել ու մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի

08 Օգոստոսի 2012 - 17:30
 
Այսօր` օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրում:
Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում` Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Արշալույս գյուղի հատվածում, «Պազ» մակնիշի 22 48 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Տարոնիկ գյուղ ձախ շրջադարձի ժամանակ չփակելով ավտոմեքենայի դուռը` պատճառ է հանդիսացել, որ 45-ամյա Մարինե Միրաբյանը վայր ընկնի ավտոմեքենայից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վարորդը, թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Գ. Շամշյանը հայտնում է, որ 1 ժամ անց Մ. Միրաբյանը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մհեր Հակոբյանը:

Տեղում էր նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խումբը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ ձեռնարկված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում ՃՈ աշխատակիցներն ու Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ վարորդը եղել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 56-ամյա Գրիշա Մարտիրոսյանը: Վերջինս բերման է ենթարկվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է նույն բաժնի հատուկ պահպանման տարածք:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Շերիֆ» մականունով նախկին ոստիկանը փորձել է արվեստի գործեր դուրս հանել Հայաստանից
19 Մայիսի 2013 - 21:41
Կարեն Բաբայանը, ով «Զվաթնոց» օդանավակայանի անվտանգության պետն է, և նախկինում զբաղեցնում էր Ոստիկանության Զվարթնոցի գծային բաժանմունքի պետի պարշտոնը, և հայտնի է Շերիֆ մականունով, քիչ առաջ փորձ է կատարել Հայաստանից դուրս տանել արվեստի բացառիկ գործեր:
Աննա Վյալիցինան` անկեղծ ֆոտոշարքով (լուսանկարներ)
19 Մայիսի 2013 - 21:28
Ռուսաստանցի մոդել Աննա Վյալիցինան հայտնվել է GQ Mexico ամսագրի շապիկին:
Փրկարարներն ապամոնտաժել են բետոնե սալիկները
19 Մայիսի 2013 - 20:18
Մայիսի 18-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 11 շենքի 16-րդ բնակարանի պատշգամբից առկա է բետոնե սալիկների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավտոմեքենան ջրածածկվել է, անձրևաջրերը լցվել են նկուղային խանութ
19 Մայիսի 2013 - 20:01
Մայիսի 19-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ավտոմեքենան ջրածածկվել է. քաղաքացին արգելափակվել է ներսում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցեց «Թանգարանների գիշեր» միջոցառմանը
19 Մայիսի 2013 - 19:54
Մայիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններն առաջին անգամ մասնակցեցին «Թանգարանների գիշեր» միջոցառմանը:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լուիզ Մանուկյան-Սիմոնին
19 Մայիսի 2013 - 19:51
Նախագահ Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորել է ազգային բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ և մաղթել առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք:
Կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը
19 Մայիսի 2013 - 19:49
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
Վաղը Հայնյուզ մամուլի ակումբի հյուրն է Վարդան Մելիքյանը
19 Մայիսի 2013 - 14:51
Վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 11-ին <<Հայնյուզ>> մամուլի ակումբի հյուրն է մեր երկրում բարեգործական հիմունքներով անտառտնկման աշխատանքներ իրականացնող Armenia tree project ընկերության Հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2907
 
Լրահոս`