Նոր մանրամասներ Միշա Քալանթարյանի ինքնասպանության վերաբերյալ18 Օգոստոսի 2012 - 14:50
Ինքնասպանություն գործած գործարար Միշա Քալանթարյանի դիակի արտաքին զննությամբ ստորին ծնոտի ստոր կզակային և գլխի աջ ճակատային շրջաններում հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ:
Ըստ «Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների, Միշա Քալանթարյանի ինքնասպանության վերաբերյալ ոստիկանության բաժնում առաջին ահազանգը ստացվել է 2012թ. օգոստոսի 17-ին ժամը 22:45-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան առաջին հարկի ննջասենյակներից մեկում հայտնաբերել է Միշա Հայրոյի Քալանթարյանի /ծնված 1942թ./ դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դիակի ոտքերի մոտ` հատակին, հայտնաբերվել է ՏՏ տեսակի ատրճանակ, որի փամփշտոցում հայտնաբերվել է կրակված մեկ պարկուճ, որը կրակոցից հետո դուրս չի շպրտվել, իսկ պահունակում` 6 փամփուշտ:
Ինչպես արդեն հաղորդել է «Փաստինֆո» գործակալությունը, դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում օգոստոսի 18-ի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով` համապատասխանաբար ինքնասպանության հասցնելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔրՕր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ( Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): HayNews.am 18 Մայիսի 2013 - 13:10
Պաշտոնական Տոկիոն հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի արևելյան ափերից Ճապոնական ծովի ուղղությամբ երեք բալլիստական հրթիռ է արձակվել:
18 Մայիսի 2013 - 13:02
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ։
18 Մայիսի 2013 - 13:01
Time ամսագրի հերթական համարի հերոսուհին դարձել է Անջելին Ջոլին:
18 Մայիսի 2013 - 13:00
Վրաստանի հետ Ադրբեջանի սահմանում՝ Բալականի շրջանում, երկրաշարժ է տեղի ունեցել:
18 Մայիսի 2013 - 12:58
Երեկ 74 տարեկանում մահացել է երգիչ Արթուր Իսպիրյանի հայրը` ոստիկանության գնդապետ Դավիթ Իսպիրյանը:
18 Մայիսի 2013 - 12:50
Ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա մի տղամարդու, ով Կանի կինոփառատոնի ժամանակ երկու անգամ օդ է կրակել ազդանշանային ատրճանակից:
18 Մայիսի 2013 - 12:43
Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան:
18 Մայիսի 2013 - 12:41
Գյումրեցի ազատամարտիկ, 3-րդ կարգի հաշմանդամ Մկրտիչ Բաղդասարյանը պատրաստվում է առաջիկայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հանձնել զինվորական իր համազգեստը եվ մարտական բոլոր շքանշանները՝ այդպիսով իր բողոքը հայտնելով երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի, իշխանությունների անտարբեր վերաբերմունքի դեմ:
18 Մայիսի 2013 - 12:30
Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ՝ հանդիպելու նրանց հետ:
|
Լրահոս`
Անջելինա Ջոլին` Time ամսագրի շապիկին (լուսանկար)
Հասարակություն
Ադրբեջանի և Վրաստանի սահմանում երկրաշարժ է տեղի ունեցել
Միջազգային, Հասարակություն
Մահացել է Արթուր Իսպիրյանի հայրը
Հասարակություն
Ձերբակալված է Կաննի կինոփառատոնի հրաձգության հեղինակը
Հասարակություն
«Լֆիկներից, Գագոներից ու չիդեմ ումից ինչո՞վ ենք պակաս»
Հասարակություն
Սեյրան Օհանյանը գնում է սպանված զինվորի ծնողներին ընդառաջ
Հասարակություն
«Զվարճալի պատմություն գաղջ մթնոլորտը կոտրելու համար»
Միջազգային, Հասարակություն
Բակո Սահակյանը և Շավարշ Քոչարյանը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Հասարակություն, Քաղաքական
Ադրբեջանում ավտոպատահարի հետևանքով 5 զինծառայող է մահացել
Միջազգային, Հասարակություն
Խոշոր ավտովթարի վայրում հայտնաբերվել է առևանգված ավտոմեքենան
Հասարակություն |








