Եզդիներին ստիպողաբար որպես քուրդ են գրանցում, որպեսզի իրավունքներից չզրկվեն. Սաիդ Ավդալյան18 Օգոստոսի 2012 - 15:55
Այսօր Հյուսիսային Իրաքում ազգային հողի վրա ցեղասպանություն է իրականացվում եզդիների նկատմամբ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը:
Նա նշեց, որ Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո քրդերի կողմից սկսվեցին հալածանքներ եզդիների նկատմամբ, որոնք շարունակվում են մինչև օրս. «Այդ գործողությունները միջազգային հանրության և գերտերությունների կողմից ոչ մի արձագանք չեն գտնում»: Ըստ Սաիդ Ավդալյանի` Հյուսիսային Իրաքում 1,5-2 մլն եզդի է ապրում և այստեղ քրդերը իրենց Քուրդիստան պետությունն են ուզում ստեղծել և ստիպողաբար, զենքի ուժով եզդիներին որպես քուրդ են գրանցում: «Իրաքի եզդիների իրավունքները ոտնահարվում են ցանկացած պատեհ առիթով: 2003թ. ապրիլի 22-ին քրդերը Իրաքի Մասուլեն քաղաքում աշխատանքի մեկնող 24 ազգությամբ եզդիների իջեցնում են երթուղայինից և ազգային կրոնական պատկանելության համար գնդակահարում: 2007թ. օգոստոսի 14-ին և 15-ին Մուսուլ քաղաքում տեղի է ունեցել 4 բենզատար ավտոմեքենաների պայթեցում քրդական խմբավորումների կողմից, որոնց արդյունքում ավերվել է եզդիական 2 գյուղ, 1000-ից ավելի եզդիներ են սպանվել: 2011թ դեկտեմբերի 2-ին հարձակման է ենթարկվել Իրաքի եզդիներին ու ասորիներին պատկանող մշակութային կենտրոններ, հաստատություններ: 2012թ հունիսի 10-ին Սինջար լեռան հյուսիսային կողմում քրդերը մի քանի անգամ կրակ են բացել և սպանել են ազգությամբ եզդի երիտասարդի»,-նշեց Սաիդ Ավդալյանը: Բանախոսի տեղեկացմամբ՝ Իրաքյան սահմանադրությամբ եզդիները դատարանում իրավունք չունեն որպես վկա կամ հայցվոր հանդես գալ. «Նրանք կարող են լինել միայն ամբաստանյալի դերում: Եզդիները զրկված են աշխատելու, սեփականության իրավունքից: Այնտեղ եզդիներին ստիպողաբար որպես քուրդ են գրանցում, որպեսզի վերոնշյալ իրավունքներից չզրկվեն>>: Դրա պատճառն, ըստ Սաիդ Ավդալյանի, այն է, որ եզդիները Ղուրանի վրա չեն երդվել եւ նմանատիպ քաղաքականությունը հովանավորվում է մի շարք արևմտյան ուժերի` Ամերիկայի, Իսրայելի, Քուրդիստանի ղեկավարության կողմից: Սայիդ Ավդալյանի տեղեկացմամբ` Եզդիական համայնքի անդամները դիմել են ՀՀ կառավարությանը, ԱԺ-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ճանաչելու համար Իրաքում եզդիների ցեղասպանության փաստը. «Գիտությունների ազգային ակադեմիան կառավարության խորհրդով հետազոտություններ անցկացրեց և ընդունվեց եզդիների ցեղասպանությունը»: Ասուլիսին ներկա էր նաև «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Թամոյանը, ով նշեց որ Հայաստանի քրդական մշակույթը, գրականությունը այդ ամենը եզդիական է. «Խորհրդային միությունում տաբու էր դրված եզդի անվանման վրա: Եթե գրականություն, հոդվածներ էին տպագրում, ստիպված մարդիկ գրանցում էին որպես քուրդ և գրքերում ներկայացված եզդիական ավանդույթները` որպես քրդական էին ներկայացվում»: Նա նշեց, որ Հայաստանում գրանցված 60000 եզդիներից ոչ ոք իրեն չի ճանաչում որպես քուրդ եզդի. «Գրանցված են 1500 քրդեր, որոնց հիմնական մասը եզդիներ են: Եզդիների այն չնչին տոկոսը, ովքեր իրենց քուրդ են համարում արդեն գրանցվել են որպես քուրդ»: Նա նշեց նաև, որ Եզդիները և քրդերը տարբեր ազգություններ են. «Նրանք չունեն ոչ մի նմանություն, բացի քրդերի մի մասի հետլեզվական նմանությունից»: HayNews.am 22 Մայիսի 2013 - 18:42
Հոլանդական հեռուստատեսության ուղիղ եթերում հաղորդավարը կրծքի կաթ է փորձել:
22 Մայիսի 2013 - 18:38
Այսօր՝ մայիսի 22-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Կոտայքի մարզում ուժեղացված ծառայություն կատարելու ժամանակ կանգնեցրել են 33-ամյա Արտակ Կոլյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան։
22 Մայիսի 2013 - 18:32
Երգչուհի Սիլվա Հակոբյանի տեսահոլովակներն այսուհետև կցուցադրվեն PMC հեռուստաալիքով, որը հեռարձակվում է Եվրոպայում, ԱՄՆ-ում, արաբական երկրներում:
22 Մայիսի 2013 - 18:26
Կամայական եւ անհիմն կրճատումներ ու վախի մթնոլորտ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչությունում...
22 Մայիսի 2013 - 18:22
27-ամյա չեչեն Իբրագիմ Տոդաշևը մայիսի 22-ին Օրլանդո քաղաքի բնակելի շենքի բնակարաններից մեկում գնդակահարվել է Հետաքննություների դաշնային բյուրոյի գործակալի կողմից:
22 Մայիսի 2013 - 18:10
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին Փակ շուկայի շինարարության վերաբերյալ։
22 Մայիսի 2013 - 18:03
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
|
Լրահոս`
«Ռեինկառնացիա» եւ. 3.33 նոր «Վերադարձ»-ը
Մշակույթ, Հասարակություն
Հաղորդավարն ուղիղ եթերում կրծքի կաթ է փորձել (տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն
Սիլվա Հակոբյանին արված անակնկալ առաջարկությունն ու նրա երազանքի իրականացումը
Մշակույթ, Հասարակություն
«Ինձ ազատեց հարկայինից՝ սիրուհու պատճառով»
Հասարակություն, Քաղաքական
ԱՄՆ-ի Հետաքննություների դաշնային բյուրոյի աշխատակիցը սպանել է Ցառնաևի չեչն ընկերոջը
Միջազգային, Հասարակություն
«Ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք»
Հասարակություն, Քաղաքական
Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում Փակ շուկան ապօրինի կառուցապատողի դեմ
Հասարակություն, Քաղաքական
Ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան
Հասարակություն
Դոլարն էժանանում է
Տնտեսություն, Հասարակություն
Ո՞ր գործարարները կլքեն հայրենիքը (տեսանույթ)
Հասարակություն, Քաղաքական
Մարգարայի ջրանցքում տղամարդ է ջրահեղձվել
Հասարակություն
Կադիրովը հայտարարել է, որ Սթիվեն Սիգալը համարյա չեչեն է
Միջազգային, Հասարակություն
Ես Սեդրակ Աճեմյանի հետ ոչ բիզնես ունեմ, ոչ մտադիր եմ բիզնես անել
Հասարակություն, Քաղաքական
«Հետքերով որբերի հայոց». Հայաստանում են Ռոքֆելերի արխիվները
Հասարակություն
Ի վերջո, ամենքս նույն հող ու ջրից ենք
Հասարակություն, Քաղաքական
Վանաձորում ակցիա է անցկացվել գազի գնի թանկացման դեմ
Տնտեսություն, Հասարակություն |








