Facebook   Twitter
 
ՊՆ-ն բարձրակարգ ձևով կխրախուսի եռյակ ունեցած զինվորականի ընտանիքին

ՊՆ-ն բարձրակարգ ձևով կխրախուսի եռյակ ունեցած զինվորականի ընտանիքին

08 Օգոստոսի 2012 - 17:50
 
Երեկ Panorama.am-ը լուր էր հրապարակել այն մասին, որ Շենգավիթ բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ երկու տղա, մեկ աղջիկ: Երեխաների հայրը ՀՀ ՊՆ համար N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հարություն Մնացականյանն է:
«Փաստինֆո» գործակալության թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ արտոնություններից կարող է օգտվել հայրենիքին երեք երեխա պարգևած զինվորականի ընտանիքը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է 50 հազար դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ: Ուստի փոխգնդապետ Հարություն Մնացականյանի ընտանիքը առաջին և երկրորդ երեխաների համար պետք է ստանա 50 հազարական դրամ, իսկ երրորդ երեխայի համար` 430 հազար դրամ: Գումարը ստանալու համար ընտանիքը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին, որտեղ էլ նրանց կտեղեկացնեն, թե ինչ ժամանակահատվածում ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն և երբ կարող են ստանալ միանվագ նպաստը:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ հատուկ օրենք, որը կպարտավորեցնի ՊՆ-ին ինչ-որ գումար հատկացնել եռյակ երեխա ունեցող զինվորականի ընտանիքին, չկա, բայց որոշակի արտոնություններ կտրվեն. «Երեխաների հայրը կարող է օգտվել օրինակ բնակարանի հերթագրման որոշակի առաջմղման արտոնությունից կամ ծառայողական որոշակի արտոնություններից… Ճիշտ է հատուկ օրենք չկա, բայց պաշտպանության նախարարն իր կողմից որոշակի օգնություն կհատկացնի զինվորականի ընտանիքին: Մենք մեր զինծառայողին նման դեպքերում բարձրակարգ ձևով ենք խրախուսում, քանի որ նա հայրենիքին երեք երեխա է պարգևել»,- նշել է ՊՆ խոսնակը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ի՞նչ է, ՀՀ կառավարությունը Ռուսաստանի կամ «ՀայՌուսգազարդ»-ի մամլո խոսնա՞կն է»
21 Մայիսի 2013 - 12:30
«Չպետք է խառնել տնտեսական և քաղաքական մոտեցումները:
Ուղիղ հեռարձակում ԱԺ-ից
21 Մայիսի 2013 - 12:28
Ձեռքը մսաղացում թողած 3-ամյա փոքրիկի վիճակը կայուն ծանր է. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
21 Մայիսի 2013 - 12:16
Երեկ` մայիսի 21-ին, ձեռքը մսաղացի մեջ թողած երեքամյա երեխան ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ծանր հիվանդությունը սպառնում է երեխայի տեսողությանը (տեսանյութ)
21 Մայիսի 2013 - 12:13
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունն ահազանգում է, որ 3 տարեկան Իգոր Զաքիյանին տեսողության կորստի վտանգ է սպառնում․ նրա մեկ աչքը արդեն չի տեսնում, իսկ երկրորդը գնալով կուրանում է:
Վարչապետն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին
21 Մայիսի 2013 - 12:12
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրիին:
Եհովայի վկաների 31 անդամներ բանտերում են՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսավելու համար. Պետդեպի զեկույց
21 Մայիսի 2013 - 12:10
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրոնական ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը:
Գյուղացուն ոչ թե սերմով ու պարարտանյութով պետք է օժանդակել, այլ՝ գումարով
21 Մայիսի 2013 - 12:02
Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ օրեր առաջ տեղացած կարկուտի հետևանքով գյուղացուն հասցվել է 35-40 մլն դոլարի վնաս, իսկ վնասված այգիների չափը հասնում է 17 հազար հեկտարի:
Դավիթ Սարգսյանը չի կրճատել մամուլի բաժանորդագրությունը
21 Մայիսի 2013 - 11:32
Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է պարզաբանում` Դավիթ Սարգսյանի կարգադրության մասին մամուլում հայտնված տեղեկությունների վերաբերյալ:
«Այո´, մեզ ծեծի են ենթարկել»,-ասում է սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հայրը (տեսանյութ)
21 Մայիսի 2013 - 11:20
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, սպանված զինծառայող 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հարազատներին ծեծի են ենթարկել զինվորի թաղման օրը, երբ նրան փորձում էին տեղափոխել մայրաքաղաք՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց` բողոքի ցույցի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2921
 
Լրահոս`
 
Ուղիղ հեռարձակում ԱԺ-ից
Հասարակություն, Քաղաքական