Facebook   Twitter
 
Ադրբեջանցի մարզիկը  պետության  կողմից   հատուկ     պարգևների է արժանանում  հային  հաղթելու   համար. Արսեն  Ջուլֆալակյան

Ադրբեջանցի մարզիկը պետության կողմից հատուկ պարգևների է արժանանում հային հաղթելու համար. Արսեն Ջուլֆալակյան

18 Օգոստոսի 2012 - 15:09
 
Յուրաքանչյուր մարզիկ, երբ որևէ մրցաշարի է մեկնում ,իր թիկունքում պիտի ունենա սպորտային որոշակի կենսագրություն :
Հայ մարզիկները Լոնդոն են մեկնել սպորտային հարուստ պատմությամբ ու տարբեր կարգի մեդալներով և որ ամենակարևորն է առանց առողջական խնդիրների և գերազանց մարզավիճակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է օլիմպիական փոխչեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Վերլուծելով իր գոտեմարտը, Ջուլֆալակյանն անկեղծանում է, թե ռուս մարզիկի «յուղած» մարմինը չէր ոսկե մեդալ չնվաճելու միակ և գլխավոր պատճառը.«Գնում էինք մեդալի համար պայքարելու, և բնականաբար ցանկալի էր ոսկե մեդալ նվաճել: Եզրափակիչում ինչ-որ տեղ անհաջող ստացվեց, ինչ-որ տեղ ես վրիպեցի, չեմ կարող կոնկրետ պատճառ ասել, առաջին մրցափուլում պետք է միավոր չզիջեի, երկրորդում շատ լավ բռնվածք կար, որ թողեցի՝ հակառակորդը ոտքի կանգնեց: Այսօր ունենք այն, ինչ ունենք, այլևս հետ չես բերի, շատ ուրախ եմ, որ արժանացել եմ օլիմպիական արծաթե մեդալի, առավել ևս, որ Հայաստանում 16 տարի չէր եղել: Ավելի ուշ գիտակցեցի, թե ինչպիսի լուրջ հակառակորդների եմ հաղթել: Ճիշտ է հակառակորդիս «յուղած» մարմինը ինչ-որ տեղ խանգարեց և դժվարացրեց որոշ հնարքների կատարումը, բայց կարող էի հաղթել»:

Վերջին մտքի համատեքստում, Արսեն Ջուլֆալակյանը նկատում է, թե «յուղած» մարմնով մրցագորգում հայտնվելը դարձել է մի տեսակ օրինաչափություն. վերջերս շատերն են այդ հնարքին դիմում, բայց ինքը մտածելու բան չունեմ, իրենք յուղ են մարմնին քսում իրենից պաշտպանվելու համար, իսկ մրցավարները դրա վրա աչք են փակում: Մասնավորապես` թուրք մարզիկներն ի սկզբանե «յուղած» մարմնով են պարապում, այդպես էլ մրցաշարերի են մասնակցում: Անդրադառնալով ադրբեջանցի ըմբիշի հետ գոտեմարտին, օլիմպիական փոխչեմպիոնը նկատեց, թե իր համար կաևոր չէր, թե ով է մրցակիցը, կարևորն այն էր, որ հաղթանակած դուրս գար: Արսեն Ջուլֆալակյանն առհասարակ խորհուրդ է տալիս մարզիկներին ճակատագրական պահին, առհասարակ, ոչ մի բանի մասին չմտածել, թե ինչքան գումար է ստանալու, ինչ ազգի ներկայացուցիչ է հակառակորդը.«Բնական է, որ եթե անգամ ես հաշվի չառնեի, թե ում հետ եմ մրցում, իմ հայրենակիցները պետք է ակնկալիք ունենային, բայց ասեմ, որ ադրբեջանցի ըմբիշը հաղթել էր մի քանի չեմպիոնների, ես փորձեցի լարվածությունից ինձ ազատել ու մտածել հաղթանակի մասին: Ես հոգեբանորեն պատրաստված էի»:

Ի դեպ, Արսեն Ջուլֆալակյանը հենց ադրբեջանցի ըմբիշից տեղեկացել է, որ Ադրբեջանում հատուկ պարգև է սահմանված` հային հաղթելու համար .«Բացի նախատեսվածից, մարզիկը մեծ պարգևների է արժանանում սեփական պետության կողմից հային հաղթելու համար, եթե անգամ, նա վերջնական արդյունքում պարտված դուրս գա և վերադառնա առանց մեդալի »,- նշեց ըմբիշը: Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչն էլ որպես լրացում, հիշեցրեց, որ Իլհամ Ալիևը երբ պարզել է, որ Արսենը Լևոն Ջուլֆալակյանի տղան է, որ նա ունի նվաճած մեդալներ, որ ադրբեջանցին հաղթելու հնարավորություններ չունի` կանչել է իր վարորդին և թիկնապահներին ու հեռացել դահլիճից: Խոսելով Արսենի և մյուս մարզիկների հետագա անելիքներից , Սամվել Գևորգյանը վստահեցրեց, որ մեդալի չարժանացած ըմբիշները չեն լքի հավաքականը և հաջորդ օլիմպիական խաղերից անպայման ոսկե մեդալներով են վերադառանալու.«Շատ դժվար էր ոսկին ձեռքներիցս բաց թողնելը, բայց ուրախ ենք, որ մեդալ ենք բերել, որ գույնի էլ լինի: Օլիմպիական խաղերում հաղթելու գրավական է հոգեբանական գործոնը: Բացի ֆիզիկական պատրաստվածությունը, հոգեբանական մեծ ուժի շնորհիվ է հնարավոր մեդալներ բերել»,- նշեց Սամվել Գևորգյանը` կես կատակ, կես լուրջ լրացնելով, թե մի կողմից լավ է, որ Արսենը արծաթ նվաճեց` սպորտը շուտ չի թողնի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իրինա Քոչարյանը քաղաքապետարանի փոխարեն նախընտրում է ԱԺ-ն
21 Մայիսի 2013 - 23:15
Օրերս Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ ընտրված Իրինա Քոչարյանին, ով Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրն է, այսօր «Առաջին լրատվական»-ի թղթակիցը հանդիպեց ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետների սենյակում:
Մուրացանի անվան մանկական հիվանդանոցում բարձիթողի իրավիճակ է
21 Մայիսի 2013 - 22:46
Այսօր shamshyan.com-ի թղթակցի հետ կապ հաստատեց Արթուր Գրիգորյանն և հայտնեց, որ իր 2.5 ամսական երեխան արդեն 12 օր շարունակ բուժում է ստանում Մուրացանի անվան մանկական հիվանդանոցում և 4 անգամ ռենտգենային հետազոտություն է անցել:
Ֆուտբոլ. Հայաստանի Մ17 հավաքականը պարտվեց Հունգարիային
21 Մայիսի 2013 - 22:10
Մայիսի 21-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը Հունգարիայում մեկնարկած ընկերական մրցաշարի շրջանակներում:
Ֆուտբոլ. Հայաստան-Իսլանդիա հանդիպումը` «Հրազդան» մարզադաշտում
21 Մայիսի 2013 - 22:07
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է մինչև 21 տարեկանների հավաքականի նախապատրաստական ծրագիրը:
ՀԱԿ-ի՝ ՀՀԿ-ի մասին պաշտոնական գնահատականը
21 Մայիսի 2013 - 21:59
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վթարի է ենթարկվել վարչապետին ուղեկցող ավտոմեքենան
21 Մայիսի 2013 - 21:53
Քիչ առաջ Նոր Նորքի վարչական շրջանում, Գայի պողոտայում վթարի է ենթարկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը:
Հարազատին կորցնելուց հետո առաջացած սթրեսը կարող է նպաստել կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը
21 Մայիսի 2013 - 20:05
Երկար ժամանակ է գիտնականները խոսում են քաղցկեղի որոշ ձևերի` մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղի և սթրեսների կապի մասին, սակայն համապատասխան ուսումնասիրությունները հակասական արդյունքներ են տվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3462
 
Լրահոս`
 
 
 
«Եկել եմ, հարցեր տվեք» (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
 
ՀԱԿ-ի՝ ՀՀԿ-ի մասին պաշտոնական գնահատականը
Հասարակություն, Քաղաքական