Facebook   Twitter
 
Սաակաշվիլին կրկին անդրադարձել է իր հայկական ծագման մասին խոսակցություններին (տեսանյութ)

Սաակաշվիլին կրկին անդրադարձել է իր հայկական ծագման մասին խոսակցություններին (տեսանյութ)

20 Օգոստոսի 2012 - 15:08
 
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հարցազրույց է տվել PIK հեռուստաընկերությանը, որում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև իր հայկական ծագման մասին լուրերին:
«Եթե դուք ատում եք ադրբեջանցիներին` ես ադրբեջանցի եմ, եթե հայերին, ապա հայ եմ, եթե հրեաներին, ապա ես աշխարհի ամենամեծ հրեան եմ, բայց ամեն դեպքում, ես ամենամեծ վրացի հայրենասերն եմ»,- ասել է նա:

Որպես ասվածի օրինակ` նա հիշեցրել է, Դավիթ Շինարար թագավորին, ով բոլորին կրոնական ազատություն էր տվել, փոխանցում է Tert.am-ը:

«Նա մի օր այցելել է մզկիթ, հաջորդ օրը` սինագոգ, ապա այս եկեղեցին, այն եկեղեցին: Ես հաճախ եմ հիշում նրա մասին և բոլոր «հայրենասերները» խճճվում են, որովհետև դա իրոք այդպես էր»,- ասել է Սաակաշվիլին:

Նա նշել է, որ Վրաստանը հեռանկարային երկիր է, քանի որ լինելով փոքր երկիր, իրենք դարեր շարունակ բոլոր այդ մշակույթները միավորել են:
«Այստեղ կան բոլոր մշակույթների հետքերը և ես հպարտ եմ դրա համար: Ես դա զգում եմ իմ վրա: Իմ ընտանիքը սերում է Վրաստանի տարբեր կողմերից` արևմուտքից արևելք: Արևելքն ավելի խիստ է և համառ, իսկ արևմուտքն ավելի է հակված կոմպրոմիսների: Դրա համար իմ մեջ երկուսն էլ կա»,- ասել է Սաակաշվիլին` ավելացնելով, որ կյանքն այդպես ավելի հետաքրքիր է:

Հարցազրույցի ընթացքում Սաակաշվիլին անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությանը, թե Վրաստանի դեմ պատերազմը վաղուց էր պլանավորված: Սաակաշվիլին նշել է, որ դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չի եղել և Պուտինը, հավանաբար, այդ հայտարարությունն արել է ներքին լսարանում ուժեղ երևալու համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մահմուդ Ահմադինեջադը հուլիսի սկզբին կմեկնի Մոսկվա
18 Մայիսի 2013 - 16:56
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հուլիսի 1-2-ին կայցելի Մոսկվա:
«Պզուկ» բառը դարձավ ճակատագրական
18 Մայիսի 2013 - 16:42
«Պզուկ» բառը ճակատագրական դարձավ ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի համար:
«Բերքի կորուստն ու առաջացած դժվարությունները չպետք է անդրադառնան տարվա ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա»
18 Մայիսի 2013 - 16:38
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել Գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների ղեկավարներին:
Որդու դին Հանրապետության հրապարակ բերելու քայլը վկայում է այն մասին, որ դանակը ոսկորին է հասել
18 Մայիսի 2013 - 16:33
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
Կառավարության շենքի մոտ է եկել Երևանի ոստիկանապետը
18 Մայիսի 2013 - 16:26
Կառավարության շենքի մոտ է ժամանել Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Փամփուշտներով լիցքավորված «Մակարով», գաղտնի փականով դանակ, մարիխուանա...
18 Մայիսի 2013 - 16:20
Մայիսի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի ծառայողները ապօրինի թմրամիջոց և զենք-զինամթերք պահելու կասկածանքով Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գևորգ Գ.-ին, 1988 թ. ծնված Դավիթ Հ.-ին և 1953 թ. ծնված Արայիկ Գ.-ին՝ վերջինիս «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով:
Իրանի հարավում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
18 Մայիսի 2013 - 16:18
Իրանում մայիսի 18-ին երկրաշարժ է տեղի ունեցել:
Բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից. հնարավոր է նաեւ պատժվողներ լինեն
18 Մայիսի 2013 - 16:15
Առավոտյան պաշտպանության նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որից հետո մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից, այդ թվում ստորաբաժանման հրամանատարներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3528
 
Լրահոս`
 
«Պզուկ» բառը դարձավ ճակատագրական
Հասարակություն, Քաղաքական