Կաթողիկոսը ցավակցել է Եթովպիայի պատրիարքի մահվան կապակցությամբ18 Օգոստոսի 2012 - 15:37
Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգեւորականությանը եւ եթովպացի քրիստոնյաներին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Աբունա Պաուլոս Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է.
«Երջանկահիշտակ Աբունա Պաուլոս Պատրիարքը մեծ եռանդով ու նվիրվածությամբ երկու տասնամյակ հովվեց Եթովպիայի ուղղափառ հավատացյալներին: Նրա ջանքերի շնորհիվ Եթովպական Եկեղեցին զգալի առաջընթաց արձանագրեց եթովպացի քրիստոնյաների հոգեւոր կյանքի վերանորոգման ու զարգացման գործում եւ մեծ ներդրում ունեցավ միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններում: Եթովպիայի Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները լավագույնս արտահայտվել են բազմաթիվ պաշտոնական այցելությունների ու քննարկումների ժամանակ: Մեր անձնական հանդիպումների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել նրա քրիստոնեական խորը սիրուն եւ բարեպաշտությանը: ... Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, եւ թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգեւի Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին»: Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը: HayNews.am 19 Հունիսի 2013 - 00:03
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խուլիգանության՝ 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 7 դեպք։
18 Հունիսի 2013 - 23:39
Հունիսի 18-19-ը Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն, դեսպան Ուիլյամ Լեյսի Սվինգի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ժնևում մասնակցում է «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության (ՄՄԵ)» շրջանակներում կայացող Սփյուռքի նախարարների համաժողովին:
18 Հունիսի 2013 - 23:21
Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում:
18 Հունիսի 2013 - 22:45
Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ու Գյումրու ոստիկանությունում:
18 Հունիսի 2013 - 22:29
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով այցելել է Շիրակի մարզ, ուր մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ եղել է Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջանների չորս համայքներում ու տեղում ծանոթացել այն աշխատանքի հետ, որն իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի միջոցով: Գյուղնախարարությունից հիշեցնում են, որ վարկային այս փաթեթը մշակվել է ՀԲ-ի փորձագետների հետ համատեղ, դրա նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքների առավել մրցունակ ու կայուն համակարգերի կայացմանը:
18 Հունիսի 2013 - 21:51
Դերասան Սարգիս Գրիգորյանն իր հանդիսատեսին ծանոթ է «Անծանոթը» հեռուստասերիալից: ArmStar.am-ը փորձեզ պարզել, թե ինչ պլաններ ունի դերասանը մոտ ապագայի հետ կապված:
18 Հունիսի 2013 - 21:34
Այսօր հանրապետությունում անցկացվեց «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը: ԵՊՀ-ի քննակենտրոնում 278 դիմորդներից մասնակցեց 261-ը: «Առաջին լրատվական»-ի՝ քննակենտրոնում գտնվելու պահին երկու դիմորդներ խիստ նկատողություն ստացան, երրորդը սուր գլխացավի պատճառով հանձնեց թեստը և լացակումած դուրս եկավ քննասենյակից:
18 Հունիսի 2013 - 20:56
Վերջին ժամանակներում մեծ տարածում են գտել ակումբային ներկայացումները: Արտիստներից ոմանք իրենց նախապատվությունը տալիս են ինտերակտիվ զրույց-ներկայացումներին` ակնկալելով հանդիսատեսի պատասխաններն ու մասնակցությունը ներկայացմանը:
18 Հունիսի 2013 - 20:05
Այսօր կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը, սակայն նշանակված ժամից մոտ 40 րոպե ուշացումով:
|
Լրահոս`
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Հասարակություն
Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Ժնևում կայացող Սփյուռքի նախարարների համաժողովին
Հասարակություն, Քաղաքական
Ամառային արևադարձ. հունիսի 21-ը՝ տարվա ամենաերկար օր
Հասարակություն
Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց նաև ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբորը
Հասարակություն, Քաղաքական
Գյուղնախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
Տնտեսություն, Հասարակություն
Դերասան Սարգիս Գրիգորյանն այլևս հանդես չի գա «կիսաորակյալ» սերիալներում
Մշակույթ, Հասարակություն
Լալա Մնացականյան. «Ա~խ, այս անտանելի հայերը»
Մշակույթ, Հասարակություն
Գյումրու ավագանու անդամները ներկա չէին նիստին. կամ բոյկոտ էր, կամ գրիպն էր մեղավոր (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական
Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանաային գոտում
Հասարակություն
Ջհանգիրյանի ներկայացուցիչն ուզում էր մեղքը լրագրողի վրա գցել
Հասարակություն, Քաղաքական
Երջանկություն արտահայտող լավագույն լուսանկարները
Հասարակություն
«Ես հո՞ւրի ջրգընում, հընգընում մեյդան գեներալի ելույթից հետո»
Հասարակություն, Քաղաքական
«ԼՂՀ-ի շուրջ հակամարտող կողմերը շարունակում են ձգտել միակողմանի ելքի». ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական |







