ԱՄՆ-ում կցուցադրվի հայ ընտանիքի մասին պատմող «Ռաֆայէլ Քեռիս» ֆիլմը18 Օգոստոսի 2012 - 16:15
«Ռաֆայէլ Քեռիս» ֆիլմը, որուն կեդրոնական կերպարը հիմնուած է լոս-անճելըսահայ ծանօթ բեմադրիչ եւ դերասան Վահիկ Փիրհամզէյի ստեղծած կերպարին վրայ, պիտի ցուցադրուի Լոս Անճելըսի, Նիւ Եորքի, Ֆրեզնոյի, Թորոնթոյի եւ շարք մը այլ քաղաքներու մէջ Սեպտեմբեր 21էն սկսեալ:
Առաջին անգամ ըլլալով Հոլիվուտի մէջ պատրաստուած կատակերգական ֆիլմի մը կեդրոնական կերպարը հայ մըն է, իսկ ֆիլմը գեղեցիկ երկխօսութիւն մը կը ստեղծէ հայկական եւ ամերիկեան մշակոյթներուն միջեւ:
Ֆիլմին կեդրոնական կերպարը կը մարմնաւորէ նոյնինքն Փիրհամզէյ, իսկ մնացեալ կերպարները կը մարմնաւորեն ամերիկացի հանրածանօթ դերասաններ, ինչպիսիք են՝ Միսսի Փայլ (The Artist), Ճան Մայքըլ Հիկինզ (Yes Man), Ռէյչըլ Պլանչարդ (Road Trip) եւ ուրիշներ: Փիրհամզէյ, որ տասնեակ անգամներ բեմ բարձրացած է Ռաֆայէլ քեռիի կերպարով, կը բացատրէ, թէ պատմութիւնը կը դառնայ ամերիկացի ընտանիքի մը շուրջ, որ ընտանեկան լուրջ տագնապի մը մէջ է եւ պատկերասփիւռի յայտագիրի մը միջոցաւ պէտք է բնակութեան համար տուն հրաւիրէ տարեց հայ մը (Ռաֆայէլ քեռին), որ միայն մէկ շաբաթ ունի ընտանիքը փրկելու: Առաջին տեսարանէն մինչեւ վերջին տեսարանը, ֆիլմը կը պահէ իր «հիւմըր»ն ու թեթեւութիւնը, եւ Ռաֆայէլ քեռիի կերպարին տարիներու փորձառութիւնն ու փողոցի իմաստութիւնը համամարդկային գրաւիչ խորք մը կու տան գործին՝ պատճառ դառնալով, որ փոքրամասնութեան մը պատկանող անձը նոյնութիւն մը գտնէ կեդրոնական կերպարին հետ: Բեմադրիչը՝ Մարք Ֆուսքօ, որ նախապէս զանազան առիթներով աշխատած է Սփիլպըրկի հետ, կը յայտնէ, թէ Միացեալ Նահանգներ գաղթականներէ բաղկացած երկիր մը ըլլալով՝ «բոլորս ալ ճանչցած ենք Ռաֆայէլ քեռի մը մեր կեանքերուն մէջ, եւ հաւանաբար նոյնիսկ իրենցմէ սորված ենք: Այս պարագային՝ այդ մարդը հայ մըն է եւ իր ներկայութիւնը դրական դեր կը խաղայ ընտանիքի մը պահպանման մէջ»: «Կասկած չունենք, որ մեր գաղութը պիտի քաջալերէ էս ֆիլմը՝ իր ներկայութիւնը ցոյց տալով, որովհետեւ սա կարեւոր երեւոյթ է ոչ միայն մեզ համար, այլ՝ Հոլիվուտի ֆիլմի ճարտարարուեստին փաստելու համար, թէ հայերի հետ գործ ունենալը դրական փորձառութիւն մըն է լինելու՝ բոլոր անկիւններից դիտուած», կ՛ըսէ Փիրհամզէյ: Յաւելեալ տեղեկութիւններու համար, կարելի է դիմել հետեւեալ հասցէին. myunclerafael@yahoo.com, կամ այցելել www.myunclerafael.com կայքը: Աղբյուր՝ Asbarez.com HayNews.am 20 Մայիսի 2013 - 20:00
Իրանում ազատ են արձակվել Ադրբեջանի քաղաքացիներ Խալիդա Խալիդը և Շամխալ Հուսեյնովը:
20 Մայիսի 2013 - 19:10
ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի գնահատմամբ` Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Դորիանս խումբը ներկայացել է լավագույնս:
20 Մայիսի 2013 - 18:57
«Եվրատեսիլ» երգի մրցույթի ավարտից հետո «Դորիանս» ռոք խումբը վերադարձավ հայրենիք:
20 Մայիսի 2013 - 18:52
Իսրայելի Բեեր-Շևա քաղաքում բանկի վրա զինված հարձակում գործած տղամարդն ինքնասպան է եղել՝ նախապես ազատ արձակելով պատանդ կնոջը:
20 Մայիսի 2013 - 17:41
Վրաստանի «Ժողովրդական հավաք»-ի գործադիր խորհուրդը ներկայացրել է նախագահի իր թեկնածուին՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին:
20 Մայիսի 2013 - 17:12
Հյուսիսային Կորեան վերջին երեք օրերի ընթացքում արդեն 6-րդ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
20 Մայիսի 2013 - 16:02
Անջելինա Ջոլին կնկարահանվի նոր ֆիլմում, որում կմարմնավորի իր մորը՝ դերասանուհի Մարշելին Բերթրանին, ով մահացել է 2007 թվականին՝ ձվարանի քաղցկեղից:
20 Մայիսի 2013 - 15:46
Մայիսի 22-ին՝ կներկայացվի «Բաղդասար Ախպար» օպերետը՝ նվիրված Հակոբ Պարոնյանի ծննդյան 170-ամյակին:
20 Մայիսի 2013 - 15:34
Նոր Զելանդիայի իշխանությունները տուգանել են 77-ամյա Սեմ Բրացանովին, ով փորձել է գոմաղբ նետել Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի և նրա կնոջ՝ Կամիլայի վրա:
|
Լրահոս`
Հարավաֆրիկացի մոդելը՝ անկեղծ ֆոտոսեսիայով (լուսանկարներ)
Հասարակություն
Սարա Սամպայոն՝ Elle ամսագրի շապիկին (լուսանկարներ)
Հասարակություն
Հրդեհ Նար-Դոս փողոցում
Հասարակություն
ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները
Տնտեսություն, Հասարակություն
Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների շարք Բրազիլիայում
Հասարակություն
Սևանա լճից նախատեսվում է բաց թողնել 170 միլիոն խմ ջուր
Տնտեսություն, Հասարակություն
Եղանակի կանխատեսումը հունիս ամսվա համար
Հասարակություն
Ինձ համար հոգեհարազատ է որոշ գերատեսչություններ հանրապետության այլ քաղաքներ տեղափոխելու առաջարկը
Տնտեսություն, Հասարակություն, Քաղաքական
Հոկտեմբերի 27-ի գործով դաշնակցական Հրանտ Մարգարյանի ցուցմունքը
Հասարակություն, Քաղաքական
«Գոռը հրաշալի է կատարել, իսկ Հանրային հեռուստատեսությունը թերացում ուներ»
Մշակույթ, Հասարակություն, Քաղաքական
Ինչպես դիմավորեցին Dorians-ին օդանավակայանում (լուսանկարներ)
Մշակույթ, Հասարակություն |








