Երկրապահներն արդեն 12-րդ անգամ ուխտագնացության են գնում Արցախ18 Օգոստոսի 2012 - 17:07
Քսան տարի առաջ Երկրապահ կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի մայրը` տիկին Նազիկը, ազատամարտիկների կանաց և այրիների հետ այցելել է Արցախ, մարտնչող տղաներին գուլպաներ բերել և շրջել ազատագրվող Արցախում:
2000 թվականից, արդեն 12-րդ անգամն է ԵԿՄ վարչությունն այցելում է Արցախ` ուխտագնացության, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, փոխանցում է Tert.am-ը:
«Նազիկ մայրիկը գալիս էր Արցախ, տղաներին բերում տաք հագուստներ և գուլպաներ, իսկ մենք Այժմ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ գալիս ենք, և բոլոր առաջին դասարանցիներին բերում ենք դպրոցական պայուսակներ, և գրենական պարագաներ»,– Ստեփանակերտի քաղաքապետի հետ հանդիպմանը և Ստեփանակերտի կրթության վարչությանը դպրոցական պայուսակները հանձնելիս ասաց ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար Համլետ Հայրապետյանը: «Մենք մեր համեստ լուման ենք ներդնում մեր երկրի ապագայի, մեր երեխաների համար: Շատ ուրախ ենք և հպարտ, որ Արցախում դպրոցականների թիվը տարեց տարի ավելանում է»,- ավելացրեց նա։ Անցած տարվա համեմատ այս տարի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում առաջին անգամ կգնա դպրոց մոտ 50–ով ավելի՝ 2199 աշակերտ: Դպրոցական պայուսակները հանձնելուց հետո ԵԿՄ վարչությունը այցելեց պատմական Շուշի քաղաք, որտեղ երկրապահները ծաղիկներ դրեցին Սպարապետ վազգեն Սարգսյանի կիսանդրուն: Արցախում ուխտագնացությունը սկսվել է օգոստոսի 15-ից. երկրապահները այցելում են ԼՂՀ զորամասեր, համերգային ծրագրեր են կազմակերպում, հանդիպում են տեղի բնակիչներին, ծաղիկներ դնում զոհված ազատամարտիկների գերեզմաններին։ Առաջիկա օրերին սպասվում է Մանվել Գրիգորյանի այցելությունները ԼՂՀ մի շարք գյուղեր, որտեղ վերջինս հանդիպելու է բնակիչներին, ինչպես նաև զորամասեր զինծառայողներին: HayNews.am 21 Մայիսի 2013 - 23:15
Օրերս Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ ընտրված Իրինա Քոչարյանին, ով Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրն է, այսօր «Առաջին լրատվական»-ի թղթակիցը հանդիպեց ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետների սենյակում:
21 Մայիսի 2013 - 22:46
Այսօր shamshyan.com-ի թղթակցի հետ կապ հաստատեց Արթուր Գրիգորյանն և հայտնեց, որ իր 2.5 ամսական երեխան արդեն 12 օր շարունակ բուժում է ստանում Մուրացանի անվան մանկական հիվանդանոցում և 4 անգամ ռենտգենային հետազոտություն է անցել:
21 Մայիսի 2013 - 21:59
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
21 Մայիսի 2013 - 21:53
Քիչ առաջ Նոր Նորքի վարչական շրջանում, Գայի պողոտայում վթարի է ենթարկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը:
21 Մայիսի 2013 - 20:05
Երկար ժամանակ է գիտնականները խոսում են քաղցկեղի որոշ ձևերի` մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղի և սթրեսների կապի մասին, սակայն համապատասխան ուսումնասիրությունները հակասական արդյունքներ են տվել:
21 Մայիսի 2013 - 19:56
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հնդկաստանի անվան այգու կառուցման հետ կապված հարցեր Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ քննարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հնդկաստանի անվան այգու կառուցման հարցը:
21 Մայիսի 2013 - 19:45
Մայիսի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1991 թ. ծնված Գագիկ Ղ.-ին:
|
Լրահոս`
Իրինա Քոչարյանը քաղաքապետարանի փոխարեն նախընտրում է ԱԺ-ն
Հասարակություն, Քաղաքական
Մուրացանի անվան մանկական հիվանդանոցում բարձիթողի իրավիճակ է
Հասարակություն
Աթաթուրքն արգելել է հայությունը…
Միջազգային
«Եկել եմ, հարցեր տվեք» (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական
Սելենա Գոմեսը` գեղեցիկ ֆոտոսեսիայով (լուսանկարներ)
Հասարակություն
Քեթրին Զետա Ջոնսն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից
Միջազգային, Մշակույթ
Նաիրա Կարապետյանի հայտարարությունը
Քաղաքական
«Արտ-Ֆեստի» բոլոր մրցանակակիրները
Մշակույթ
ՀԱԿ-ի՝ ՀՀԿ-ի մասին պաշտոնական գնահատականը
Հասարակություն, Քաղաքական
Վթարի է ենթարկվել վարչապետին ուղեկցող ավտոմեքենան
Հասարակություն, Քաղաքական
Հնդկաստանի անվան այգի` Մալաթիա-Սեբաստիայում
Հասարակություն
Սուրենավանում եղբայրները ծեծել են 22-ամյա երիտասարդին
Հասարակություն
«Արս լունգա» դուետի կողմից իրականացվել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագիծը
Մշակույթ, Հասարակություն
Բակո Սահակյանը հանդիպեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ
Հասարակություն
«Եթե այնտեղ լինեի, նման բան չէր լինի. ես չեմ սիրում ցինիկություն». Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տվել
Հասարակություն, Քաղաքական |








